Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝   
հանրապետություն
Մայրաքաղաքը՝   
Կահիրե
Տարածքը՝  
1.001,5 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
 75,4 մլն 
Պետական լեզուն՝  
արաբերեն
Դրամական միավորը՝  
եգիպտական ֆունտ
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն
Եգիպտական բուրգերը
Մեծ սֆինքսը
Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի Ավագ խորանը
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում և Ասիայի արևմուտքում՝ Սինայի թերակղզում: 
Ժամանակակից Եգիպտոսի պատմությունն սկսվում է 642 թ-ից, երբ այն գրավեցին արաբները:
Հին Եգիպտոսն աշխարհի հնագույն քաղաքակրթության կենտրոններից էր: Ունի մոտ 5 հզ. տարվա պատմություն: Եղել է Հին աշխարհի ամենահարուստ և ամենահզոր պետություններից մեկը: Բնիկները եղել են վայելչակազմ, թխամորթ, սևահեր ու սևաչ ղպտիները, որոնք նստակեցության են անցել դեռևս մ.թ.ա. V–IV հազարամյակներում և հիմնականում զբաղվել են երկրագործությամբ ու անասնապահությամբ:
 Դեռևս մ.թ.ա. IV հազարամյակում Եգիպտոսում սկսվել է պղնձի մշակումը. հայտնագործվել է բրուտագործական բոլորակը, զարգացել են խեցեգործությունն ու ջուլհակությունը, արտադրվել է հախճապակի: Ղպտիները II հազարամյակից ճանաչել են բրոնզը, ավելի ուշ՝ երկաթը: Ոսկուց և արծաթից պատրաստել են զարդեր, որոնք արվեստի գլուխգործոցներ են: Բավական զարգացած են եղել աստղագիտությունն ու մաթեմատիկան: Առաջին օրացույցները ստեղծվել են Հին Եգիպտոսում, նրանք ունեցել են նաև արեգակնային և ջրային ժամացույցներ: Հին Եգիպտոսում է հայտնագործվել պապիրուսը (որի ցողունների երկայնական շերտերից պատրաստել են գրելու նյութ): Հին Եգիպտոսում որպես շինանյութ ծառայել են կավով շրջածեփված եղեգը և Նեղոսի տիղմից ու ծղոտի համապատասխան խառնուրդից պատրաստված, ամրությամբ աչքի ընկնող հում աղյուսը: Քարից կառուցվել են միայն տաճարներն ու թագավորական բուրգերը: Վերջիններս ծառայել են որպես թագավորների՝ փարավոնների դամբարաններ: Դամբարաններում թաղված գանձերը հետագայում դրանց թալանման պատճառ են դարձել: Սակայն 1922 թ-ին հայտնաբերվել է Թութանհամոն փարավոնի դամբարանը անխաթար վիճակում, որտեղ հրաշալի պահպանված էին պապիրուսի վրա հիերոգլիֆներով գրված արձանագրությունների փաթեթներ, գանձեր, տարբեր իրեր: Այդ արձանագրություններն ու որմնապատկերները մեծապես օգնեցին գիտնականներին՝ ամբողջական պատկերացում կազմելու Հին Եգիպտոսի կյանքի մասին: Եգիպտացիները հաճախ են պատկերել իրենց արևի աստված Ռային, մեռյալների աստված Օսիրիսին և բազմաթիվ այլ աստված-աստվածուհիների:
Հին եգիպտացիները հավատացել են նաև սֆինքսներին՝ փարավոնի գլխով ու առյուծի մարմնով արարածներին, որոնցից ամենահայտնին՝ Մեծ սֆինքսը, պահպանվել է Գիզեում` Քեփրեն փարավոնի բուրգի դիմաց:
Հին եգիպտական պետության զարգացումը տևել է մոտ 2500 տարի, մինչև այն ժամանակ, երբ մ.թ.ա. 525 թ-ին այն գրավել են օտարները՝ երկաթե զենքերով զինված բանակով: Իսկ ավելի ուշ, երբ մ.թ.ա. 30 թ-ին մահացել է Եգիպտոսի Կլեոպատրա թագուհին, երկիրը դարձել է Հռոմեական կայսրության մաս և անկում ապրել:
Եգիպտոսի վիթխարի բուրգերը մարդկանց ապշեցրել են իրենց կառուցման արվեստով ու ճարտարագիտական մտքի թռիչքով: Եվ ի զուր չէ, որ համարվում են Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Եգիպտացիները հավատացել են անդրշիրիմյան կյանքին և մահացած փարավոնի մումիայի հետ թաղել են նաև սնունդ, կահույք ու տարբեր հարստություններ:
XVI դարի սկզբներին Եգիպտոսն ընկել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Ավելի ուշ՝ XIX դարում Եգիպտոսին տիրել են անգլիացիները, իսկ արդեն 1922 թ-ին Եգիպտոսը հռչակվել է անկախ թագավորություն: 1953 թ-ից այն հանրապետություն է՝ նախագահի գլխավորությամբ:
Եգիպտոսը մեկ անգամ չէ, որ ենթարկվել է Եվրոպայի հզոր երկրների (Անգլիայի ու Ֆրանսիայի) և Իսրայելի հարձակումներին: 1967 թ-ին Իսրայելը գրավել է Եգիպտոսին պատկանող Սինայի թերակղզին, որը վերադարձվեց 1982 թ-ին: Միայն 1974թ-ին իսրայելական զորքերը հեռացան Սուեզի ջրանցքի արևելյան ափից: Այդ ջրանցքով կարելի է նավարկել Միջերկրականից դեպի Կարմիր ծով: 
Ներկայիս Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը բնակչությամբ երկրորդն է Աֆրիկայում՝ Նիգերիայից հետո:
Բնակչության մեծ մասն ազգությամբ արաբ է, դավանանքով՝ մահմեդական:
Եգիպտոսի ողջ տարածքով հարավից-հյուսիս հոսում է Նեղոս գետը և թափվում Միջերկրական ծով: Նեղոսի հովիտը մարդկային քաղաքակրթության զարգացման կենտրոններից է, որովհետև ծածկված է բերրի հողերով և խիստ տարբերվում է երկրի հիմնական տարածքը կազմող անապատային և կիսաանապատային լանդշաֆտներից: 
Ամեն տարի հուլիսին Նեղոսը վարարում է և ողողում հսկայական տարածքներ, իսկ ջրի մակարդակն իջնելուց հետո դաշտերը ծածկվում են արգասաբեր տիղմով: Այդ պատճառով էլ երկրի բնակչությունը և տնտեսական կյանքը վաղ ժամանակներից ի վեր կենտրոնացած են Նեղոսի հովտում. այստեղ մշակում են աշխարհի ամենաորակյալ՝ երկարաթել բամբակենին: Այն Եգիպտոսի գլխավոր հարստությունն է: Այստեղ մշակում են նաև բրինձ, եգիպտացորեն, շաքարեղեգ, մրգերի գրեթե բոլոր տեսակները: Հին եգիպտացիներն առաջինն են օգտագործել գութանն ու դրանով ապահովել բարձր բերք: 
Նեղոսի վրա կառուցված է Ասուանի ամբարտակը:
Մայրաքաղաք Կահիրեն ժամանակակից քաղաք է՝ իր բազմաթիվ գործարաններով ու ֆաբրիկաներով, այն Աֆրիկայի ամենամեծ քաղաքն է (բնակչությունը` 7 մլն): Այստեղ արտադրում են ոչ միայն սննդամթերք ու գործվածքներ, այլև ավտոմեքենաներ, տրակտորներ, երկաթուղային վագոններ, ձուլում են պողպատ, թուջ: 

Հայերը Եգիպտոսում
Եգիպտոսում հայերը հաստատվել են դեռևս մեր թվականությունից շատ առաջ: 1947–48 թթ-ին ավելի քան 3,5 հզ. եգիպտահայեր ներգաղթել են Հայաստան: Այժմ Եգիպտոսում ապրում է 6 հզ. հայ, որոնք կենտրոնացած են Կահիրեում և Ալեքսանդրիայում: Նրանք միշտ էլ գնահատելի դեր են կատարել Եգիպտոսի քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կյանքում:
Եգիպտահայ համայնքի կյանքում նշանակալի ավանդ ունի Նուբարյան գերդաստանը (Նուբար փաշա Նուբարյան, Պողոս Փաշա Նուբարյան):
Նուբար փաշա Նուբարյանը զբաղվել է Եգիպտոսի հայ գաղութի հարցերով, մշակել օրենսդրական բարեփոխումներ, նպաստել և դրամական միջոցներ է տրամադրել հայ պարբերականների հրատարակման, դպրոցների հիմնադրման համար, վարել բարձր պաշտոններ (Արտաքին գործերի նախարար, վարչապետ):
Ալեքսանդրիայում կանգնեցված է Նուբար փաշայի արձանը (1904 թ.). նրա անունով կոչվել են փողոցներ Կահիրեում և Ալեքսանդրիայում:
Պողոս փաշա Նուբարյանի նախաձեռնությամբ հիմնվել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (1906 թ.) բացվել բազմաթիվ մշակութային կենտրոններ, հրատարակվել պարբերականներ, ֆինանսավորել է օտար երկրներից հայրենադարձող հայերի համար Երևանի մոտակայքում ավանի կառուցումը, որը նրա անունով կոչվել է Նուբարաշեն:
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմը կազմավորվել է 1825 թ-ին (առաջնորդանիստը Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է): Ներկայումս գործում են հայկական 6 եկեղեցի, ազգային 3 վարժարան, մշակութային, բարեգործական և մարզական միություններ: