Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


ՀՀ Սուրբ Մեսրոպ 
Մաշտոցի շքանշանը 
ՀՀ Պատվո շքանշանը
ՀՀ Տիգրան Մեծի 
շքանշանը
ՀՀ Վարդան 
Մամիկոնյանի շքանշանը
ՀՀ Մովսես Խորենացու մեդալը
ՀՀ Մխիթար Գոշի մեդալը
ՀՀ Մխիթար Հերացու 
մեդալը
ՀՀ Անանիա Շիրակացու 
մեդալը
Մարտական ծառայության համար մեդալը
Հասարակական կարգի գերազանց 
պահպանման համար մեդալը 
ԼՂՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը
ԼՂՀ Գրիգոր Լուսավորչի շքանշանը
ԼՂՀ Շուշիի ազատագրման համար մեդալը
ԼՂՀ Մարտական 
ծառայության մեդալը
ԼՂՀ Արիության համար մեդալը
ԼՂՀ Երախտագիտության մեդալը
Պետական պարգևները՝ շքանշանները, մեդալները, պատվավոր 
կոչումները, շնորհվում են հայրենիքին և ժողովրդին բացառիկ ու ակնառու ծառայություններ մատուցած անձանց, գիտամշակութային, առողջապահության և տնտեսության բնագավառներում աչքի ընկնող հաջողություններ ու 
վաստակ ունեցող գործիչներին և ստեղծագործական կոլեկտիվներին: 

ՀՀ շքանշաններ

ՀՀ-ում սահմանվել են Հայրենիքի, Մարտական խաչի (1-ին և 2-րդ աստիճաններ), Պատվո շքանշան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի շքանշաններ:
Հայրենիքի շքանշանը ՀՀ բարձրագույն պետական պարգևն է. շնորհվում է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց: 
ՀՀ Հայրենիքի շքանշանը
ՀՀ  Մարտական խաչի 1-ին  աստիճանի  շքանշանը
ՀՀ  Մարտական խաչի 2-րդ  աստիճանի  շքանշանը
















Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանների շքանշանները շնորհվում են հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար: 
Պատվո շքանշանը շնորհվում է ՀՀ պետական ու ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, ՀՀ-ի հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է ՀՀ տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:
Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է ՀՀ պետական գործիչներին, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամկազմի զինծառայողներին՝ ՀՀ-ին մատուցած բացառիկ ծառայությունների համար:
Վարդան Մամիկոնյանի շքանշանը շնորհվում է ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի բարձրագույն և ավագ սպայակազմի ծառայողներին՝ հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության ու զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար:

ՀՀ մեդալներ

ՀՀ-ում սահմանվել են Հայրենիքին մատուցած ծառայությունների համար (1-ին և 2-րդ աստիճաններ), Արիության, Մարտական ծառայության, Հասարակական կարգի գերազանց պահպանման համար, Մխիթար Գոշի, Մխիթար Հերացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու մեդալները:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման, ազգային անվտանգության, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար: 
Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

ՀՀ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալը
ՀՀ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալը
Արիության համար մեդալը



















Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստության ապահովման և երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նշանակալի ծառայության համար:
Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալը շնորհվում է իրավակարգի, հասարակական կարգի պահպանման, հանցավորության դեմ պայքարում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն դրսևորելու, ինչպես նաև հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:
Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական ու հասարակական-քաղաքական գործունեության, դիվանագիտության, իրավագիտության և քաղաքագիտության ասպարեզներում նշանակալի ծառայությունների համար:
Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է ՀՀ առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի և նշանակալի բարեգործական գործունեության համար:
Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, գիտության ու տեխնիկայի, ճարտարագիտության բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար:
Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ստեղծագործական ակնառու նվաճումների համար:

ՀՀ պատվավոր կոչումներ

Սահմանվել են ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ վաստակավոր լրագրող, ՀՀ վաստակավոր բժիշկ, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող, ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումները:

ԼՂՀ շքանշաններ

ԼՂՀ-ում սահմանվել են Ոսկե արծվի, Մարտական խաչի (1-ին և 2-րդ աստիճաններ), Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Լուսավորչի շքանշանները:
Ոսկե արծվի շքանշանը ԼՂՀ բարձրագույն պետական պարգևն է: Հանձնվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց: «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, տնտեսության հզորության ամրապնդման և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար:
Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանների շքանշաններով պարգևատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկներն ու սպաները՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և արիության համար:

ԼՂՀ Ոսկե արծվի շքանշանը
ԼՂՀ Մարտական խաչի 1-ին  աստիճանի շքանշանը
ԼՂՀ Մարտական խաչի 2-րդ  աստիճանի շքանշանը














Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվում են տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում ունեցած ակնառու նվաճումների համար, որոնք նպաստում են ԼՂՀ ազգային կենսագործունեության և բարգավաճման առաջընթացին:
Գրիգոր Լուսավորչի շքանշանով պարգևատրվում են այնպիսի բացառիկ ծառայությունների համար, որոնք նպատակամղված են ԼՂՀ-ի բարօրությանը:

