Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ռուբենս Պիտեր
1577 թ., ք. Զիգեն, 
Գերմանիա
1640 թ., Անտվերպեն, Բելգիա

«Ինքնանկար» 
(1623–24 թթ.)
Պ. Ռուբենս. «Մարկիզուհի Բրիգիտա Սպինոլա Դորիայի դիմանկարը» (1606 թ.), 
«Շղթայված Պրոմեթևսը» (1610–12 թթ.) և «Հելեն Ֆոուրմենը երեխաների հետ» (1635 թ.)
Ֆլամանդացի նկարիչ Ռուբենսը եվրոպական գեղանկարչության 
խոշոր վարպետներից է, բարոկկո ոճի գեղանկարչության 
ֆլամանդական դպրոցի հիմնադիրը: 

Ռուբենսի մանկությունն անցել է Զիգենում, ապա՝ Քյոլնում. հոր մահից հետո` 1589 թ-ին, մոր հետ տեղափոխվել է Անտվերպեն: Սովորել է լատինական դպրոցում, ստացել լիարժեք հումանիտար կրթություն: Նկարել է վաղ տարիքից: 1591–98 թթ-ին, տարբեր տարիների, նկարչության դասեր է առել Տոբիաս Վերհահտից, Ադամ վան Նոորտից և Օտտո վան Վենից: 1600–08 թթ-ին եղել է Իտալիայում (Հռոմ, Մանտուա, Ջենովա), որտեղ ուսումնասիրել է Միքելանջելոյի, Ռաֆայելի, Տիցիանի և Կառավաջոյի ստեղծագործությունները: Որոշ ժամանակ ապրել է Մանտուայում, դարձել դուքս Վինչենցո Գոնզագայի պալատական նկարիչը: Դուքսը դիվանագիտական հանձնարարությամբ Ռուբենսին ուղարկել է Իսպանիա, որտեղ նկարիչը նաև ուսումնասիրել է Պրադո թանգարանի հավաքածուն: 
1605 թ-ից Հռոմում ստեղծել է մի շարք դիմանկարներ և նկարներ Սանտա Մարիա ին Վալիչելլա եկեղեցու համար: 
Ռուբենսը վերադարձել է Անտվերպեն` արդեն որպես հայտնի նկարիչ: 
Վաղ շրջանի որոշ գործերում նկատելի է նրա հասուն ոճի նորարարական ոգին («Դուքս Լերմի դիմանկարը», 1603 թ., և այլն): Անտվերպենում եղել է Ֆլանդրիայի կառավարիչ Իզաբել Ավստրիացու պալատական գլխավոր նկարիչը: Ստեղծել է «Խաչելություն» (1610 թ.), «Խաչից իջեցնելը» (1611–14 թթ.), «Ահեղ դատաստան» (2 տարբերակ, մոտ 1615–16 թթ. և մոտ 1618–20 թթ.) կրոնական թեմաներով մոնումենտալ նկարները: Սակայն նրա ստեղծագործության հիմնական թեման կյանքի փառաբանումն է. այդ կտավները դեկորատիվությամբ աչքի ընկնող կոմպոզիցիաներ են՝ անհամաչափ, անհանգիստ, բարդ ռիթմով և լուսաստվերային հակադրություններով: Նրա ստեղծած դիմանկարներին («Ինքնանկար՝ Իզաբել Բրանտի հետ», 1609 թ.) և դիցաբանական պատկերներին («Պերսևս և Անդրոմեդա», մոտ 1620–21 թթ.) բնորոշ է գունագեղ կոլորիտը: 
Ռուբենսը նաև բնանկարի վարպետ է՝ «Քար փոխադրողները» (մոտ 1620 թ.), «Ծիածանով բնանկար» (1636 թ.), «Ստենի դղյակը» (1637 թ.) և այլն: Նա Անտվերպենում կառուցած (1611–18 թթ., 1947 թ-ից նկարչի թանգարանն է) իր տան ճարտարապետն է: 1617 թ-ից Ռուբենսի արվեստանոցում նրա էսքիզներով ստեղծվել է մոնումենտալ-դեկորատիվ կոմպոզիցիոն պատկերաշար («Մարիա Մեդիչիի պատմությունը». 21 նկար Մեդիչիի կյանքից և 3 դիմանկար, մոտ 1622–25 թթ.), որին մասնակցել են նրա աշակերտները՝ Ֆրանս Սնայդերսը, Յակոբ Յորդանսը, Անտոնիս վան Դեյքը:
1628 թ-ին Ֆիլիպ IV թագավորը Ռուբենսին հրավիրել է Մադրիդ, որտեղ նկարիչն արտանկարել է Տիցիանի նկարների հարուստ հավաքածուն: 1629 թ-ին մեկնել է Լոնդոն՝ Կառլոս I-ի հետ բանակցություններ վարելու հանձնարարությամբ: 
Ռուբենսը նկարազարդել է Լոնդոնի Ուայտհոլ պալատի պաշտոնական ճաշկերույթների սրահի առաստաղը, որի համար թագավորը նրան շնորհել է
Պ. Ռուբենս. 
«Խաչից իջեցնելը» 
(մոտ 1611–14 թթ.)
ասպետի և Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտորի կոչումներ: Նկարչի լավագույն գործերից են նաև «Նիդեռլանդների կառավարիչ, արքայադուստր Իզաբելի սենեկապանուհին» (մոտ 1625 թ.), «Հելեն Ֆոուրմենը երեխաների հետ» (1635 թ.), «Բերսաբե» (մոտ 1635 թ.) դիմանկարները, «Մուշտակ» (մոտ 1638–40 թթ.), «Կերմեսա» (մոտ 1635–36 թթ.), «Երեք գեղուհիներ» (1638 թ.), «Պարիսի դատը» (1639 թ.) և այլ նկարներ: 
1610-ական թվականներին Ռուբենսի  ստեղծած որսի տեսարաններով կտավները («Կոկորդիլոսի և գետաձիու որսը» և այլն) նորություն էին ֆլամանդական գեղանկարչության մեջ:
Նկարչի ստեղծագործությունն ազգային արվեստի ռեալիստական ավանդույթների և վենետիկյան գեղանկարչության դպրոցի նվաճումների օրգանական միաձուլումն է. մեծապես նպաստել է ֆլամանդական և եվրոպական գեղանկարչության զարգացմանը: 
Ռուբենսը հայտնի է նաև որպես գիտնական, հումանիստ, հնէաբան, ճարտարապետ, հավաքորդ:
Ռուբենսի գործերից պահվում են աշխարհի խոշոր թանգարաններում (Փարիզի Լուվր, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ, Մադրիդի Պրադո և այլն), «Սիլենոսի երթը» նկարի տարբերակը՝ ՀԱՊ-ում:

   Ռուբենսին անվանել են նկարիչների արքա և արքաների նկարիչ: