Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Փիրոսմանի Նիկո
1862 թ., գ. Միրզաանի (այժմ՝ Ծիթելիծղարոյի շրջանում), Վրաստան
1918 թ., Թիֆլիս
Ն. Փիրոսմանի. Ցախավաճառը» (1906 թ.), 
«Դերասանուհի Մարգարիտան» (1909 թ.) և «Մայրը երեխաների հետ» (1918 թ.)  
Նիկո Փիրոսմանին պրիմիտիվիզմի նշանավոր ներկայացուցիչներից է 
վրացական գեղանկարչության մեջ:

Նիկո Փիրոսմանին (իսկական անուն-ազգանունը՝ Նիկոլոզ Փիրոսմանիշվիլի) ծնողների մահից հետո մոտ 15 տարի (ընդհատումներով) ապրել է Շուլավերում՝ բաքվեցի հայ գործարանատիրոջ այրու՝ Եփրոսինե Քալանթարովայի տանը: 1870-ական թվականներին Քալանթարովների հետ տեղափոխվել է Թիֆլիս: Գրել և կարդալ (նաև հայերեն) սովորել է ինքնուրույն, իսկ գեղանկարչություն՝ շրջիկ նկարիչներից: 
1880-ական թվականներին ինքնուս նկարիչ Գիգո Զազիաշվիլու հետ բացել է դեկորատիվ որմնանկարների արվեստանոց: 1890 թ-ից աշխատել է վագոնավար, ապա բացել է կաթի փոքրիկ վաճառատուն. 1900 թ-ից
Ն. Փիրոսմանի.
«Դռնապանը» (1904 թ.)
վերջնականապես նվիրվել է գեղանկարչությանը: Նկարել է ցուցանակներ առևտրական հիմնարկների համար, դեկորատիվ պաննոներ, դիմանկարներ: Փիրոսմանին ինքն է պատրաստել ներկերը և նկարել խանութների ներսի պատերին, մոմլաթի, թիթեղի և ստվարաթղթի վրա: Նա չի շփվել նկարիչների հետ, մինչև կյանքի վերջն ապրել է նկուղներում՝ աղքատության մեջ: 
1912 թ-ին Փիրոսմանիին նկատել է ֆուտուրիստ նկարիչ Կիրիլ Զդանևիչը, գնել է նրա նկարներից, իսկ եղբայրը՝ բանաստեղծ Իլյա Զդանևիչը, 1913 թ-ին «Կավկազսկայա րեչ» թերթում տպագրել է հոդված՝ «Բնածին տաղանդի տեր նկարիչը» վերնագրով: Նույն թվականին Մոսկվայում բացված ֆուտուրիստ նկարիչների ցուցահանդեսում ներկայացվել են նաև Փիրոսմանիի մի քանի կտավներ: Նրանով հետաքրքրվել են նաև երիտասարդ նկարիչներ Դավիթ Կակաբաձեն, Լադո Գուդիաշվիլին և ուրիշներ: 
1916 թ-ին Կիրիլ Զդանևիչի արվեստանոցում բացվել է Փիրոսմանիի ցուցահանդեսը. նա դարձել է ավելի հայտնի: Բազմաթիվ հավաքորդներ գնել են նրա նկարները: Փիրոսմանին շատ արագ է աշխատել և իր նկարներում շտկումներ չի արել: Նկարիչն ստեղծել է անիմալիստական ժանրի բազմաթիվ գործեր՝ կենդանիների պատկերներ: Սև ֆոնը բնորոշ է նրա և՜ ցուցանակներին, և՜ դիմանկարներին (Իլյա Զդանևիչի, Ալեքսանդր Գարանովի և ուրիշների): Նա անդրադարձել է նաև տոների և խնջույքների թեմաներին. այդ տեսարաններից շատերը բնանկարի մաս են կազմում:
Փիրոսմանիի լավագույն գործերից են՝  «Ընձուղտը» (1900-ական թթ.), «Դռնապանը» (1904 թ.), «Արջը՝ լուսնյակ գիշերին» (1905 թ.),
Ն. Փիրոսմանի. «Ընձուղտը» (1900-ական թթ.),
«Ցախավաճառը», «Ձկնորսը՝ ժայռերի մեջ» (երկուսն էլ՝ 1906 թ.), «Դերասանուհի Մարգարիտան», «Երեք իշխանների խրախճանքը» (երկուսն էլ՝ 1909 թ.), «Խրախճանք» (1910-ական թթ.), «Կալատեղ» (1915 թ.), «Եղնիկը» (1916 թ.) և այլն: Փիրոսմանին անմիջականությամբ, աշխարհի միամիտ-բանաստեղծական ընկալմամբ է ստեղծել իր վեհ, հանդիսավոր պատկերները, որոնց հերոսները ներքուստ դրամատիկական են, արտաքուստ՝ հանգիստ ու ռոմանտիկ: Նրա բազմաթիվ նկարների վրա կան հայերեն մակագրություններ: 
Նրա մասին նկարահանել են կինոնկարներ (նաև Սերգեյ Փարաջանովի «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով», 1985 թ. ֆիլմը, և այլն), գրել բանաստեղծություններ (Պավել Անտակոլսկի, Անդրեյ Վոզնեսենսկի, Բուլատ Օկուջավա և ուրիշներ): 
Փիրոսմանիի գործերից պահվում են Վրաստանի արվեստի, Մոսկվայի Տրետյակովյան, Արևելքի ժողովուրդների արվեստի և այլ թանգարաններում: Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնում բացվել է նրա ցուցահանդեսը (1960-ական թթ.), Պաբլո Պիկասսոն ստեղծել է Փիրոսմանիի դիմանկարը:
Վրաստանում թողարկվել է թղթադրամ Փիրոսմանիի դիմանկարով, նրա ծննդյան 125-ամյակի առթիվ` փոստային դրոշմանիշ (2002 թ.): 1982 թ-ին Միրզաանիում բացվել է Փիրոսմանիի տուն-թանգարանը: