Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Օյստրախ Դավիդ
1908 թ., Օդեսա
1974 թ., Ամստերդամ (թաղված է Մոսկվայում)
Դ. Օյստրախի մահարձանը Մոսկվայի Նովոդևիչիե 
գերեզմանատանը
Դ. Օյստրախի պատկերով արծաթե դրամ (2008 թ.)
Դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիդ Օյստրախն աշխարհի խոշորագույն ջութակահարներից է: Նրա անվան հետ են 
կապված ջութակի կատարողական արվեստի ծաղկման շրջանը և 
այդ արվեստի դպրոցների ստեղծումը Ռուսաստանում:

Դավիդ Օյստրախը ջութակ և ալտ նվագել է 5 տարեկանից: 1926 թ-ին ավարտել է Օդեսայի երաժշտադրամատիկական ինստիտուտը (Պյոտր Ստոլյարսկու դասարանը): Դեռևս ուսանողական տարիներից Օյստրախը ելույթներ է ունեցել Օդեսայի սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես մենակատար և դիրիժոր: 1932–34 և 1941 թթ-ին եղել է Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար: 1934 թ-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1939 թ-ից` պրոֆեսոր, 1950 թ-ից` ջութակի ամբիոնի վարիչ): 
Երկրորդ աշխարհամարտի (1939–45 թթ.) տարիներին ելույթներ է ունեցել զորահավաքային կետերում, հոսպիտալներում, պաշարված Լենինգրադում: 1943 թ-ից Օյստրախը դաշնակահար Լև Օբորինի և թավջութակահար Սվյատոսլավ Կնուշևիցկու հետ հանդես է եկել անսամբլով: Պատերազմից հետո շարունակել է համերգային գործունեությունը: 1945 թ-ին ԽՍՀՄ հյուրախաղերի եկած ամերիկացի ջութակահար Իեհուդի Մենուհինի հետ կատարել է Բախի կրկնակի կոնցերտը:
1960-ական թվականներին Օյստրախի դիրիժորական երկացանկն ընդգրկել է դասական և ռոմանտիկական ստեղծագործություններ (Յոհան Բախ, Վոլֆգանգ Մոցարտ, Ֆրանց Շուբերտ, Լյուդվիգ վան Բեթհովեն և ուրիշներ): 
Օյստրախը կատարել է նաև ժամանակակից կոմպոզիտորների` Դմիտրի Շոստակովիչի, Սերգեյ Պրոկոֆևի, Արամ Խաչատրյանի, Նիկոլայ Մյասկովսկու, Պաուլ Հինդեմիտի և ուրիշների ջութակի սոնատներն ու կոնցերտները: Նա Շոստակովիչի Ջութակի առաջին սոնատի և Ջութակի առաջին կոնցերտի կատարողն է (հեղինակը նվիրել է Օյստրախին): Նրան գործեր են նվիրել նաև Ա. Խաչատրյանը (Օյստրախը նրա Ջութակի կոնցերտի առաջին կատարողն է), Ս. Պրոկոֆևը, Ն. Մյասկովսկին, Մոիսեյ Վայնբերգը, Էռնստ Մայերը: 
Օյստրախը բազմաթիվ հյուրախաղեր է ունեցել արտասահմանում և վայելել մեծ հեղինակություն: Եվրոպայում նրան անվանել են «Դավիդ թագավոր»:
Օյստրախի կատարողական արվեստին բնորոշ էին պլաստիկությունը, նրբագեղությունը, բարձր տեխնիկան, մաքուր հնչերանգը: 
Օյստրախը երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի (Լենինգրադ, 1935 թ., 1-ին մրցանակ), Հենրիկ Վենյավսկու անվան (Վարշավա, 1935 թ., 2-րդ մրցանակ) և Էժեն Իզայիի անվան (Բրյուսել, 1937 թ., 1-ին մրցանակ) ջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր է: Օյստրախը եղել է Լոնդոնի երաժշտության թագավորական ակադեմիայի, Բոստոնի արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, Հռոմի «Սանտա Չեչիլիա» ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Բեռլինի արվեստի գերմանական ակադեմիայի թղթակից անդամ, Քեմբրիջի համալսարանի դոկտոր:
Օյստրախն արժանացել է ԽՍՀՄ Պետական (1943 թ.) և Լենինյան (1960 թ.) մրցանակների, պարգևատրվել Լենինի 2 շքանշանով:
2006 թ-ին ստեղծվել է Դավիդ Օյստրախի անվան բարեգործական հիմնադրամը, նույն թվականից Մոսկվայում անցկացվում են ջութակահարների` Դավիդ Օյստրախի անվան միջազգային մրցույթներ,  Էստոնիայի Պյառնու քաղաքում` Դավիդ Օյստրախի անվան ամենամյա երաժշտական փառատոն:
2008 թ-ին Ռուսաստանի բանկը թողարկել է արծաթե մետաղադրամ` նվիրված Դավիդ Օյստրախի ծննդյան 100-ամյակին: