Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում



Եղեգնակատուն (խաուս) կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Տարածված է Հյուսիսարևմտյան Աֆրիկայի, Առաջավոր և Հարավարևմտյան Ասիայի գետահովիտներում: ՀՀ-ում տարածված է Արարատի, Արմավիրի (Արաքս գետի հովտում), Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում: Բույնը շինում է թփուտներում, չոր ճյուղերի մեջ կամ գետնի վրա, երբեմն զբաղեցնում է այլ կենդանիների հին բները: 
Մարմինը կարճ է՝ 57–90 սմ, պոչը՝ 21–31 սմ, քաշը՝ մինչև 12 կգ: Վայրի կատուներից ամենամեծն է: 
Մարմնի վերին մասը դեղնադարչնամոխրագույն է, բերանի շուրջը, ծնոտի և կոկորդի շրջանը՝ սպիտակավուն, ականջների ծայրերը՝ սև, վրձնաձև մազափնջով: Ոտքերը երկար են: Ունի լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն: Ունենում է մինչև 6 ձագ, որոնց կաթով կերակրում է 2 ամիս, ամռան վերջին հեռանում են մորից: Ակտիվ գործում է գիշերը, տաք եղանակներին՝ նաև ցերեկը: 
Մորթին սակավարժեք է: Մեծ վնաս է հասցնում ջրլող թռչուններին: