Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Պարույր Հայկազն
276 թ., Կապադովկիա (պատմական երկիր՝ Փոքր Ասիայում)
368 թ., Հռոմ
Պարույր Հայկազնը Աթենքի ճարտասանական դպրոցի ղեկավարն էր, 
անվանի փիլիսոփա և հռետոր, հունարենի մեծ գիտակ: 

Պարույր Հայկազնը (լատինականացված անունը` Պրոերեսիոս) սերել է Կեսարիայի (Կապադովկիա) հայ տոհմիկ ընտանիքից: Աշակերտել է հայտնի փիլիսոփաներ Ուլպիանոսին՝ Անտիոքում, Հուլիանոս Կապադովկացուն՝ Աթենքում: Ուսումն ավարտելուց հետո ղեկավարել է Աթենքի համալսարանի փիլիսոփայության և ճարտասանության ամբիոնը: Գրել և ուսուցանել է հունարեն. աշխատությունները չեն պահպանվել: 
Պարույր Հայկազնի դպրոցը մեծ համբավ է վայելել: Նա ունեցել է հայ և այլազգի բազմաթիվ աշակերտներ, որոնց թվում՝ իր կենսագիր Եվնապիոսը, Հռոմի ապագա կայսր Հուլիանոսը, եկեղեցական գործիչներ ու փիլիսոփաներ Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նյուսացին, Գրիգոր Նազիանզացին և ուրիշներ: Չգերազանցված հռետորի, ճարտասանության ու փիլիսոփայության ուսուցչի նրա տաղանդն արժանվույնս գնահատվել է նաև Փարիզում, որտեղ հանդես է եկել զեկուցումներով, և Հռոմում, ուր պաշտոնապես հրավիրվել է դասախոսություններ կարդալու:
Պարույր Հայկազնը տարածել է նաև անտիկ մշակույթի ու գիտության արժեքավոր ավանդույթները:
Պարույր Հայկազնի կյանքին ու գործունեությանն են անդրադարձել Րաֆֆին՝ «Պարույր Հայկազն», և Հայկ Խաչատրյանը՝ «Քերթողահայրը» պատմավեպերում: 

   Դեռևս կենդանության օրոք Հռոմի հրապարակներից մեկում կանգնեցվել է Պարույր Հայկազնի պղնձաձույլ արձանը՝ «Քաղաքների թագուհի Հռոմը՝ ճարտասանության թագավորին» մակագրությամբ:
   «Իր պերճախոսությամբ` աշխարհը գրաված, համբավով՝ արձանների արժանի, և վարքով ազնիվ անձ էր»,– Պարույր Հայկազնի մասին վկայել է հռոմեացի գրող, մատենագիր Լիբիանոսը:

   «Բոլոր պոնտացիք և մերձակա գավառները, անշուշտ, Հայաստանն ալ մեջն ըլլալով, աշակերտներ կը ղրկեին Պարույրին, իբր ծանոթի և իրենց մեջ համբավ ունեցող հռչակավոր մարդու: Ասկե զատ բոլոր Փոքր Ասիայեն, Եգիպտոսեն և Լիբիայեն իր հանճարի վրա զմայլողներ գունտագունտ կը դիմեին Պարույրին, որուն փառքն ամեն կողմ կը տարածվեր»:
Արշակ Ալպոյաճյան, 
պատմաբան