Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ռենուար Պիեռ
1841 թ., ք. Լիմոժ, 
Ֆրանսիա
1919 թ., ք. Կան սյուր Մեր (Նիսի մոտ, Ֆրանսիա)

«Ինքնանկար» (1910 թ.)
Օ. Ռենուար. «Արվեստների կամուրջը Փարիզում» (1867 թ.),  «Նավավարների նախաճաշը» (1881 թ.) և 
«Թախտին նստած մերկ կինը» (1876 թ.)
Ֆրանսիացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ Օգյուստ Ռենուարը 
իմպրեսիոնիզմի հիմնադիրներից է:

Օգյուստ Ռենուարը 1844 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ: Վաղ տարիքից երգել է եկեղեցական երգչախմբում (խմբավարը՝ կոմպոզիտոր Շառլ Գունոն, մեծ ապագա է գուշակել նրան երաժշտության բնագավառում): 13 տարեկանից աշխատել է ճենապակու գործարանում. ձևավորել է սպասք, վարագույրներ ու հովհարներ, միաժամանակ հաճախել է գեղանկարչության դպրոց: 1860 թ-ին Լուվրում եղել է պատճենահան:
1862–64 թթ-ին սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում ու Շառլ Գլեյրի արվեստանոցում, որտեղ մտերմացել է Կլոդ Մոնեի և Ալֆրեդ Սիսլեյի հետ, ուսումնասիրել ու կրկնօրինակել է անվանի նկարիչների գործեր: 
Ռենուարի վաղ շրջանի նկարներում նկատելի է Գյուստավ Կուրբեի և Էդուարդ Մանեի ազդեցությունը՝ լուսաօդային փոփոխական գեղեցկությունը, հատկապես մարդկային կերպարների բազմազանությունը («Սենի լողատեղին», 1869 թ.): Հետագայում նրա գունապատկերները դարձել են թափանցիկ ու պայծառ («Օթյակ», 1874 թ.): 
Ի տարբերություն մի շարք իմպրեսիոնիստների՝ Ռենուարին առավել հետաքրքրել են մարդու անհատականությունը, նրա անկաշկանդ կապը բնության հետ: Նա ճշգրիտ արտահայտել է բնորդի տրամադրության նրբերանգները, բացահայտել փարիզեցի կանանց յուրահատուկ ու անկրկնելի հմայքը, պատանեկան բնավորության անմիջականությունը: Լավագույն գործերից են Ժաննա Սամարիի (1877 թ.) և Վիկտոր Շոկեի (1880 թ.) դիմանկարները, «Հովանոցներ» (1879 թ.), «Երկնագույն ժապավենով օրիորդ Գրիմպելը» (1880 թ.), «Հովհարով աղջիկը» (մոտ 1881 թ.) և այլ գործեր: Նկարչին հրապուրել է քաղաքի աղմկոտ, կենսուրախ կյանքը. նա ջերմ ու վառ
«Հովանոցներ» (1879 թ.)
երանգներով պատկերել է պուրակներում զբոսնող փարիզեցիների, սիրահար զույգերի, սրճարանների այցելուների, լուսավոր և ժպտադեմ մանուկների («Մեծ բուլվարը», 1875 թ., «Մուլեն դը լա Գալետ», 1876 թ., «Ճաշից հետո», 1879 թ., «Պար Բուժիվալում», 1882 թ., «Զբոսանք», 1895 թ., «Ծաղրածուն», 1909 թ., և այլն): Առանձնապես գրավիչ են նրա ստեղծած կանանց կերպարների պլաստիկությունը, մաշկի գունային բացառիկ նրբագեղությունը («Թախտին նստած մերկ կինը», 1876 թ., «Սևազգեստ աղջիկներ», 1883 թ., և այլն): 1880-ական թվականներին նա ճամփորդել է Իտալիայում, Իսպանիայում, Ալժիրում և այլուր: 
Ռաֆայելի ազդեցությամբ Ռենուարը փոխել է նկարելու եղանակը. գծանկարը դարձրել է ավելի ճշգրիտ, ուրվագծերը՝ պարզ, ծավալները՝ մշակված: Նա ստեղծել է բազմաթիվ գծանկարներ, որոնք աչքի են ընկնում սեղմ, թեթև և նուրբ գծերով: 
Ռենուարը կերտել է նաև քանդակներ («Վեներա», 1914–16 թթ., «Մայրություն», 1916 թ., «Մեծ լվացարարուհին», 1917 թ., և այլն), որոնք առանձնանում են պլաստիկ ձևերի հզորությամբ և ուրվագծերի ներդաշնակությամբ:
Ռենուարի գործերից պահվում են Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ, Լոնդոնի ազգային, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի Իմպրեսիոնիզմի ու Լուվր, Ստոկհոլմի ազգային և այլ թանգարաններում:
Ռենուարը 1900 թ-ին արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի: 
Ռենուարի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:

   Օգյուստ Ռենուարը հոդացավերի պատճառով կյանքի վերջին տարիներին գամված էր հաշմանդամի սայլակին: Երբ վերջնականապես թուլացել են նրա մատները, նկարչի խնդրանքով մատիտը կապել են ձեռքին, և նա շարունակել է նկարել: «Ես երջանիկ մարդ եմ, քանզի այժմ, նկարելուց բացի, էլ ոչնչի ընդունակ չեմ»,– կատակել է Ռենուարը: