Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Երգիչ և շեփորահար 
Լուի Արմսթրոնգը
Դաշնակահար 
Դյուկ Էլինգտոնը
Սաքսոֆոնահար 
Մայլզ Դևիսը
Երգչուհի 
Էլլա Ֆիտցջերալդ
Լևոն Մալխասյանը ելույթի պահին
Ջազը ժամանակակից պրոֆեսիոնալ երաժշտության ժանր է. 
սկզբնավորվել է 1880-ական թվականներին, ԱՄՆ-ի հարավային 
նահանգներում`  սևամորթ ստրուկների միջավայրում: 

Ջազը կառուցվածքով և առանձնահատկություններով արևմտաաֆրիկյան (սևամորթների) և արևմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է: Ջազին բնորոշ է կատարողի հանպատրաստից ստեղծագործելը:
 Սևամորթ ստրուկների թախծոտ երգերի և անգլիական ժողովրդական մեղեդիների փոխազդեցությամբ ստեղծված ջազն անցել է ձևավորման բարդ ուղի. իր հատու ռիթմերով, հորինվածքային սկզբունքներով արտահայտել է սևամորթների հույզերն ու ազատության ձգտումը: Ջազի օրրանը Նյու Օռլեանն է, որտեղ 1917 թ-ին «Օրիջինալ Դիքսիլենդ Ջազ-Բանդ» խումբը թողարկել է առաջին ձայնապնակը, իսկ հետագա զարգացումը կապված է Սենտ Լուիսի, Կանզաս Սիթիի, ապա` Չիկագոյի, Նյու Յորքի գիշերային պանդոկներում ու տոնավաճառներում հանդես եկող բազմաթիվ «ջազ-բանդերի» (ջազ-խմբեր) գործունեության հետ: 

Հայաստանի ջազային նվագախումբը (հիմնադրվել է 1938 թ-ին, ղեկավար՝ 
Արտեմի Այվազյան)
Հայաստանի ջազային պետական նվագախումբը (վերակազմավորվել է 1997 թ-ին, ղեկավար` Արմեն Մարտիրոսյան)
Դաշնակահար Չիկ Կորեա














1920–30-ական թվականներին, երբ Արևմտյան Եվրոպայում ընդունվել է ամերիկյան ջազային երաժշտությունը, ԱՄՆ-ում այն արդեն ճանաչված ու սիրված արվեստ էր: Այդ ժամանակաշրջանը հայտնի է որպես «ջազային տենդի» տարիներ, երբ ջազն արագորեն տարածվել է ողջ աշխարհում՝ գրեթե ամենուր հարմարվելով տվյալ ժողովրդի երաժշտական մշակույթին:
1940-ական թվականների 2-րդ կեսից բի-բոփ ուղղությամբ սկսվել է ժամանակակից ջազի զարգացումը. սաքսոֆոնահար Չառլզ Փարկերի և շեփորահար Դիզի Գիլլեսպիի շնորհիվ ջազը հասել է պրոֆեսիոնալ նոր մակարդակի: Հետագայում հաջորդել են քուլ (Մայլզ Դևիս, Լեսթեր Յանգ), ֆրի (Ջոն Քոլթրեյն, Թելոնիուս Մոնկ), մոդալ (Քեյթ Ջալեթ), լատինո և ժամանակակից ջազի այլ ուղղություններ: Վոկալ ջազում հանրահայտ են Էլլա Ֆիցջերալդը, Լուի Արմսթրոնգը, Բիլլի Հոլիդեյը, Կարմեն Մակ Ռեյը, Նեթ Քինգ Քուլը և ուրիշներ:
Ջազի ազդեցությամբ համաշխարհային երաժշտության մեջ ստեղծվել են ժամանակակից փոփ երաժշտության տարբեր ոճեր (սոուլ, փոփ-ջազ): XX դարի  կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսին, Մորիս Ռավելը, Սերգեյ Ռախմանինովը, Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը և ուրիշներ դիմել են ջազի արտահայտչամիջոցներին: 
Ջազի առաջին դասական գործերից են Ջորջ Գերշվինի «Բլյուզի ոճով ռապսոդիան» և Դաշնամուրային կոնցերտը:
Հայաստանում առաջին ջազային նվագախմբերն ստեղծվել են 1935 թ-ին:
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում՝ բացման օրվանից (1936 թ.) գործել է ջազային նվագախումբ, որը ղեկավարել է երաժշտագետ Ռոբերտ Աթայանը, 1937 թ-ին՝ շեփորահար Ցոլակ Վարդազարյանը: 1938 թ-ին Արտեմի Այվազյանը ձևավորել է նոր նվագախումբ: Նա իր ստեղծագործություններում յուրովի զուգորդել է էստրադային երաժշտությանը բնորոշ գծեր և հայկական ժողովրդական մեղեդիների ռիթմն ու հնչերանգը, որոնք հետագայում կիրառել են Կոնստանտին Օրբելյանը, Ստեփան Շաքարյանը, Մարտին Վարդազարյանը և ուրիշներ: 1956 թ-ից նվագախումբը ղեկավարել է Կ. Օրբելյանը: 1960–70-ական թվականներին հայկական ջազարվեստը ճանաչվել է նաև արտասահմանում. հայ երաժիշտները հյուրախաղերով շրջագայել են եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, մասնակցել միջազգային փառատոների:
1954 թ-ին Կ. Օրբելյանի ստեղծած գործիքային նվագախմբի (5 հոգի) հիման վրա ստեղծվել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (երկացանկում՝ սվինգ ջազային ուղղության գործեր), որը ղեկավարել են Մարտին Վարդազարյանը (1954–72 թթ.), Մելիք Մավիսակալյանը (1972–86 թթ.), 1986 թ-ից ղեկավարում է Երվանդ Երզնկյանը:
1980-ական թվականներին հանրահայտ էր Դավիթ Ազարյան (դաշնամուր), Գրիգոր Բալաղյան (հարվածային գործիքներ), Գևորգ Գևորգյան (կոնտրաբաս) ջազային եռյակը: Կոմպոզիտոր, դաշնակահար Արտաշես Քարթալյանի եռյակի, ապա՝ քառյակի ստեղծագործության կորիզը ֆոլկլորն էր, որն էլ հետագայում դարձավ հայկական ֆոլկ-ջազի ձևավորման հիմքը: Այդ տարիներից հայկական ջազում մեծ ներդրում ունեն հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, Տիգրան Սահակյանը (գործիքավորող), դաշնակահար Վահագն Հայրապետյանը, երգչուհիներ Տաթևիկ Հովհաննիսյանը, Էլվինա Մակարյանը և ուրիշներ:
1990-ական թվականների սկզբին ստեղծված Արմեն (Չիկո) Թութունջյանի ջազային խումբը՝ «Չիկոն և ընկերները», խթանել է Հայաստանում ջազի հետագա զարգացումը. կատարում է դասական ջազի երկեր: Դասական ստեղծագործությունների ջազային մշակումներով հանդես է գալիս «Ուլիխանյան հնգյակը», հայտնի էր նաև էթնո-ջազ ուղղության «Թայմ Ռիփորթ» («Time Report») հնգյակը՝ սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի և կոմպոզիտոր, դաշնակահար Խաչատուր Սահակյանի ղեկավարությամբ: Մեծ ճանաչում ունի Արտո Թունջբոյաջյանի «Արմինիան Նեյվի Բենդ» («Armenian Navy Band») խումբը, որի ստեղծագործության հիմքը հայկական ֆոլկլորն է:
Ջազային խմբեր են գործում նաև Գյումրիում, Կապանում, Իջևանում և այլուր: 2005 թ-ին Արցախում ստեղծվել է ջազային նվագախումբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Տիգրան Լալայանց):
1998 թ-ին Երևանում կազմակերպվել է ջազային երաժշտության առաջին միջազգային փառատոնը՝ «Ջազ արտ» («Jazz art») ակումբի ղեկավար Լևոն Մալխասյանի և պրոդյուսեր Արթուր Ասատրյանի ջանքերով:
2000 թ-ի փառատոնի հյուրն էր ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Չիկ Կորեան, որի հետ իր առաջին ելույթն է ունեցել 13-ամյա, այժմ՝ հանրաճանաչ դաշնակահար Տիգրան Համասյանը:
2005 թ-ից Երևանում կազմակերպվում են ջազի ամենամյա փառատոներ (կազմակերպիչ՝ Ա. Թութունջյան):