Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սիմոնով Ռուբեն
1899 թ., Մոսկվա
1968 թ., Մոսկվա

Ռ. Սիմոնովը Սիրանո դը Բերժրակի (Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժրակ») և Խլեստակովի (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր») դերերում
Ռեժիսոր և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռուբեն Սիմոնովն 
իր ինքնատիպ արվեստով զարգացրել է Եվգենի Վախթանգովի 
սկզբունքներն արդի ռուսական թատրոնում:

Ռուբեն Սիմոնովը նախնական կրթությունն ստացել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1917 թ-ին ավարտել է Ս. Ռոստովցևի մասնավոր գիմնազիան, 1918 թ-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, 1919 թ-ին փոխադրվել Ֆեոդոր Շալյապինի դրամատիկական ստուդիան: 1920 թ-ից ստեղծագործել է Եվգենի Վախթանգովի 3-րդ ստուդիայում, ապա՝ նրա անվան թատրոնում. 1924 թ-ից՝ ռեժիսոր, 1939 թ-ից՝ գլխավոր ռեժիսոր: 1920–30-ական թվականներին միաժամանակ ղեկավարել է 1-ին, 2-րդ, 3-րդ հայկական, նաև ուզբեկական ստուդիաները, 1924 թ-ից՝ իր ստեղծած թատրոն-ստուդիան: 1924 թ-ից դասավանդել է Միխայիլ Շչուկինի անվան թատերական ուսումնարանում (պրոֆեսոր՝ 1946 թ-ից):
 Սիմոնովի բանաստեղծական և երգիծական արվեստի ձևավորմանը մեծապես նպաստել են Տրուֆալդինոյի ու Պանտալոնեի (Կառլո Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ», ռեժիսոր՝ Ե. Վախթանգով) դերակատարումները: Հետագայում զարգացնելով իր ուսուցչի՝ Վախթանգովի սկզբունքները՝ ստեղծել է խորապես իմաստավորված դերեր՝ Փոխարքա (Պրոսպեր Մերիմեի «Սուրբ նշխարքների կառքը»), Սինիչկին (Դմիտրի Լենսկու «Լև Գուրիչ Սինիչկին») և այլն:
Սիմոնովի արվեստի կատակերգական կողմը դրսևորվել է Բենեդիկտի (Վիլյամ Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ»), Խլեստակովի (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Դոմենիկոյի (Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո») և այլ դերակատարումներում: Հերոսառոմանտիկական շնչով է տոգորել Դոն Կիխոտի (Միխայիլ Բուլգակովի «Դոն Կիխոտ»), Սիրանոյի (Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժրակ»), Օլեկո Դունդիչի (Ալեքսանդր Ռժեշևսկու և Միխայիլ Կացի «Օլեկո Դունդիչ», վերջին երկուսի համար՝ ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1943 թ.) և այլ դերեր:
Ժանրային բազմազանությունը բնորոշ է նաև Սիմոնովի ռեժիսորական արվեստին. լավագույն բեմադրություններից են՝ Լև Սլավինի «Ինտերվենցիա», Նիկոլայ Պոգոդինի «Հրացանավոր մարդը», Նիկոլայ Վիրտայի «Մահապարտների դավադրությունը» (ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1950 թ.), Լեոնիդ Զորինի «Վարշավյան մեղեդիներ» և այլն: 1960-ական թվականների սկզբին Վախթանգովի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ նա վերականգնել է «Արքայադուստր Տուրանդոտ» ներկայացումը, որն աչքի է ընկել թարմությամբ և արդիականությամբ: Բեմադրել է նաև կատակերգություններ (Անատոլի Սոֆրոնովի «Խոհարարուհին», Էրվեի «Մադմուազել Նիտուշ» և այլն) և օպերաներ (Զաքարե Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի», Պյոտր Չայկովսկու «Չերևիչկի», Շառլ Գունոյի «Ֆաուստ», Ժորժ Բիզեի «Կարմեն»): Սիմոնովի բեմադրություններին բնորոշ են վախթանգովյան հումորը, նրբագեղությունը, կատարյալ ձևը, գաղափարական հստակ կողմնորոշումը: Նկարահանվել է «Ծովակալ Նախիմով» (ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1947 թ.), «Բոռը» (1955 թ.) կինոնկարներում:
Սիմոնովը Մոսկվայի հայկական ստուդիաներում բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար», Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ» և այլ պիեսներ: Նա մեծապես նպաստել է հայ պրոֆեսիոնալ դերասանական արվեստի առաջընթացին, մասնավորապես՝ Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի, Թադևոս Սարյանի, Սուրեն Քոչարյանի և ուրիշների գեղարվեստական դաստիարակությանը: Լենինականի դրամատիկական և Երևանի Սունդուկյանի անվան թատրոններում բեմադրել է Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» պիեսը, իսկ Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ Պյոտր Չայկովսկու «Պիկովայի դամա» օպերան:
Ռուսական թատրոնում ունեցած մեծ ներդրման համար արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի (1967 թ.):