Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Ուֆֆիցի պատկերասրահի շենքը
Անջելիկո. «Մարիամը Մանկան հետ» (1440–41 թթ.)
Հուգո վան դեր Հուս. «Պորտինարիի 
զոհասեղանը» (մոտ 1474–75 թթ.)
Սիմոնե Մարտինի.  «Ավետում», 
մանրանկար (1333 թ.)
Ուֆֆիցին աշխարհի ամենահին թանգարաններից է, որտեղ պահվում է XIII–XVIII դարերի իտալական գեղանկարչության ամենահարուստ 
հավաքածուն: Բացվել է 1575 թ-ին, Ֆլորենցիայում:

Ուֆֆիցիի (իտալերեն է. նշանակում է գրասենյակներ) պատմությունն սկսվել է 1559 թ-ին, երբ Կոզիմո I Մեդիչի դուքսը որոշել է համախմբել Ֆլորենցիայի բոլոր վարչական հիմնարկները (գրասենյակները) մեկ ընդհանուր պալատում, որտեղ
Անդրեա Մանտենյա. «Քրիստոսի Համբարձումը» (1460–64 թթ.)
տեղավորվել է նաև Ուֆֆիցի պատկերասրահը: Վերածննդի ճանաչված ճարտարապետ, նկարիչ Ջորջո Վազարին 1560 թ-ին սկսել է շենքի կառուցման աշխատանքը: Նրա մահից հետո՝ 1574 թ-ից այն շարունակել է Բեռնարդո Բուոնտալենտին և ավարտել 1581 թ-ին: Ուֆֆիցիի ձևավորմանը մասնակցել են անվանի նկարիչներ Ալեսսանդրո Ալորին, Ջովանի Բիցելլին և ուրիշներ: 
 Պատկերասրահի հավաքածուի հիմքը դրվել է 1575 թ-ին՝ Մեդիչիների տոհմին պատկանող արվեստի ստեղծագործություններով: Հետագայում այն համալրել են Ֆերդինանդո I և Ֆերդինանդո II կարդինալները. Ուֆֆիցի են տեղափոխել Հռոմի իրենց դղյակների ու Լեոպոլդ կարդինալի ժառանգություն թողած արվեստի գործերը: 1737 թ-ին՝ կարդինալի մահից հետո, արվեստի այդ արժեքները դարձել են Ֆլորենցիայի սեփականությունը: 1769 թ-ին պատկերասրահի տնօրենի նախաձեռնությամբ արվեստաբանների մի խումբ հավաքագրել է Մեդիչիների դղյակներում պահպանված արվեստի գլուխգործոցները:
Նապոլեոնի բանակի Իտալիա ներխուժման (1796–97 թթ.) և Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ժամանակ զգալիորեն տուժել է նաև Ուֆֆիցի պատկերասրահը:
Ուֆֆիցիում նախապես պահվել են բնագիտական և այլ ցուցանմուշներ, որոնք հետագայում փոխադրվել են այլ թանգարաններ: Պատկերասրահում առավել ամբողջական են ներկայացված Վենետիկի և Ֆլորենցիայի գեղանկարչության դպրոցների վարպետների՝ Ջոտտոյի, Սանդրո Բոտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Ջորջոնեի, Տիցիանի, Միքելանջելոյի, Կառավաջոյի, Պիեռո դելլա Ֆրանչեսկայի, Պաոլո Ուչելլոյի և այլ նկարիչների գործեր: Ցուցադրված են նաև անտիկ, ֆրանսիական, գերմանական, նիդեռլանդական, հոլանդական և ֆլամանդական արվեստների արժեքավոր նմուշներ, ինչպես և XIX դարի անհայտ նկարիչների ստեղծագործություններից:
5 սրահներում ներկայացված են Վերածննդի շրջանի վարպետ Բոտիչելլիի գործերը, այդ թվում՝ «Ավետում», «Գարուն», «Զրպարտություն», «Վեներայի ծնունդը» գլուխգործոցները: 
Ուֆֆիցին աշխարհում հայտնի է նաև ինքնանկարների հարուստ հավաքածուով
Անջելո Բրոնզինո. «Էլեոնորա Տոլեդացին որդու հետ» (մոտ 1545 թ.)
(Վերածննդից մինչև XX դար). մեծ մասը կարդինալ Լեոպոլդ Մեդիչիի սեփականությունն էր: Հետագայում համալրվել է նկարիչների նվիրատվություններով, երբեմն էլ պատկերասրահն է եղել պատվիրատուն: Ուֆֆիցիում են պահվում եվրոպացի (Ալբրեխտ Դյուրեր, Ռեմբրանդ, Ռուբենս, Ռաֆայել, Վելասկեզ և ուրիշներ), այդ թվում՝ ռուս (Օրեստ Կիպրենսկի, Բորիս Կուստոդիև, Վիկտոր Իվանով) և այլ նկարիչների ինքնանկարները: 1874 թ-ից պատկերասրահում է նաև Հովհաննես Այվազովսկու ինքնանկարը:
Ուֆֆիցիում են պահվում համաշխարհային արվեստի մի շարք գլուխգործոցներ՝ Չիմաբուեի «Հրեշտակներով Տիրամայրը» (մոտ 1285 թ.), Սիմոնե Մարտինիի «Ավետում» (1333 թ.), Պիեռո դելլա Ֆրանչեսկայի «Կոմս և կոմսուհի Ուրբինսկիները» (1472 թ.), Ֆիլիպո Լիպպիի «Մադոննա» (XV դարի 2-րդ կես), Լեոնարդո դա Վինչիի «Մոգերի երկրպագությունը» (1481–82 թթ.), Տիցիանի «Ֆլորա» (1516 թ.), Անտոնիս վան Դեյքի «Կարդինալ Բոնտիվոլյոյի դիմանկարը» (մոտ 1623 թ.) և այլ գործեր:

  Ուֆֆիցի պատկերասրահում ներկայացված ստեղծագործությունների միայն թվարկումը կազմում է 10 հատոր: