Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վեռնոյ Անրի
1920 թ., ք. Ռոդոսթո, Թուրքիա
2002 թ., Փարիզ 
(թաղված է Մարսելում)
Ա. Վեռնոյի «25-րդ ժամը»  կինոնկարի (1967 թ.) հայտագիրը
Կադրեր Ա. Վեռնոյի «Սիցիլիական կլան» (1968 թ.) և «Մայրիկը» (1991 թ., մոր` Արաքսիի  դերում` Կլաուդիա Կարդինալե, հոր` Հակոբի  դերում`  Օմար Շարիֆ) կինոնկարներից
Կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Անրի Վեռնոյը 
ֆրանսիական կինոյի (մասնավորապես՝ դետեկտիվ,  արկածային  
և կատակերգական) վարպետներից է:

Անրի Վեռնոյը (իսկական անուն-ազգանունը՝ Աշոտ Մալաքյան) 1924 թ-ին ընտանիքի հետ Թուրքիայից գաղթել է Հունաստան, ապա հաստատվել է Մարսելում, 1930 թ-ին՝ Փարիզում: Վաղ տարիքում երգել է Մարսելի հայկական եկեղեցում, հաճախել կաթոլիկական դպրոց:
Վեռնոյն ավարտել է Էքս ան Պրովանսի ֆրանսիական լիցեյը, այնուհետև ստացել բարձրագույն կրթություն, դարձել լրագրող: Ֆրանսիական մամուլում հոդվածաշար է տպագրել Հայկական հարցի, ռադիոհաղորդումներ վարել կինոյի մասին: 1948 թ-ից աշխատել է կինոյում. եղել է ռեժիսորի ասիստենտ, ապա` բեմադրող ռեժիսոր, նկարահանել է շուրջ 20 կարճամետրաժ կինոնկարներ:  
1948 թ-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին): Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» (1951 թ., ըստ Մարսել Էմեի) կինոնկարով Վեռնոյը դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը: Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնտոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը և ուրիշներ: Վեռնոյն ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952 թ.), «Կառնավալ» (1953 թ.), «Կովը և զինվորը» (1959 թ.), «Նախագահը» (1961 թ.), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968 թ.), «Սարսափ քաղաքում» (1975 թ.), «Հազար միլիարդ դոլար» (1982 թ.) և այլն:
Վեռնոյը 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է: Հայկական թեմային անդրադարձել է վերջին երկու՝ «Մայրիկ» (ըստ  իր «Մայրիկ» վեպի, նաև սցենարի հեղինակն է) և «Պարադի փողոց, տուն 588» (երկուսն էլ՝ 1991 թ.) կինոնկարներում, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը: 
Վեռնոյն արժանացել է Գլխավոր («Հնգոտանի ոչխարը», 1954 թ., Լոկառնո), «Օսկար» («Այսպիսի տարբեր ճակատագրեր» ֆիլմի սցենարի համար, 1956 թ.), «Ոսկե արմավենու ճյուղ» («Հարյուր հազար դոլար արևի տակ», 1964 թ., Կանն), «Սեզար» (կինոյում ունեցած ներդրման համար, 1996 թ., Ֆրանսիա) մրցանակների:
Վեռնոյը Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ էր: 
Վեռնոյը պարգևատրվել է Հայ եկեղեցու «Սբ Գրիգոր Լուսավորիչ» I աստիճանի շքանշանով (1980 թ.):

   «Ջա՛ն: Ի՛նչ գեղեցիկ բառ է: Միթե ես կարող եմ ասել «Բերգման ջան», «Միտերան ջան» կամ «Բելմոնդո ջան» .... Իսկ ահա Ազնավուրին կարող եմ՝ Ազնավուր ջան»:
   «Հրաժարվել արմատներից՝ նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից»:
   Անրի Վեռնոյ
   «Վեռնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է»:
   Ժակ Շիրակ, 
   Ֆրանսիայի նախագահ
   «Մեզանից շատերը գրեթե ոչինչ չգիտեին 1915 թ-ի ցեղասպանության մասին:  Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալու անցյալի ողբերգական դեպքերին»:
   Ֆիլիպ Դուստ Բլազ, 
   ֆրանսիացի պետական գործիչ