Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Սանա
Տարածքը՝  
528 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
 21,6 մլն
Պետական լեզուն՝  
արաբերեն
Դրամական միավորը՝  
եմենյան ռիալ
Եմենի Հանրապետություն
Եմենը զբաղեցնում է Արաբական թերակղզու հարավարևմտյան և հարավային մասերը: Ափերը ողողվում են Կարմիր ծովի և Ադենի ծոցի ջրերով: Երկրի մակերևույթը լեռնային է (առավելագույն բարձրությունը՝ 3600 մ, Էն-Նաբի-Շաիբ լեռ) և դեպի ծովափ աստիճանաբար ցածրանում է: Կարմիր ծովի երկայնքով 50–60 կմ լայնությամբ ձգվում է դաշտավայր: Կան մարմարի, կրաքարի, պղնձի ֆոսֆորիտների պաշարներ:
Կլիման արևադարձային է: Մշտական հոսք ունեցող գետեր չկան:
Ժամանակակից Եմենը կազմավորվել է 1990թ-ին՝ Եմենի Արաբական Հանրապետության և Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության միավորմամբ: Երկրի հիմնական բնակիչներն արաբներն են:
Տնտեսության հիմքը երկրագործությունն է: Մշակում են կորեկ, սորգո, սուրճ, ծխախոտ, բամբակենի, կոկոսյան և փյունիկյան արմավենիներ, համեմունքային
Եմենի մայրաքաղաք Սանան
մշակաբույսեր: Զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ: 
Կան թեթև, սննդի, նավթավերամշակման, նավաշինական, բամբակազտիչ ձեռնարկություններ:
Եմենի մայրաքաղաք Սանան տնտեսական և մշակութային կենտրոն է. հին թաղամասերի կողքին ստեղծվում են ժամանակակից կառույցներով նորերը, որոնք, սակայն, պահպանում են ավանդական ճարտարապետական տարրերը: