Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


Փալիաշվիլի Զաքարե
1871 թ., ք. Քութայիս, Վրաստան
1933 թ., Թիֆլիս
Զ. Փալիաշվիլու հուշարձանը Թբիլիսիում 
(1966 թ., քանդակագործ՝ Մերաբ Բերձենիշվիլի)
Վրաստանի ժողովրդական արտիստ Զաքարե Փալիաշվիլին 
վրացական դասական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչն է, վրացական ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից: 

Զաքարե Փալիաշվիլին 8 տարեկանից երգել է եկեղեցում: Երաժշտական կրթությունն ստացել է կաթոլիկական եկեղեցու դպրոցում, որտեղ սովորել է երգեցողություն և երգեհոն նվագել: Դաշնամուրի դասեր է առել Ֆելիքս Միզանդարիից: 1895–99 թթ-ին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, 1900–03 թթ-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայում: 1905 թ-ին Փալիաշվիլին մասնակցել է Թիֆլիսում Վրացական ֆիլհարմոնիկ ընկերության հիմնադրմանը, 1908–17 թթ-ին ղեկավարել է իր ստեղծած երգչախումբը, նվագախումբը, երաժշտական դպրոցը, 1919 թ-ից Թիֆլիսի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր, 1919, 1923, 1929–32 թթ-ին՝ տնօրենը:
Փալիաշվիլու առաջին՝ «Աբեսալոմ և Էթերի» ողբերգաէպիկական օպերան (լիբրետոյի հիմքը «Էթերիանի» էպոսն է) համազգային երևույթ էր, իսկ «Դաիսի» քնարադրամատիկական և «Լատավրա» հերոսական օպերաները վրացական երաժշտության մեջ նոր դարաշրջանի հիմքն են: Փալիաշվիլին իր օպերաներում ընդհանրացրել է ժողովրդական բանահյուսության ազգագրական տարբեր ճյուղերի ոճական առանձնահատկությունները և ստեղծել միասնական համազգային երաժշտական լեզու, որը դարձել է վրացական դասական երաժշտության հիմքը: 
Փալիաշվիլին գրել է մի շարք ռոմանսներ, խմբերգային ստեղծագործություններ, «Վրացական սյուիտը»՝ նվագախմբի համար, «Հանդիսավոր կանտատը», մշակել է վրացական պատարագը (երգչախմբի համար) և ժողովրդական երգեր: Հավաքել և գրառել է շուրջ 300 ժողովրդական երգեր, որոնցից 40-ը հրատարակել է «Վրացական երգերի ժողովածուում» (1910 թ.):
1937 թ-ին Փալիաշվիլու անունով կոչվել է Վրաստանի օպերայի և բալետի թատրոնը, 1971 թ-ին Փալիաշվիլու պատկերով թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ, սահմանվել է Վրաստանի պետական մրցանակ, Թբիլիսիում և Քութայիսում գործում են նրա տուն-թանգարանները:
Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է «Դաիսի» օպերան (1943 և 1985 թթ.):