Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ջոտտո դի Բոնդոնե
1266/1267 թ., գ. Կոլլե դի Վեսպինյանո 
(Տոսկանայի մարզ), Իտալիա
1337 թ., Ֆլորենցիա, Իտալիա

Դիմանկարը` Պաոլո 
Ուչելլոյի (մոտ 1450 թ.)
Ջոտտոյի արձանը 
(XIX դար, քանդակագործ՝ Ջովաննի Դյուպրե, 
Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա)
Ջոտտո. «Եսավը Իսահակի առջև», 
որմնանկար (մոտ 1295 թ., Ասսիզիի 
Սան Ֆրանչեսկո եկեղեցի)
«Նկարազարդ խաչ» (1300–17 թթ., Ռիմինիի Սան Ֆրանչեսկո եկեղեցի)
Իտալացի նկարիչ Ջոտտոն Նախավերածննդի արվեստի նշանավոր 
ներկայացուցիչներից է և Վերածննդի արվեստի նախակարապետը: Նրա ստեղծագործությամբ եվրոպական գեղանկարչության մեջ սկզբնավորվել է նոր փուլ: 

Ջոտտոն հավանաբար 1280–90 թթ-ին սովորել է իտալացի հայտնի նկարիչ Չիմաբուեի (Չեննի դի Պեպո) արվեստանոցում: 1300-ական թվականներին աշխատել է Պադուայում, Ֆլորենցիայում, Հռոմում, Նեապոլում, Միլանում և այլ քաղաքներում, մեծ հեղինակություն վայելել ժամանակակիցների շրջանում: 1327 թ-ին անդամագրվել է ֆլորենտական գեղանկարիչների համքարությանը: 1334 թ-ից ղեկավարել է Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի (զանգակատան նախագիծը վերագրվում է Ջոտտոյին, կառուցվել է 1334–59 թթ-ին՝ ընդհատումներով) և քաղաքային ամրությունների շինարարությունը: Նա առաջինն է հրաժարվել միջնադարյան իտալա-բյուզանդական արվեստի կանոններից ու ավանդույթներից և աշխարհիկ երանգներ մտցրել կրոնական սյուժեներում. աշխարհը ներկայացրել է իրականին համարժեք՝ ըստ նրա հիմնական հատկանիշների՝ նյութեղենության և տարածականության: Ջոտտոն մշակել է գունային լուսաստվերի հնարքներ, որոնք նրա գործերին հաղորդել են քանդակին բնորոշ ծավալայնություն՝ միաժամանակ պահպանելով գույնի մաքրությունն ու դեկորատիվությունը:
                                      
«Հուդայի համբույրը», որմնանկար (մոտ 1305 թ., Պադուայի Սկրովենյիի
 կապելլա)
«Փախուստ Եգիպտոս» (1304-–06 թթ.)  որմնանկար (Պադուայի Սկրովենյիի կապելլա)
«Պիետտա» («Ողբ Քրիստոսի», 
1303–06 թթ.), որմնանկար (Պադուայի Սկրովենյիի կապելլա)












Ջոտտոյի վաղ շրջանի գործերից են Ասսիզիի Սան Ֆրանչեսկո համալիրի Վերին եկեղեցու որմնանկարներից մի քանիսը (1290–99 թթ., որոշ հետազոտողներ ժխտում են Ջոտտոյի հեղինակ լինելը): Նրա արվեստի վրա նկատելի է ուշ անտիկ շրջանի գեղանկարչության ազդեցությունը: 1304–06 թթ-ին Ջոտտոն ստեղծել է Պադուայի Սկրովենյիի կապելլայի (փոքր կառույց կամ առանձնացված սենյակ՝ ընդհանուր կառույցում) եռաշարք որմնանկարները, որոնք պատկերում են Մարիամի և Քրիստոսի երկրային կյանքի ուղին. դրանք կառուցվածքի պարզությամբ ու շարժումների արտահայտչականությամբ, պայծառ, տոնական գուներանգով Նախավերածննդի գեղանկարչության գլուխգործոցներից են: 
XIV դարի սկզբին Ջոտտոն ստեղծել է Ֆլորենցիայի Բադիա եկեղեցու որմնանկարները (1300–02 թթ.), ինչպես նաև Ավագ խորանի մի շարք պատկերներ, որոնցից առավել նշանավոր է «Տիրամոր փառաբանումը» (1310–20 թթ.): Ջոտտոյի ուշ շրջանի գործերից են Հովհաննես ավետարանչի, Հովհաննես Մկրտչի, Ֆրանցիսկ Ասսիզացու (Ֆրանցիսկյանների միաբանության հիմնադիր) վարքագրությունների թեմաներով Ֆլորենցիայի Սանտա Կրոչե եկեղեցու Պերուցցի (մոտ 1320 թ.) և Բարդի (1320–25 թթ.) կապելլաների որմնանկարները, որոնք խաղաղ հանդիսավորությամբ, կուռ հորինվածքով և զուսպ գունաշարով օրգանապես միահյուսված են կառույցների ճարտարապետական առանձնահատկություններին:
Առավել հայտնի են նաև նրա «Հուդայի համբույրը» (1305 թ.), «Պիետտա» («Ողբ Քրիստոսի», 1303–06 թթ.) որմնանկարները. առաջինում պատկերված են 2 հակադիր կերպարներ՝ Քրիստոսը և Հուդան. Աստծու որդուն հայտնի է իր ճակատագիրը, նա հանգիստ նայում է դավաճանի չար աչքերին, իսկ Հուդան հազիվ է դիմանում այդ փորձությանը՝ չկարողանալով թաքցնել իրեն համակող սարսափը: «Պիետտան» նույնպես լի է դրամատիզմով. Քրիստոսի մահը ողբում են նրա շուրջը հավաքված մարդիկ, իսկ երկնքից նրանց են հետևում արտասվող հրեշտակները:
Ջոտտոյի գործերից են նաև Սբ Պետրոս եկեղեցու ճակատի «Նավիչելլա» խճանկարը և «Նշանավոր մարդիկ» գեղանկարների շարքը (չեն պահպանվել):

   «Ջոտտոն գերազանցեց ոչ միայն իր ժամանակակիցներին, այլև մի քանի դար առաջ անցավ»:
Լեոնարդո դա Վինչի, 
նկարիչ