Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


1596 թ.,  Լաե, 
Ֆրանսիայի Էնդր և Լուար դեպարտամենտ  
1650 թ., Ստոկհոլմ

Ռընե Դեկարտը  տվել է անալիտիկ երկրաչափության հիմունքները, ձևակերպել շարժման քանակի պահպանման ու հիմնավորել լուսային ճառագայթների բեկման օրենքները:
Ֆրանսիական հնագույն ազնվական տոհմից սերող Ռընե Դեկարտը (լատինականացված անունը՝ Կարտեզիուս), ավարտելով Անժուի Լա Ֆլեշ ճիզվիտական դպրոցը, որոշ ժամանակ դարձել է զինվորական, ապա նաև ճանապարհորդել է: 1629 թ-ից Դեկարտը հաստատվել է Հոլանդիայում, 1649 թ-ին տեղափոխվել Ստոկհոլմ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը:
Դեկարտի մաթեմատիկական ուսումնասիրությունները վերաբերում են կորերի դասակարգմանը, որոնք նա ստորաբաժանել է հանրահաշվական և տրասցենդենտալ դասերի: Իր «Երկրաչափություն» աշխատության մեջ նա առաջարկել է ուղղանկյուն կոորդինատների համակարգը, որը հեղինակի անունով կոչվել է կոորդինատների դեկարտյան համակարգ: 
3-րդ կարգի հանրահաշվական մի կոր նույնպես նրա անունով կոչվել է Դեկարտի տերև:
Դեկարտն առաջինն է ներմուծել շարժման քանակ հասկացությունը, բացահայտել մարմինների հարվածի դեպքում գործող օրենքները, ձևակերպել իներցիայի օրենքը, բացատրել ծիածանի առաջացումը, տվել մագնիսականության տեսությունը: Տիեզերածնության մեջ Դեկարտը մշակել է ուսմունք արեգակնային համակարգի զարգացման բնական ընթացքի մասին:
Դեկարտի փիլիսոփայությունը կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի և տիեզերածնության բնագավառներում նրա հետազոտությունների հետ, և իր լատինականացված անունով կոչվել է կարտեզիականություն: