Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սարաջև Կոստանդին
1877 թ., ք. Դերբենդ, Դաղստան (Ռուսաստան)
1954 թ., Երևան
Դիրիժոր, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 
Աշխատանքի հերոս Կոստանդին Սարաջևը հայկական և ռուսական 
դիրիժորական արվեստի ճանաչված ներկայացուցիչներից է:

Կոստանդին Սարաջևը 1898 թ-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ջութակի բաժինը: 1900 թ-ին մեկնել է Պրահա, կատարելագործվել հայտնի ջութակահար Օտակար Շևչիկի ղեկավարությամբ: Նույն թվականին եղել է Մոսկվայի մասնավոր ռուսական օպերային թատրոնի նվագախմբի կոնցերտմայստերը: 1905–06 թթ-ին Լայպցիգում աշակերտել է հայտնի դիրիժոր Արթուր Նիկիշին: 
1908 թ-ից Սարաջևը Մոսկվայում հանդես է եկել որպես մենակատար-ջութակահար, նվագել է նաև կամերային գործիքային անսամբլներում, դասավանդել Ժողովրդական կոնսերվատորիայում, ղեկավարել է սիմֆոնիկ համերգներ Սոկոլնիկիում: Նա դասական երաժշտության լավագույն մեկնաբաններից էր:
1918–20 թթ-ին Սարաջևը Սարատովում ղեկավարել է սիմֆոնիկ համերգներ, եղել է իր հիմնադրած «Խորհրդային օպերա» թատրոնի գլխավոր դիրիժորը, դասավանդել կոնսերվատորիայում: Դոնի Ռոստովում կազմակերպել է սիմֆոնիկ նվագախումբ և օպերային թատրոն, եղել է Ազով-Սևծովյան նավատորմի նվագախմբի դիրիժոր: 1922–24 թթ-ին Մոսկվայի թատերավեստի ինստիտուտի ռեկտորն էր: 1922–35 թթ-ին դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում: 1924–35 թթ-ին ղեկավարել է սիմֆոնիկ նվագախումբ (1926 թ-ից կոչվել է նրա անունով):
Սարաջևի դիրիժորական արվեստն աչքի է ընկել վառ արտիստականությամբ և դասական խստությամբ:
1935 թ-ին Սարաջևը տեղափոխվել է Երևան և մինչև 1939 թ. եղել Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը: 1941 թ-ից Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր և գլխավոր դիրիժորը, 1936– 1937 թթ-ին և 1940–54 թթ-ին՝ Երևանի կոնսերվատորիայի տնօրենը, 1936–54 թթ-ին՝ պրոֆեսոր: Նրա սաներից են դիրիժորներ Արամ Քաթանյանը, Յուրի Դավթյանը, Հակոբ Ոսկանյանը և ուրիշներ:
Սարաջևի ղեկավարությամբ առաջին անգամ հնչել են Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Հարո Ստեփանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի և ուրիշների երկերից:
Սարաջևի անունով Երևանում կոչվել է երաժշտական դպրոց:
 
   «Իր արժեքավոր խորհուրդներով Կոստանդին Սարաջևը վայելում էր երաժիշտների մեծ սերն ու հարգանքը»:
Դմիտրի Շոստակովիչ, 
կոմպոզիտոր