Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տաթևի վանքի ընդհանուր տեսքը
Խաչքարեր՝ Տաթևի վանքի տարածքում
Տաթևի վանքի ճոճվող «Գավազանը» (906 թ., Սբ Երրորդության հուշասյուն)
Տաթևի վանքի Սբ Պողոս-Պետրոս տաճարի Ավագ խորանի որմնանկարներից
Տաթևի վանքի Սբ Աստվածածին եկեղեցին (1087 թ.)
Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետական և 
հոգևոր-մշակութային կենտրոն է ՀՀ Սյունիքի մարզում՝ Տաթև գյուղից 
հարավ՝ Որոտան գետի աջափնյա բարձրադիր հարթավայրում: 
VIII դարի վերջից եղել է Սյունաց եպիսկոպոսության աթոռանիստը:

Տաթևի վանքը հիմնադրվել է IV դարում, VIII դարում կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի (Տաթեոս) անունով, որը քրիստոնեություն է քարոզել Սյունիքում և նահատակվել այնտեղ: 
Վանքի գլխավոր՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 895–906 թթ-ին՝ Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ` Սյունաց գահերեց իշխան Աշոտի և Գրիգոր Սուփան ու Ձագիկ իշխանների օժանդակությամբ: 
Եկեղեցու բարձր, հովանոցաձև վեղարով գմբեթը նստած է մեկ զույգ հզոր մույթերի վրա, որոնք խորհրդանշում են Պողոս և Պետրոս առաքյալներին: Եկեղեցին կառուցված է մաքուր տաշված բազալտե մեծադիր քարերով: 930 թ-ին եկեղեցու ներսը զարդարվել է որմնանկարներով. Ավագ խորանում պատկերված են գահին նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ ու սրբեր: Արևմտյան պատին պահպանվել են դրվագներ Ահեղ դատաստանի հորինվածքից, հյուսիսային պատին՝ Սբ Ծննդյան թեմայով տեսարաններ:  Արևելյան ճակատի հայկական խորշերից վերև Աշոտ իշխանի և նրա կնոջ՝ Շուշանի դիմաքանդակներն են: Եկեղեցու գմբեթն ավերվել է 1138 թ-ի երկրաշարժից.  վերականգնվել է 1274 թ-ին: 1931 թ-ի երկրաշարժից վերստին քանդված գմբեթը վերակառուցվել է 1970–90-ական թվականներին: 
895 թ-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ  փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝  Մատենդարան: Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի  մանրանկարչության դպրոցը: 
906 թ-ին կառուցվել է «Գավազան» ճոճվող հուշասյունը: 1087 թ-ին վանքի դարպասի և նրան կից դամբարանի ծածկերի վրա կառուցվել է Սբ Աստվածածին եկեղեցին: 1295 թ-ի երկրաշարժից կործանված Սբ Գրիգոր եկեղեցու (848 թ-ին կառուցել էր Ֆիլիպե իշխանը) տեղում Ստեփանոս Օրբելյանը կառուցել է թաղածածկ դահլիճի հորինվածքով նոր՝ Սբ Գրիգոր եկեղեցին: Արևմտյան մուտքի առջև կանգնեցվել է բարձր, եռաստիճան զանգակատուն, 1787 թ-ին կառուցվել է Գրիգոր Տաթևացու դամբարանը:  XVII– XVIII դարերում վանքի շուրջը կառուցվել են կիսաշրջանաձև աշտարակներով ամրացված պարիսպներ, կից՝ խցեր, սեղանատունը, առաջնորդարանի երկհարկ շենքը և այլ շինություններ: 
Պարսպից դուրս՝ հյուսիսարևելյան կողմում, կանգուն է XVII դարի վերջին կառուցված ձիթհանը, որը Հայաստանի նույնատիպ կառույցներից առավել լավ պահպանվածն ու արժեքավորն է: 
Տաթև գետի վրա կանգուն է 1672 թ-ին կառուցված  միաթռիչք (7,2 մ), գլանաձև
«Ավետում», մանրանկար Տաթևի վանքում ծաղկած Ավետարանից (1378 թ., ծաղկող՝ Գրիգոր Տաթևացի, Մատենադարան)
թաղով կամուրջը: Վանքի արևելյան պարսպին ուղղահայաց ձգվում է 74 մ երկարությամբ դպրոցի շենքը (XVIII դար), որը գործել է մինչև XX դարի սկիզբը (բացվել է 1981–82 թթ-ի պեղումներով): 
Տաթև գյուղի կենտրոնում կանգուն է 1646 թ-ին կառուցված Սբ Մինաս եկեղեցին: Տաթևի վանքի դիմաց՝ ձորի հակադիր կողմում, պատմական Տամալեք գյուղի միանավ, թաղածածկ Սբ Աստվածածին եկեղեցին (X դար) է, իսկ Տանձատափ տեղամասից հյուսիս՝ Ցուրավանքը: 
1974–98 թ-ին համալիրն ամբողջությամբ վերանորոգվել է: Պարսպից դուրս՝ արևմտյան կողմում, 2001 թ-ին կանգնեցվել է Գարեգին Նժդեհի կիսանդրին՝ ի հիշատակ այն պատմական իրադարձության, որ Տաթևը 1919–21 թթ-ին եղել է Լեռնահայաստանի կառավարության (Նժդեհի գլխավորությամբ) նստավայրը: 
Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով 2010 թ-ին կառուցվել է Տաթևի վանք–Հալիձոր ճոպանուղին՝ 5,7 կմ երկարությամբ (աշխարհում` ամենաերկարը, գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում):