Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Մայրաքաղաքը՝  
Կոպենհագեն
Տարածքը՝  
44,5 հզ. կմ2
Բնակչությունը՝  
5,4 մլն
Պետական լեզուն՝ 
դանիերեն
Դրամական միավորը՝ 
եվրո (մինչև 2002 թ.՝ կրոն)
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը
Դանիայի Թագավորություն
Դանիան գտնվում է Արևմտյան Եվրոպայում: Զբաղեցնում է Յուտլանդիա թերակղզին, Դանիական կղզեխումբը և Բորնհոլմ կղզին: Դանիայի կազմի մեջ են մտնում նաև Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները: Արևմուտքից ողողվում է Հյուսիսային, արևելքից՝ Բալթիկ ծովերի ջրերով, Սկագերակ նեղուցով անջատվում է Նորվեգիայից, Կատեգատով և Էրեսունով՝ Շվեդիայից: 
Դանիան գտնվում է Միջին Եվրոպական հարթավայրի հյուսիսում: Ափերը հարթ են, ցածրադիր: Կլիման բարեխառն ծովային է, ձմեռը՝ անկայուն, մեղմ, ամառը՝ զով: Հաճախակի են մառախուղները: Երկրի տարածքի 12 %-ն անտառածածկ է:
Դանիայի հնագույն բնակիչները եղել են յուտերը, անգլերը, սաքսերը, իսկ V–VI դարերում Հարավային Շվեդիայից այստեղ են եկել դաները, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Դանիա: Երկրի ազգային կազմը միատարր է. 98 %-ից ավելին դանիացիներ են, բնակվում են նաև գերմանացիներ, շվեդներ և այլք:
Դանիան Եվրոպայի բարձր զարգացած արդյունաբերական և գյուղատնտեսական երկրներից է: Զարգացած են մեքենաշինությունը, նավաշինությունը, սարքաշինությունը. քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերության ճյուղերը, բժշկական, պատճենահանող սարքերի արտադրությունը: 
Տնտեսության կարևոր ճյուղ է նաև ձկնորսությունը: Զարգացած է գյուղատնտեսությունը, որի արտադրության ծավալում բացարձակ գերակշռում է անասնապահությունը: Դանիան աշխարհում կաթի, յուղի, պանրի, խոզի և թռչնամսի, ձվի խոշորագույն արտադրողներից և արտահանողներից է: Երկրագործությանը նպաստում է մեղմ և խոնավ կլիման, որի շնորհիվ ստանում են ցորենի, աշորայի, կերային մշակաբույսերի բարձր բերք: 
Բնական պայմանների առանձնահատկությունները և պատմաճարտարապետական հուշարձանների առատությունը գրավում են աշխարհի բազմաթիվ զբոսաշրջիկների:
Դանիան բազմաթիվ նշանավոր մարդկանց հայրենիքն է. բոլորին են հայտնի ֆիզիկոսներ Յո. Կեպլերի, Լ. Լորենցի, Ն. Բորի հայտնագործությունները: Համաշխարհային ճանաչում ունեն գրող-հեքիաթասաց Հ. Ք. Անդերսենի «Ջրահարսը», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Վայրի կարապները» և բազմաթիվ այլ հեքիաթներ:

Հայերը Դանիայում
Դանիայում հայերը սկսել են բնակություն հաստատել 1970-ական թվականներից: Նրանք Լիբանանից, Իրանից, 1990-ական թվականների սկզբին Հայաստանից գաղթածներ են. հաստատվել են հիմնականում Օրհուս քաղաքում: Այնտեղ ներկայումս բնակվում է 3 հզ. հայ. հիմնականում արհեստավորներ և սպասարկման ոլորտի աշխատողներ են: Գործում է 1 կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում է հայոց լեզու և պատմություն: Լույս է տեսնում «Հորիզոն» եռամսյա պարբերականը: