Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սարյան Ղազարոս
1920 թ., ք. Դոնի Ռոստով, 
Ռուսաստան
1998 թ., Երևան
Կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ղազարոս Սարյանը հայ ժամանակակից երաժշտության նշանավոր ներկայացուցիչներից է:

Ղազարոս Սարյանը 1934–38 թթ-ին սովորել է Երևանի կոնսերվատորիայում, ապա՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում: 1950 թ-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (դասատուներից էր Դմիտրի Շոստակովիչը): Նույն թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1960–86 թթ-ին՝ ռեկտոր, 1986– 1990 թթ-ին՝ ամբիոնի վարիչ, 1972 թ-ից՝ պրոֆեսոր): Նրան աշակերտել են Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Ալթունյանը, Վարդան Աճեմյանը (կրտսեր), Ռուբեն Սարգսյանը, Ստեփան Լուսիկյանը և ուրիշներ: 1955–56 թթ-ին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ:
Կոմպոզիտորն օժտված էր գույնի բացառիկ զգացողությամբ. եթե հայրը` Մարտիրոս Սարյանը, իր նկարչությամբ պատկերել է Հայաստանի արևը և նրա լույսերի մեջ ապրող հայոց իրականությունը, ապա որդին նույնը հնչյունային գունամտածողությամբ ներկայացրել է երաժշտության մեջ: 
Սարյանի երաժշտական աշխարհը բազմազան է. նրա արվեստին բնորոշ են արտահայտման զսպվածությունը, նուրբ և ազնիվ ճաշակը, հարուստ բովանդակությունը, կոլորիտի հիանալի զգացողությունն ու բարձր վարպետությունը:
Կոմպոզիտորի ստեղծագործության մեջ գերակշռում է գործիքային երաժշտությունը: Ժամանակակից երաժշտամտածողությամբ, տեմբրերի ներդաշնակությամբ առանձնանում է «Ջութակի կոնցերտը»: Սարյանը մեծ ճանաչման է արժանացել «Սիմֆոնիկ պատկերներ», «Հայաստան» (սիմֆոնիկ պաննո՝ ըստ Մ. Սարյանի 4 կտավների),  «Սիմֆոնիա» (մեկմասանոց) երկերով:
Սարյանը գրել է նաև «Խաղաղության օրը» վոկալ-սիմֆոնիկ սյուիտը, Թեմա՝ վարիացիաներով (դաշնամուրի համար), Պոեմ, «Հանդիսավոր նախերգանք», Սերենադ, Ադաջո և պար (լարային նվագախմբի համար), թավջութակի և դաշնամուրի 2 սոնատ, 2 լարային կվարտետներ, «Արիա և Տոկկատ» (ջութակի և դաշնամուրի համար), նաև երգեր: Կոմպոզիտորի վերջին շրջանի դրամատիզմով լի գործերից են դաշնամուրի 3 պոստլյուդները, Պասակալիան (սիմֆոնիկ նվագախմբի համար), «Անդանտե և Պրեստոն» (ջութակի և կամերային նվագախմբի համար):
Գրել է նաև կինոերաժշտություն (գեղարվեստական՝ «Մանրուք», 1954 թ., «Հովազաձորի գերիները», 1956 թ.՝ ըստ Վախթանգ Անանյանի, «Առաջին սիրո երգը», 1958 թ., Առնո Բաբաջանյանի հետ, «01–99», 1959 թ., և վավերագրական՝ «Մարտիրոս Սարյան», 1965 թ.):
Ղազարոս Սարյանն արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի (1983 թ.) և ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության շքանշանի (1986 թ.):
Սարյանի անունով կոչվել են արվեստի դպրոցներ Երևանում և Արարատ քաղաքում, Հայ մշակութային կենտրոն՝ Սալոնիկում (Հունաստան):

   «Ղազարոս Սարյանի կերպարն արդեն մի դպրոց է նրա ընկերների և շրջապատի համար»:
Ադամ Խուդոյան, 
կոմպոզիտոր
   «Ղազարոս Սարյանը մեր երաժշտության ամենապայծառ և ազնվագույն դեմքերից մեկն է, ինտելեկտուալ բարձր կարողությունների տեր անձնավորություն, փայլուն երաժիշտ, իր գործի իսկական վարպետ, միևնույն ժամանակ բնածին մտավորական և ազնիվ մարդ»:
Գևորգ Գյոդակյան, 
երաժշտագետ