Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մարդու երիկամի կառուցվածքը
Միզային համակարգի սխեմատիկ պատկերը
Կապույտը սիներակն է, կարմիրը` աորտան:
Երիկամները մարդու և ողնաշարավոր կենդանիների արտաթորության զույգ օրգաններ են: Լոբաձև են, հարթ` վառ դարչնագույն մակերեսով: Հասուն մարդու յուրաքանչյուր երիկամը կշռում է 120–200 գ, երկարությունը 10–12 սմ է, լայնությունը՝ 5–6 սմ, հաստությունը՝ 3–4 սմ: Տեղակայված են ողնաշարի գոտկային հատվածի 2 կողմերում: Երիկամները շրջապատված են ճարպաբջջանքով և շարակցահյուսվածքային թերթիկներով, որոնց շնորհիվ պահվում են կմախքի ու մկանների գոյացրած փոսում: Երիկամի միջային եզրին գտնվում է դրունքը, որտեղից երիկամ են մտնում արյան անոթները, նյարդերը, դուրս է գալիս միզածորանը:
Երիկամները կազմված են բուն հյուսվածքից (պարենքիմ) և 3-ական պատյանից. ներքին՝ շարակցական, միջին՝ ճարպային, և արտաքին՝ երիկամի փակեղ: Երիկամի բուն հյուսվածքը բաղկացած է կեղևային ու միջուկային շերտերից: Երիկամները կատարում են արտազատիչ ու ներզատիչ ֆունկցիաներ: Արտազատիչ գործունեությունը միզագոյացումն է: Օրգանիզմի ամբողջ արյունը 1 օրվա ընթացքում 360 անգամ անցնում է երիկամների միջով և զտվում, ազատվում է արյան մեջ կուտակված թունավոր արգասիքներից (միզաթթու, միզանյութ, կրեատին, կրեատինին), աղերի ու ջրի ավելցուկներից: Մեզի զտումը կատարվում է երիկամի կեղևային շերտում գտնվող նեֆրոններ կոչված գոյացություններում: Նեֆրոնները կազմված են երիկամային մարմնիկներից (ավելի քան 1 մլն) և միզային նուրբ խողովակիկներից: 
Երիկամային մարմնիկներն իրենց հերթին կազմված են մազանոթային կծիկից և այն շրջապատող երկշերտ պատյանից: Մազանոթային կծիկում արյան մեջ կուտակված վնասակար նյութերը զտվում են արտահանող զիգզագաձև խողովակներով: Արտահանող խողովակները, իրար ձուլվելով, առաջացնում են հավաքող խողովակներ, որոնք երիկամի միջուկային շերտում խրձերի ձևով կազմում են երիկամային բրգեր: Վերջիններիս գագաթները նման են պտկիկների, որոնց վրա կան միզաբեր խողովակների բազմաթիվ անցքեր, որտեղից մեզի կաթիլները նախ լցվում են փոքր ու մեծ սկահակների, ապա՝ երիկամի ավազանի մեջ, այնուհետև միզածորաններով անցնում միզապարկ և միզուկով հեռանում օրգնիզմից: Երիկամային մարմնիկների պատերից քամվող առաջնային մեզը ջրիկ է, որի մեջ լուծված են աղեր և շաքար, իսկ սպիտակուցներ ու արյուն չկան: Արտահանիչ միզային խողովակներում առաջնային մեզից շաքարը, աղերի մի մասը և ջրի մեծ մասը նորից հետներծծվում են: 1 օրվա ընթացքում երիկամները արտազատում են 1,5 լ մեզ:
Երիկամների ներզատիչ գործունեությունը պայմանավորված է նրա արտադրած ռենին հորմոնով, որն ունի անոթասեղմիչ հատկություն և մասնակցում է երիկամային ու արտաերիկամային արյան շրջանառության ֆիզիոլոգիական կարգավորմանը: