Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ֆիլիպ Ժերար
1922 թ., ք. Կանն, 
Ֆրանսիա
1959 թ., Փարիզ
Ֆիլիպ Ժերարը Մոդիլիանիի («Մոնպառնաս, 19», 1958 թ., կինոնկար)  դերում
Ժերար Ֆիլիպը Ֆանֆանի («Ֆանֆան Տյուլպան» կինոնկար, 1952 թ.)
Ժերար Ֆիլիպն իր դերասանական բարձր արվեստով խոր հետք է թողել 
ֆրանսիական թատրոնի և կինոյի պատմության մեջ:

Ժերար Ֆիլիպը 1940 թ-ին սովորել է Նիսի իրավաբանական ինստիտուտում, 1943–44 թթ-ին` Փարիզի կոնսերվատորիայում: Թատերական գործունեությունն սկսել է 1942 թ-ից: 1943–49 թթ-ին ելույթներ է ունեցել Փարիզի «Էբերտո», «Մոնպառնաս» և այլ թատրոններում, իսկ 1959 թ-ից եղել է Ազգային թատրոնի դերասան. մարմնավորել է քաջ, ռոմանտիկ, ուրախ և բարի հերոսների` Ռոդրիգո (Պիեռ Կոռնելի «Սիդ», 1951 թ.), արքայազն Ֆրիդրիխ Համբուրգցի (Հենրիխ ֆոն Կլայստի «Արքայազն Ֆրիդրիխ Համբուրգցի», 1951 թ.), Լորենցաչչո (Ալֆրեդ դը Մյուսեի «Լորենցաչչո», 1952 թ.), Ռիչարդ II (Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ II», 1953 թ.), Ռյուի Բլազ (Վիկտոր Հյուգոյի «Ռյուի Բլազ», 1954 թ.) և այլն: 
1943 թ-ից Ֆիլիպը նկարահանվել է կինոյում: Առաջին հաջողությունը ռոմանտիկ
Ժերար Ֆիլիպը  Ռոդրիգոյի (Պիեռ Կոռնելի «Սիդ», 1951 թ., ներկայացում) դերում
հերոսի դերակատարումն էր «Սատանան լաստանավում» (1947 թ., Բրյուսելի միջազգային կինոփառատոնի մրցանակ) ֆիլմում: Նա համարվել է Ֆրանսիայի ամենառոմանտիկ և ամենահմայիչ դերասանը: Ֆիլիպը ռոմանտիկական կերպարներ է ստեղծել նաև «Ապուշը» (1946 թ., իշխան Միշկին), «Այնպիսի հրաշալի փոքրիկ լողափ» (1949 թ.), «Ջուլիետ կամ Երազների բանալին» (1950 թ.) և այլ կինոնկարներում: Ճանաչվել է նաև ուժեղ, պատվախնդիր, կենսուրախ հերոսների դերակատարումներով` Ֆաբրիցիո («Պարմի մենաստանը», 1948 թ.), երիտասարդ Ֆաուստ («Սատանայի գեղեցկությունը», 1950 թ.): Նրա արվեստում առանձնանում է Ֆանֆան Տյուլպանի դերակատարումը («Ֆանֆան Տյուլպան», 1952 թ.). դերասանն ստեղծել է ժողովրդական կենսալի բնավորություն՝ համադրելով հերոսականությունն ու քնարականությունը: 
Կինոդերերից են նաև Ժյուլիեն Սորելը («Կարմիրն ու սևը», 1954 թ.), Արման դը լա Վեռնը («Մեծ զորախաղեր», 1955 թ.), Ամեդեո Մոդիլիանին («Մոնպառնաս, 19»), Թիլ Ուլենշպիգելը («Թիլ Ուլենշպիգելի արկածները», երկուսն էլ՝ 1957 թ.) և այլն: Նկարահանվել է նաև «Պարոն Ռիպուա» (1954 թ.), «Խաղամոլը» (1958 թ.), «Վտանգավոր կապեր» (1960 թ.) և այլ կինոնկարներում: 
Ֆրանսիայի Լազուրե ափին, որտեղ թաղված է Ֆիլիպը, անցկացվում է նրա հիշատակին նվիրված ամենամյա թատերական փառատոն:
Ֆիլիպի կինը՝ Աննը, նրա մասին գրել է հուշեր` «Մի ակնթարթ» (1966 թ.):

   «Ժերար Ֆիլիպն իրենից հետո թողեց գարնան և երիտասարդության 
կերպար...»:
    Լուի Արագոն, 
   ֆրանսիացի գրող