Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մեծ երաշտահավ
Փուփուլավոր երաշտահավ
Երկարագի երաշտահավ
Բեղավոր երաշտահավ. էգը և արուն
Երաշտահավերը կազմում են ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիքը: Հայտնի է 65, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ սև, մեծ, փուփուլավոր, երկնագույն, միջերկրածովյան երաշտահավեր: 
Երաշտահավերը փոքր չափերի (կենդանի զանգվածը՝ 7–23 գ) թռչուններ են: Մարմնի երկարությունը 100–170 մմ է, կտուցը կարճ է` կոնաձև, ոտքերն ամուր են` հաստ, ուժեղ մատներով և կորացած մագիլներով, որոնք լավ հարմարված են ծառերի ճյուղերով մագլցելուն: Էգը և արուն գրեթե միագույն են, երբեմն՝ դեղինի ու երկնագույնի համադրությամբ: Բնակվում են սաղարթավոր անտառներում, պուրակներում, պտղատու այգիներում, ձմռանը՝ գետաձորերում, թփուտային կիսաանապատներում: Երկնագույն, սև և մեծ երաշտահավերը նստակյաց, տարածված թռչուններ են: 
Բնադրում են ծառերի փչակներում կամ փակ բներ են շինում: Ունենում են մինչև 16 ձագ՝ սպիտակ կամ կարմրադարչնագույն: Սնվում են միջատներով և դրանով զգալի օգուտ տալիս անտառտնտեսությանն ու այգեգործությանը:
Ձմռանը երաշտահավերը լուսամուտներին մոտ են թռչում, ասես կեր են խնդրում: Նրանց կարելի է կերակրել արևածաղկի սերմերով, կանեփով, դդմի և ձմերուկի կորիզներով, նաև մսի մնացորդներով կամ անալի ճարպով (աղի ճարպից կարող են սատկել): Իսկ ամռանը նրանց գրեթե չես տեսնի. ողջ օրն զբաղված են ձագերի համար կեր հայթայթելով: 
Երկնագույն և մեծ երաշտահավերը գեղեցիկ երգի և գունավառ փետրածածկի շնորհիվ որոշակի գեղագիտական արժեք են ներկայացնում: Մեծ երաշտահավն աչքի է ընկնում նաև մեծ պտղաբերությամբ: «Դիլիջան» ազգային պարկում գրանցվել է 95 % ձագերի թռիչքը բներից: Փուփուլավոր երաշտահավը հազվագյուտ չվահյուր է. որպես հազվագյուտ տեսակ՝ ՀՀ տարածքում գրանցվել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում: 
Միջերկրածովյան երաշտահավը քիչ տարածված է: ՀՀ-ում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թվականներին: Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ ուշադրության: Արհեստական թռչնաբներ տեղադրելու միջոցով կարելի է նպաստել նրանց բազմացմանը: