Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Կենդանագորգ. Լեռնային Ղարաբաղ, XVIII դար
Վիշապագորգ. Սյունիք, XIX դար
Գորգը բազմագույն զարդանկարներով, խավածածկ կամ առանց խավի հիմնականում գեղարվեստական գործվածք է: Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր` բնակարանը զարդարելու, ձայնակլանման և այլ նպատակներով: Գորգերի համար օգտագործվել են ոչխարի և ուղտի բուրդ, այծի փափուկ մազ, բամբակ, վուշ, թանկարժեք գորգերում՝ նաև մետաքս, ոսկեթել ու արծաթաթել: Արևելքի գորգերից առավել հայտնի են իրանական, թուրքմենական և հայկական գորգերը: Իրանական գորգերին բնորոշ է գործվածքի առավել խտությունը, բուսական և երկրաչափական բարդ զարդանախշը (հաճախ գրերի, մարդկանց և կենդանիների պատկերներով), բազմազան գունավորումը: Թուրքմենական գորգերում զարդանախշը կազմված է շարքերով կրկնվող տոհմացեղային նշանից: Դրանց բնորոշ է կարմիր գույնը: Հայկական գորգերն աչքի են ընկնում վառ գույների համադրությամբ, զարդանկարների հարստությամբ և բազմազանությամբ: Հատկապես տարածված են վիշապագորգերը, ծաղկագորգերն ու երկրաչափական զարդանկարներով գորգերը: Կան նաևհայտնի մարդկանց դիմանկարներով գորգեր:
Ըստ պատրաստման եղանակի՝ տարբերում են ձեռքի և մեքենայի (XIX դարի կեսից) գործած և հյուսած գորգեր: Գորգեղեն իրեր են նաև նախշավոր թաղիքները:
Գորգերը պատրաստվում են ձեռքով՝ գորգագործական դազգահների վրա: Մեքենայական գորգագործությունն առավել արտադրողական է: Գորգագործուհին տարեկան հյուսում է 10–12 մ2 գորգ, իսկ մեքենան 1 ժամում` 4–6 մ2: Կատարման որակով և զարդանկարների բարդությամբ ձեռագործ գորգերն անգերազանցելի են:
Գորգագործական հաստոց

  
  • Վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոն 1270-ական թվականներին անցել է Կիլիկիայով և հիշատակել, որ հայերը գործում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը:
  • Եվրոպական և ամերիկյան թանգարաններում պահվում են մի քանի տասնյակ միջնադարյան թանկարժեք հայկական գորգեր: Վիեննայի թանգարանում, օրինակ, պահվում է 1202 թ-ի հայատառ մակագրությամբ մի գորգ: