Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սարյան Թադևոս
1903 թ., Երևան
1974 թ., Երևան
Թ. Սարյանը Սուրաթովի դերում 
(Գաբրիել  Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»)
Թադևոս Սարյանը 
Բալաբեկի դերում (Ն. Զարյանի «Փորձադաշտ»)
Դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Թադևոս Սարյանը հայ բեմի նշանավոր կատակերգակ դերասաններից է: Նրա արվեստն առանձնանում է կերպարի ինքնատիպ մեկնաբանությամբ 
և նուրբ տեխնիկայով:

Թադևոս Սարյանը (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան) վաղ տարիքից մասնակցել է աշակերտական ներկայացումների, փոքր դերեր է խաղացել Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի, Հովհաննես Զարիֆյանի հյուրախաղային ներկայացումներում: 
1921 թ-ին Երևանում ավարտել է Վարդան Միրզոյանի թատերական ստուդիան, 1921–23 թթ-ին Ալեքսանդրապոլում  եղել է Քաղլուսվարի թատրոնի դերասան, 1923– 1925 և 1926–28 թթ-ին սովորել է Մոսկվայում՝ Ռուբեն Սիմոնովի ղեկավարած հայկական դրամատիկական ստուդիաներում, 1923–28 թթ-ին կատարելագործվել է Վսեվոլոդ Մեյերհոլդի պետական փորձարարական արվեստանոցում: 1928 թ-ին նշանակվել է Լենինականի  պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր: Սարյանն այդ թատրոնի հիմնադիրներից է, որտեղ ստեղծել է նաև ստուդիա. դասավանդել է դերասանի վարպետություն ու թատրոնի պատմություն:
Սարյանը 1930–32 թթ-ին Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն) դերասան և ռեժիսոր էր,1938–42 թթ-ին՝ ռեժիսոր, 1955 թ-ից՝ դերասան, 1932–37 թթ-ին՝ Բաքվի հայկական, 1942–54 թթ-ին՝ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնների գլխավոր ռեժիսոր:
1946–48 թթ-ին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում:
Սարյանը Լենինականի դրամատիկական թատրոնում և Երևանի Առաջին պետթատրոնում խաղացել է Աբիսողոմ աղայի, Պաղտասար աղբարի, Թափառնիկոսի (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան») դերերը, որոնցով հանդես է եկել նաև Մոսկվայի հայկական ստուդիաներում: Սակայն համընդհանուր ճանաչման է արժանացել Մինթոևի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին») դերակատարմամբ՝ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում, որի հիմնադիրներից էր: Հաջորդ նշանակալի հաջողությունը Բալաբեկի (Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ» և «Փորձադաշտ») անձնավորումներն էին Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Սարյանի մեկնաբանմամբ՝ եթե առաջին («Աղբյուրի մոտ») Բալաբեկը քծնում է երկյուղով, ապա երկրորդը («Փորձադաշտ») և՜ քծնում է, և՜ սպառնում. այդ տարբերությունը դերասանը ներկայացնում էր իրական և ճշմարտացի խաղով:
Բալաբեկի դերակատարումները հայ դերասանական արվեստում նոր խոսք ու որակ էին: Սարյանի հետաքրքիր անձնավորումներից են նաև Նազարը (Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»), Սուրմաչը (Արկադի Մովզոնի «Մի խուլ նրբանցքում»), Գարեգինը (Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Գարնան անձրև»), Արշակ Բեգլարիչը (Մելիք Քոչարյանի «Հին հիվանդություն») և այլ դերեր, որտեղ դրսևորվել է դերասանի անսպառ հումորը: Սարյանը բեմադրել է Ալեքսանդր Աֆինոգենովի «Ահը», Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Տիգրան Չուխաճյանի «Կարինե», Մկրտիչ Ջանանի «Շահնամե» և այլ պիեսներ: Նկարահանվել է կինոյում («Լեռնային հեղեղ», 1940 թ., «Փեսատես», 1954 թ., «Ամպրոպի արահետով», 1956 թ., «Տերն ու ծառան», 1962 թ., և այլն):

   «Թադևոս Սարյանը եզակի երևույթ էր հայոց բեմում: Չգիտեմ մեկ այլ դերասան բեմական պահվածքի այդպիսի կուլտուրայով, արտասանական երանգավորման անսպառ գյուտերով, նուրբ հումորով... Թաթիկը բեմում էր՝ բեմը խրախճանք էր, բեմում տոն էր...»:
Սոս Սարգսյան, 
դերասան