ԼՂՀ մեդալներ

ԼՂՀ-ում սահմանվել են Անանիա Շիրակացու, Վաչագան Բարեպաշտի, Մխիթար Գոշի, Մարտական ծառայության, Շուշիի ազատագրման համար, Արիության համար, Երախտագիտության մեդալները:
Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են հանրապետության բարգավաճմանն ու զարգացմանը նպաստած ճարտարապետները, գիտնականները և գյուտարարները:

ԼՂՀ Անանիա 
Շիրակացու մեդալը
ԼՂՀ Վաչագան Բարեպաշտի մեդալը
ԼՂՀ Մխիթար Գոշի մեդալը














Վաչագան Բարեպաշտի մեդալով պարգևատրվում են մշակույթի, գրականության, հումանիտար գիտությունների, արվեստի, առողջապահության ասպարեզներում ունեցած ստեղծագործական նվաճումների, ինչպես նաև ԼՂՀ-ում նշանակալի բարեգործական գործունեության համար:
Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվում են ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության համար:
Մարտական ծառայության մեդալով պարգևատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), ազգային անվտանգության պետական վարչության ծառայողները, այն անձինք, ովքեր նպաստում են մարտական խնդիրների հաջող կատարմանը, ինչպես նաև զորքերի մարտական պատրաստվածության, ԼՂՀ սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար:
Շուշիի ազատագրման համար մեդալով պարգևատրվում են ԼՂՀ զինված ուժերի, ՆԳՆ այն զինծառայողները, ովքեր Շուշիի ազատագրման և այդ գործողության ընթացքում մյուս բնակավայրերի ազատագրման անմիջական մասնակիցներն են, ինչպես նաև Շուշիի գործողության կազմակերպիչներն ու ղեկավարները:
Արիության համար մեդալով պարգևատրվում են ԼՂՀ պաշտպանության բանակի շարքային, հրամանատարական ու ղեկավար կազմի զինծառայողները` մարտական գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս և անվտանգության ապահովման ժամանակ դրսևորած անձնական արիության ու խիզախության համար:
Երախտագիտության մեդալով պարգևատրվում են այն անձինք, կազմակերպություններն ու կոլեկտիվները, որոնք ծանրակշիռ ավանդ են ունեցել ԼՂՀ տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման և զարգացման գործում, նպաստել են ԼՂՀ պաշտպանությանն ու միջազգային ճանաչմանը:

ԼՂՀ պատվավոր կոչումներ

Սահմանվել են ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ, ԼՂՀ վաստակավոր մանկավարժ, ԼՂՀ վաստակավոր արտիստ, ԼՂՀ ժողովրդական արտիստ, ԼՂՀ վաստակավոր նկարիչ, ԼՂՀ ժողովրդական նկարիչ, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԼՂՀ վաստակավոր ճարտարապետ, ԼՂՀ վաստակավոր լրագրող, ԼՂՀ վաստակավոր բժիշկ, ԼՂՀ վաստակավոր իրավաբան, ԼՂՀ տնտեսության վաստակավոր աշխատող, ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող պատվավոր կոչումները:

Առանձին պատվավոր կոչումների համար սահմանվել է 2 աստիճան՝ վաստակավոր և ժողովրդական: «Ժողովրդական» պատվավոր կոչում, որպես կանոն, կարող է շնորհվել «վաստակավոր» պատվավոր կոչումը շնորհելուց ոչ պակաս, քան 5 տարի հետո: Անձին միաժամանակ շնորհվում է 1 պատվավոր կոչում: Պատվավոր կոչումների արժանացած անձանց շնորհվում են ՀՀ և ԼՂՀ Կառավարությունների սահմանած պատվավոր կոչումը հավաստող շնորհագիր ու կրծքանշան: «Ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգն ու չափը սահմանում են ՀՀ և ԼՂՀ Կառավարությունները:
Պետական պարգևների ներկայացնում են ՀՀ և ԼՂՀ Կառավարությունները՝ հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները: Անձնական նախաձեռնությամբ պետական պարգևներ կարող են շնորհել ՀՀ և ԼՂՀ նախագահները: 
Պետական պարգևները հանձնում է երկրի նախագահը՝ հանդիսավոր արարողության և հրապարակայնության պայմաններում: Այդ մասին հրապարակվում է նախագահի հրամանագիրը: Պետական պարգևները շնորհվում են ցմահ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ և ԼՂՀ պետական պարգևները, պարգևատրման կարգը և պարգևները կրելու կանոնները սահմանվել են «ՀՀ պետական պարգևների մասին» (1994 թ.), «ՀՀ պատվավոր կոչումների մասին» (2001 թ.) ՀՀ և «ԼՂՀ պետական պարգևների մասին» (1996 թ.) ԼՂՀ օրենքներով: