Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ս. Օրբելյանի պատվին կանգնեցված խաչքար Նորավանքում (1304 թ., քանդակագործ` Մոմիկ)


Ստեփանոս Օրբելյան
1250-ական թթ., 
Սյունյաց Ծղուկ գավառ
1305 թ. 
(ամփոփված է Նորավանքի Օրբելյանների տոհմական 
գերեզմանատանը)
Ստեփանոս Օրբելյանը պատմագիր, աստվածաբան, բանաստեղծ, 
կրոնական և քաղաքական գործիչ է, արքեպիսկոպոս, 
Սյունիքի մետրոպոլիտը՝ 1286–1305 թթ-ին: 

Ստեփանոս Օրբելյանն Օրբելյանների իշխանական տոհմից է: Ստացել է փայլուն կրթություն, հմտացել հայ դպրության և երաժշտության մեջ, 1280 թ-ին օծվել է կուսակրոն քահանա: 1285 թ-ին, երբ հայրը՝ Տարսայիճ Օրբելյանը, դարձել է Սյունիքի իշխան, Ստեփանոսին ուղարկել է Կիլիկյան Հայաստան, որտեղ Հայոց նորընտիր կաթողիկոս Կոստանդին Բ Կատուկեցին (1286–89 թթ.) նրան ձեռնադրել է Սյունիքի մետրոպոլիտ: 1287 թ-ին Օրբելյանը վերադարձել է Սյունիք: Նրան հաջողվել է զսպել Սյունիքի հոգևորականների պառակտիչ փորձերը, հոր օգնությամբ միավորել է Տաթևի ու Նորավանքի առաջնորդարանները՝ «մի առաջնորդ և մի իշխեցող» կարգախոսով:
Օրբելյանը մոնղոլ իշխաններից ձեռք է բերել Սյունյաց հոգևոր կենտրոնների և եկեղեցականների ապահարկության վիճակը հաստատող արտոնագրեր: Նյութապես օգնել է գրչության կենտրոններին. 1297 թ-ին ավարտել է Տաթևի վանքի նորոգումը, նպաստել Գլաձորի համալսարանի հիմնադրմանն ու բարգավաճմանը: Նրա գլխավորությամբ գումարվել է եկեղեցական ժողով, որը մերժել է հռոմեական դավանանք ընդունելու կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցու պահանջը: 
Եկեղեցական և քաղաքական գործունեությունն Օրբելյանը զուգակցել է գիտական-ստեղծագործական աշխատանքին: «Պատմություն նահանգին Սիսական» աշխատությունը գրելու համար ուսումնասիրել է ոչ միայն հայ և օտար պատմիչների երկերը, այլև վավերագրական փաստաթղթեր` Հայոց թագավորների ու Սյունյաց իշխանների, Հայոց կաթողիկոսների ու Սյունյաց եպիսկոպոսների նամակներ, հրովարտակներ, վիմական արձանագրություններ և այլն: Օրբելյանը,  նախորդ պատմիչների նման պատմության շարադրանքն սկսում է աշխարհի արարչագործությունից: Այնուհետև տալիս է Սյունիքի տեղագրությունը, որը նորույթ էր հայ պատմագրության մեջ: Երկն ընդգրկում է Հայոց Տրդատ Ա թագավորից մինչև XIII դարի վերջի իրադարձությունները: Ներկայացված են Սյունյաց նախարարության առաջացման, Արշակունյաց և Մարզպանական Հայաստանում նրա դերի, Սյունիքում քրիստոնեության տարածման, խոշոր վանքերի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքի, Սյունյաց թագավորության և հայ Օրբելյանների իշխանության պատմությունը: Երկը հարուստ նյութ է բովանդակում Կիլիկյան և մայր Հայաստանի, մոնղոլական արշավանքների ու մոնղոլական պատմության, Այսրկովկասի (հատկապես Վրաստանի և Զաքարյանների դերի) պատմության վերաբերյալ:
 Օրբելյանը կազմել է Սյունիքի նախարարների, իշխանների ու եպիսկոպոսների, նաև Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունները, եզակի և մանրամասն տեղեկություններ հաղորդել նահանգի հողատիրության, բնական հարստությունների, մշակույթի, դասակարգային ու դավանաբանական պայքարի մասին: Նկարագրել է նաև Սյունիքի գլխավոր բերդերը, բնակավայրերից գանձվող հարկերի չափերը: Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» հետո Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» երկը երկրորդն է, որտեղ հեղինակը փորձել է պատմական նյութը ներկայացնել գիտական շարադրանքով: Երկն առաջին անգամ հրատարակել է Կարապետ Շահնազարյանը 1859 թ-ին, Փարիզում, ապա` Մկրտիչ Էմինը՝ 1861 թ-ին, Մոսկվայում: Տպագրվել է ֆրանսերեն (Մարի Բրոսսեի թարգմանությամբ, 2 հատոր, 1864 և 1866 թթ.), հատվածաբար՝ նաև ռուսերեն ու վրացերեն:
1302 թ-ին Ստեփանոս Օրբելյանը գրել է «Հակաճառություն ընդդեմ երկաբնակաց» դավանաբանական երկը: «Ողբ ի Սբ Կաթուղիկեն» բանաստեղծության մեջ նա ողբում է հայկական պետականության կորուստը, ցիրուցան եղած հայ ժողովրդին կոչ է անում վերադառնալ հայրենիք և վերակենդանացնել այն: