Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետրարկա Ֆրանչեսկո
1304 թ., ք. Արեցցո, Իտալիա
 1374 թ., ք. Արկուա, Իտալիա

Դիմանկարը`  Յուստաս վան Գենտի (XV դար)
Ֆրանչեսկո Պետրարկան Վերածննդի մարդասիրական մշակույթի և 
իտալական ազգային պոեզիայի հիմնադիրն է: Նրա քնարերգությամբ 
նշանավորվել է իտալական և եվրոպական բանաստեղծության 
զարգացման նոր շրջանը:

Պետրարկան 1312 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Պրովանս (Ֆրանսիայի հարավ): 1316 թ-ին Մոնպելյեի համալսարանում ուսումնասիրել է իրավունք, 1320 թ-ին ուսումը շարունակել է Բոլոնիայում: 1326 թ-ին մեկնել է Ավինյոն (Պրովանսի մարզ), որտեղ ձեռնադրվել է հոգևորական: Նա մասնակցել է Իտալիայի քաղաքական կյանքին. համակրել է ազնվականական վերնախավի դեմ ապստամբած տրիբուն Կոլա դի Ռիենցոյին, վերջինիս պարտությունից հետո դարձել է նրա դատապաշտպանը: Հետագայում իտալական արքունիքներում վարել է բարձր պաշտոններ:
Պետրարկան Եվրոպայում առաջիններից է իդեալականացրել անտիկ աշխարհը: Հավաքել և մեկնաբանել է հռոմեացի բանաստեղծների ստեղծագործություններից: Ձգտել է վերականգնել դասական լատիներենը, որով գրել է պատմագիտական և գեղարվեստական գործեր: Ամբողջովին չհեռանալով միջնադարյան աշխարհայեցողությունից՝ նա, այնուամենայնիվ, քննադատաբար է գնահատել միջնադարյան կրոնաիդեալիստական փիլիսոփայությունը և հաստատել մարդու ազատության գաղափարը: Գրել է (լատիներեն) փիլիսոփայական աշխատություններ, որտեղ արտահայտվել է նրա հոգեկան ճգնաժամը. հոգևորի և մարմնականի հակադրության մեջ Պետրարկան գերադասել է մարդու հոգևոր-զգացական աշխարհը: Նա քարոզել է և՜ ճգնավորական բարոյականության, և՜ աշխարհի ունայնության ու անցողիկության գաղափարները, որոնց հակասականությունը որոշակիորեն արտահայտվել է նաև քնարերգության մեջ:
Պետրարկան հռչակվել է լատիներենով գրած «Աֆրիկա» (1339–42 թթ.) էպիկական պոեմով և արժանացել դափնեպսակի (1341 թ.): Պոեմում պատկերել է Պունիկյան երկրորդ պատերազմը (մ. թ. ա. 218–201 թթ.), տարփողել Հին Հռոմի փառքը: Առավել ինքնատիպ են «Բուկոլիկներ» (1346–57 թթ.) այլաբանական բովանդակությամբ հովվերգությունները: Պատմագիտական գործերում և քաղաքական բովանդակությամբ որոշ բանաստեղծություններում («Իմ Իտալիա» և այլն) Պետրարկան երազել է հայրենիքը տեսնել հզորացած և օտար զավթիչներից ազատագրված: 
Պետրարկայի ստեղծագործության մեջ նշանակալի են իտալերենով գրած քնարական բանաստեղծությունները՝ նվիրված սիրած կնոջը՝ Լաուրային: Բանաստեղծը դրանք 1350-ական թվականների վերջերին զետեղել է կանցոնների (երգեր) ժողովածուում, որը բաղկացած է 2 բաժնից՝ «Բանաստեղծություններ՝ գրված Լաուրայի կենդանության ժամանակ» և «Բանաստեղծություններ՝ գրված Լաուրայի մահից հետո»: Ժողովածուն պարունակում է 317 սոնետ, 29 կանցոն, 9 սեքստին, 7 բալլադ, 4 մադրիգալ: Գիրքը շարադրված է օրագրի ձևով և ներկայացնում է կնոջ ու բնության գեղեցկությամբ արբեցած բանաստեղծի ապրումները: 
Պետրարկայի պոեզիան եվրոպական գրականության մեջ անհատի հույզերի բանաստեղծական առաջին բարձրագույն նմուշն է: Բանաստեղծը փոխել է ոչ միայն պոեզիայի բովանդակությունը, այլև ստեղծել է երաժշտական ու պոետիկական հնարանքներով հարուստ բանաստեղծական ձևեր: Պետրարկան Լաուրային է նվիրել նաև «Հաղթանակներ» (1354 թ.) խրատական այլաբանական պոեմը: 
Պետրարկան Ալիգիերի Դանտեի և Ջովաննի Բոկաչչոյի հետ սկզբնավորել է գրական իտալերենը: 
Պետրարկայի անունով է կոչվել Վերածննդի դարաշրջանի բանաստեղծական ուղղությունը՝ պետրարկիզմը:

   «Նա, ով կարող է ասել, թե ինչպես է տոչորվում,  բռնկված է թույլ կրակով»:

   Քե՜զ, Իտալիա, ահա նորեն
   Ուրախությամբ եմ ես նայում
   Հեբենայի բարձունքներից ...
   Ճանաչում եմ հողն իմ հայրենի,
   Տիեզերքի՜ գեղեցկուհի, 
   բարև՛, բարև՛...
   Ֆրանչեսկո Պետրարկա
   «Պետրարկան երբեք և ոչ մի տեղ օտար չի եղել և դարձել է համաշխարհային ողջ մշակույթի անբաժանելի մասը»:
   Յան Պարանդովսկի, 
   լեհ գրականագետ