Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ձեռքի մանածագործական հաստոցը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. V հազարամյակում:
Գեղարվեստական գործվածքներն աչքի են ընկնում իրենց գեղեցիկ զարդանախշերով: Դրանք  գործվում են որպես վարագույրներ, սփռոցներ, շալեր, զգեստներ, եկեղեցական հարդարանքներ: Բարձր գեղարվեստականությամբ աչքի են ընկել եգիպտական, չինական (հատկապես մետաքսե), ճապոնական, հնդկական, իրանական (մետաքսե և «ոսկե»), բյուզանդական, արաբական (ատլաս), իտալական, ֆրանսիական և հայկական նախշազարդ գործվածքները:
Գործվածքները պատրաստվում են մանրաթելերից, թելերից ու մանվածքներից. լինում են բամբակե, վուշե, բրդե և մետաքսե: Հաստոցային  գործվածքների արտաքին տեսքի և հատկությունների բարելավման համար դրանք սպիտակեցնում, ներկում կամ նախշում են: Գործվածքները լինում են կենցաղային և տեխնիկական:
Կենցաղային գործվածքները բաժանվում են հագուստի (սպիտակեղեն, շրջազգեստ, կոստյում և այլն), գեղազարդային (կահույքի, վարագույրի և այլն), խոնավաներծծիչ (սրբիչ և անձեռոցիկ) տեսակների: Այս տեսականու մեջ մեծ բաժին ունեն բամբակե, մետաքսե, վուշե և բրդե գործվածքները:
Բամբակե գործվածքներ են չիթը, բատիստը, մարկիզետը, սատինը, բյազը, բումազեն: Բամբակե գործվածքները դեռևս մ. թ. ա. հայտնի են եղել Հնդկաստանում և Չինաստանում: Հայկական լեռնաշխարհում նույնպես բամբակ մշակել են հնագույն ժամանակներից: Այն մանել են իլիկներով, իսկ գործվածքները պատրաստել դազգահներով: Բամբակե գործվածքների մեքենայական արտադրությունը սկսվել է Անգլիայում (առաջին ֆաբրիկան կառուցվել է Մանչեստրում 1781 թ-ին):
Մետաքսե գործվածքները պատրաստում են բնական մետաքսից կամ քիմիական մանրաթելերից: Դրանք Չինաստանում պատրաստվել են դեռևս մ. թ. ա. III հազարամյակում: Միջին Ասիայում, Իրանում, Կովկասում և Բյուզանդիայում մետաքսագործությունը հայտնի է դարձել V–VII դարերում: Վաճառքի նպատակով մետաքսե գործվածքները Չինաստանից տարվել են Առաջավոր Ասիա, ապա՝ Եվրոպա, իսկ ճանապարհը, որով տեղափոխվել է մետաքսը, կոչվել է «Մետաքսի ճանապարհ»: Այն, ի միջի այլոց, անցել է նաև Հայաստանով և գործել է մ. թ. ա. II դարից մինչև մ.թ. XVI դարը: Հին Հայաստանում նույնպես մշակվել է բնական մետաքս, որից պատրաստված մետաքսաթելն ու մետաքսե գործվածքները եղել են գեղեցիկ, նուրբ, փափուկ, դիմացկուն:
Վուշե գործվածքները պատրաստում են վուշե մանվածքից և թելից: Բամբակի կամ այլ թելեր օգտագործելու դեպքում գործվածքն անվանում են կիսավուշե: Վուշե գործվածքները հիգիենային են, ունեն նուրբ փայլ, մեծ ամրություն և դիմացկունություն: Վուշե գործվածքներ պատրաստել են Հնդկաստանում մոտ 9000 տարի առաջ, Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. V-IV հազարամյակներում:
Տարբերում են նաև բրդե (կամվոլային) նուրբ մահուդային և կոշտ մահուդային գործվածքներ:
Երբ բրդից բացի, բրդե մանվածքին խառնում են նաև բամբակի, վուշի, մետաքսի, ինչպես նաև արհեստական և սինթետիկ մանրաթելեր, գործվածքն անվանում են կիսաբրդե: 
Տեխնիկական գործվածքները արդյունաբերության տարբեր ճյուղերի կարիքները բավարարելու և զանազան մեքենաների մասեր պատրաստելու նպատակով օգտագործվող գործվածքներն են: Բամբակե գործվածքներն օգտագործվում են ավտոդողերի կորդեր, փոխակրիչների շարժափոկեր, կաշվի փոխարինիչ՝ կիրզա, զտիչ կտավներ պատրաստելու համար: Վուշե գործվածքներից պատրաստում են բրեզենտներ, հրշեջ կաշեփողեր, բրդե գործվածքներից՝ միջադիրներ, զտիչներ, մետաքսե գործվածքներից՝ մաղեր, ասբեստե գործվածքներից՝ զտիչներ և հրակայուն շինվածքներ:
Տես նաև Գորգեր:
    
  • Թելերից գործվածքներ հյուսելու արհեստը կոչվում է մանածագործություն, հին ժամանակներում՝ ոստայնանկություն, միջին դարերում և ավելի ուշ՝ ջուլհակություն (պարսկերեն):
  • Մանածագործական հաստոցի գյուտը և հանքաքարից մետաղի ստացումն ու մշակումը համարվել են մարդու կարևորագույն նվաճումները՝ նրա պատմական զարգացման ճանապարհին:
  • Հին հայերենում գործվածքը կոչվել է ոստայն, հյուսվածք, բանվածք:
   
    
  • Բրդե (ասվե) գործվածքների արտադրությունը կոչվում էր ասվագործություն, վուշե գործվածքներինը՝ կտավագործություն, մետաքսե գործվածքներինը՝ մետաքսագործություն:
  • Որդան կարմիր ներկով ներկված մետաքսե գործվածքը՝ ծիրանին, Բյուզանդիայում հայտնի է եղել որպես «հայկական ծիրանի»՝ պորփյուրիկոն: