Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


«Օսկար» կինոմրցանակը
«Օսկարն» ԱՄՆ-ի ամենամյա կինոմրցանակն է: Սահմանել է 
Ամերիկյան կինոակադեմիան, 1929 թ-ին: «Օսկար» է անվանվել 1939 թ-ին:

«Օսկար» մրցանակի ստեղծման գաղափարը Մետրո-Գոլդուին-Մայեր կինոստուդիայի սեփականատեր Լուիս Մայերինն է: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1929 թ-ին, Հոլիվուդում: Նույն թվականից արարողությունը հեռարձակվել է ռադիոյով, 1953 թ-ից ցուցադրվում է հեռուստատեսությամբ: 
«Օսկարը» 34 սմ բարձրությամբ և 3,85 կգ կշռով մետաղե ոսկեզօծ արձանիկ է՝ սև մարմարե պատվանդանի վրա: 
«Օսկարը» տրվում է 24 հիմնական (տարվա լավագույն ֆիլմ, տղամարդու և կնոջ լավագույն դերեր, լավագույն ռեժիսորական և օպերատորական աշխատանքներ, օտարալեզու լավագույն ֆիլմ, լավագույն անիմացիոն և վավերագրական ֆիլմեր, լավագույն գրիմ և այլն) և հատուկ (պրոդյուսերական ներդրում, կինոյում ներդրում և այլն) անվանակարգերում: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում փետրվարի վերջ – մարտի սկիզբ ժամանակահատվածում: Մրցանակը տրվում է կինոակադեմիայի մասնագետ անդամների քվեարկությամբ՝ ըստ անվանակարգերի, բացառությամբ «լավագույն ֆիլմ» անվանակարգի, որի համար քվեարկում են բոլոր անդամները (շուրջ 10 հզ.): 
«Օսկարի» առավել շատ արժանացել են կինոռեժիսոր Ուոլտ Դիսնեյը՝ 26, և «Բեն Հուր» (1959 թ.), «Տիտանիկ» (1997 թ.), «Մատանիների տիրակալը» (2003 թ.) ֆիլմերը՝ 11-ական անգամ: «Օսկարի» մրցանակաբաշխությունից ԱՄՆ-ի տնտեսությունը տարեկան ստանում է շուրջ 700 մլն դոլարի շահույթ:

   Ամերիկյան ակադեմիայի գրադարանավարը՝ Մարգրետ Հերիկը, տեսնելով ոսկեզօծ արձանիկը, բացականչել է. «Արձանիկն ինձ հիշեցնում է իմ քեռի Օսկարին», որից հետո մրցանակն անվանել են «Օսկար»: