Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տվեն Մարկ
1835 թ., ք. Ֆլորիդա, Միսսուրիի նահանգ, ԱՄՆ
1910 թ., ք. Ռեդդինգ, 
Քոնեքթիքութի նահանգ, ԱՄՆ
Մ. Տվենի հուշարձանը Բրիզվուդում` նրա անվան դպրոցի առջև (Հյուստոնի մերձակայքում, 2006 թ.)
Մ. Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածները»  (1884 թ.)  և «Քոնեքթիքութցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում» (1889 թ.) գրքերի կազմերը
Մարկ Տվենն ամերիկյան դասական գրականության 
ամենանշանավոր դեմքերից է:

Մարկ Տվենը (Թուեյն, իսկական անուն-ազգանունը՝ Սեմյուել Լենգհոռն Կլեմենս) մանկությունն անցկացրել է ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Հաննիբալ փոքր քաղաքում: Հոր մահից հետո ստիպված թողել է ուսումը և աշխատել: Եղել է լոցմանի օգնական, ոսկեխույզ: Տեղական թերթերում աշխատելով որպես գրաշար և լրագրող՝ լույս է ընծայել առաջին գրական գործերը: Հանդես է եկել սեփական հումորեսկների ասմունքով, հովանավորել գյուտարարներին, և ինքն էլ գյուտեր է արել: 
1853–57 թթ-ին շրջել է ԱՄՆ-ում, 1867 թ-ին մեկնել է Եվրոպա, եղել Պաղեստինում: Այդ ճանապարհորդություններից ստացած տպավորություններն ամփոփել է «Պարզամիտ մարդիկ արտասահմանում» (1869 թ.) գրքում: 1872 թ-ին Հեռավոր Արևմուտքի մասին հրատարակել է «Կոփվածները» ինքնակենսագրական ակնարկների ժողովածուն: 
Տվենը համաշխարհային ճանաչման է արժանացել «Ոսկեզօծ դար» (1873 թ.) վեպով, «Հին ու նոր ակնարկներ» (1875 թ.), «Հին ժամանակները Միսիսիպիի վրա» (1878 թ.) պատմվածքների ժողովածուներով, «Թոմ Սոյերի արկածները» (1876 թ.), «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1884 թ.) զավեշտական ու ծիծաղելի արկածներով հարուստ վիպակներով: 
Գրողի մանկության տարիներն են արտացոլված «Թոմ Սոյերի արկածները» վիպակում: Թոմ Սոյերի կերպարն աչքի է ընկնում անմիջականությամբ ու կենսասիրությամբ: «Հեքլբերի Ֆիննի արկածները» վիպակը գրված է անտուն ու անօթևան Հեքլբերիի անունից: Անսահման թախիծով ու վշտով լի նրա հոգին ապշած է մարդկային ստորությունից, ստից և կեղծիքից: Նա չի կարողանում ընկալել կիրակնօրյա դպրոցի կեղծ բարոյականության ու բարեպաշտության դասերը և չի մատնում ստրկությունից փախած Ջիմին:
1882 թ-ին Տվենը հրատարակել է «Արքայազնն ու աղքատը» վիպակը, որտեղ թագավորության ժառանգորդը՝ արքայազնը, և թշվառ աղքատը փոխում են իրենց «դերերը». արքայազնը ներկայանում է որպես աղքատ, իսկ աղքատը՝ արքայազն: Վիպակում այլաբանական պատումի շնորհիվ մերժվում են արտոնյալ ու հասարակ մարդկանց դասային տարբերությունները:
Տվենի գործերում հաճախ կոմիկականը և ողբերգականը միահյուսված են: Նրա հերոսները մեծ սրտի տեր պարզ մարդիկ են և չեն կարող հաշտվել անարդարության, ստրկության հետ: Գրողը քննադատել է նաև գաղութարարությունը և իր համակրանքն արտահայտել տեղաբնիկների նկատմամբ: «Կապիտան Ստորմֆիլդի ուղևորությունն արքայություն» պատմվածքում արտացոլել է իրականության հոռի կողմերը: 
Տվենը գրել է նաև պամֆլետներ և պարոդիաներ: Գրողի սպանիչ ծաղրն
Մ. Տվենի գրական հերոսների՝ Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆիննի արձանը Հաննիբալում (1926 թ., քանդակագործ՝ Ֆրեդ Հիբարդ)
ուղղված է կյանքում արմատացած նախապաշարումների, կեղծ ժողովրդավարության դեմ:
Իր երկերում Տվենը հաճախ է շոշափել գիտատեխնիկական նվաճումներին վերաբերող հարցեր. գրել է պատմվածքներ հեռուստատեսության ու հեռախոսի մասին, հետաքրքրվել գիտության ու տեխնիկայի առաջընթացով:
Տվենի՝ կյանքի վերջին 2 տասնամյակներին գրած բազմաթիվ էջեր համակված են դառնության զգացումով («Քոնեքթիքութցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում», 1889 թ., վեպ, «Պարզամիտ Վիլսոնը», 1894 թ., պատմվածք):
Տվենի ստեղծագործությունները խոր հետք են թողել ամերիկյան գրականության վրա: Նրա դառն ու դաժան երգիծանքն ու հումորն ուղղված են քաղքենիության, ընչաքաղցության և այն ամենի դեմ, ինչը խանգարում է մարդկանց՝ երջանիկ լինելու:
Մ. Տվենի գործերից հայերեն թարգմանել են Ստեփան Զորյանը, Գրիգոր Շահբուդաղյանը, Ղազարոս Ջավախեցին, Նվարդ Աղանյանը և ուրիշներ:
Էկրանավորվել են Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1938 և 1960 թթ.), «Թոմ Սոյերի արկածները» (1968 թ.), «Արքայազնն ու աղքատը» (1943 և 1977 թթ.) և այլ գործեր:

«Մարկ Տվեն» անունը գրողը վերցրել է նավագնացության տերմինաբանությունից. անգլերեն է. բառացի նշանակում է` չափել 2 սաժեն:

«Եկեք այնպես ապրենք, որ մեր մահվան համար նույնիսկ դագաղագործն ափսոսա»:
Մարկ Տվեն
«Մարկ Տվենը հայրենական գրականության Լինկոլն է»:
Վիլյամ Հոուելս, 
ամերիկացի գրող

«Ես համոզված եմ՝ Ամերիկայի ապագա պատմաբանի համար ձեր (Տվենի) երկերն անփոխարինելի են»: 
Բեռնարդ Շոու, 
անգլիացի գրող

«Նա է (Տվենը) առաջին իսկական ամերիկացի գրողը, և այդ պահից մենք բոլորս նրա հետնորդներն ենք»:
Վիլյամ Ֆոլկներ, 
ամերիկացի գրող