Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հանքաքարից երկաթի անջատման և նրանից պողպատի ստացման տեխնոլոգիական սխեման
Fe
Երկաթը սպիտակ, արծաթափայլ, պլաստիկ մետաղ է: 
Տեխնիկայում երկաթը և երկաթից ստացված համաձուլվածքներն ընդգրկված են սև մետաղաձուլության մեջ: Մետաղների համաշխարհային արտադրանքի մոտ 95 %-ը կազմում են սև մետաղները:
Կենցաղային իրերի, գործիքների և զենքերի պատրաստումը երկաթից սկիզբ դրեց երկաթի դարին, որը հաջորդեց բրոնզի դարին` մ.թ.ա. I հազարամյակի սկզբին: Հայկական լեռնաշխարհում երկաթագործությունը բարձր զարգացման է հասել ուրարտական ժամանակաշրջանում:
Երկրակեղևում իր պարունակությամբ (4,65% ըստ զանգվածի) երկաթը մետաղների մեջ գրավում է երկրորդ տեղը ալյումինից հետո: Բնության մեջ երկաթը բնածին վիճակում հազվադեպ է հանդիպում: Այն հիմնականում տարածված է միացությունների ձևով: Հայտնի են երկաթ պարունակող 300 միներալներ, որոնցից արդյունաբերական նշանակություն ունեն գորշ երկաթաքարը (լիմոնիտ՝ Fe2O3 . nH2O), կարմիր երկաթաքարը (արյունաքար կամ հեմատիտ՝ Fe2O3), մագնիսական երկաթաքարը (մագնետիտ՝ Fe3O4), երկաթի կամ ծծմբի հրաքարը (պիրիտ՝ FeS2), երկաթի սպաթը (սիդերիտ՝ FeCO3 ), երկաթի սուլֆիդը (FeS):
Երկաթի համաշխարհային ընդհանուր երկրաբանական պաշարները կազմում են մոտ 400 մլրդ տ: Խոշոր հանքավայրեր կան ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ֆրանսիայում, Շվեդիայում,  Ռուսաստանում (Կուրսկի մարզ, Ուրալ, Սիբիր), Ուկրաինայում, Ղազախստանում, Ավստրալիայում և այլ երկրներում: Երկաթի հանքեր կան նաև Հայաստանում:
Երկաթ պարունակվում է նաև կենդանի օրգանիզմներում, առկա է արյան հեմոգլոբինի բաղադրության մեջ: Այն տեղափոխում է թթվածինը թոքերից դեպի հյուսվածքները, իսկ նյութափոխանակության արգասիք ածխաթթվական գազը՝ հյուսվածքներից դեպի թոքերը:
Երկաթը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է, շատ պլաստիկ է, ուստի հեշտությամբ գլանվում, ձգվում և կոփվում է: Երկաթը մագնիսանում է և ապամագնիսանում, այդ պատճառով լայն կիրառություն ունի տարբեր էլեկտրական սարքերում ու մեքենաներում: Չոր օդում, 200օC-ից բարձր ջերմաստիճաններում, երկաթը հեշտությամբ օքսիդանում է՝ ծածկվելով օքսիդի (Fe3O4) նուրբ շերտով, որը պաշտպանում է երկաթը հետագա օքսիդացումից: Խոնավ օդում երկաթը պատվում է փխրուն ժանգով (Fe2O3 . nH2O), որով անարգել թափանցում է թթվածինը, և երկաթի հետագա օքսիդացումը շարունակվում է:
Ժամանակակից տեխնիկայում երկաթը կիրառվում է գլխավորապես զանազան նյութերի՝ ազոտի, թթվածնի, ջրածնի, ծծմբի, ֆոսֆորի, իսկ ավելի հաճախ՝ ածխածնի հետ համաձուլվածքներ կազմած: Դրանց նույնիսկ չափազանց փոքր քանակները խիստ փոխում են երկաթի հատկությունները. օրինակ՝ ծծումբն առաջացնում է շոգեփխրունություն, ֆոսֆորը՝ սառնաբեկություն, ածխածինն ու ազոտը նվազեցնում են պլաստիկությունը, ջրածինը մեծացնում է փխրունությունը և այլն: Երկաթի համաձուլվածքներից են թուջը, պողպատը և այլն: Այժմ գիտնականները ստանում են երկաթի այնպիսի տեսակներ, որոնք չեն ժանգոտվում, չեն վախենում կրակից ու թթուներից, ինչպես նաև վերադասավորում են երկաթի ատոմներն այնպես, որ այն տասնապատիկ անգամ ամուր դառնա:
 
  •  Ենթադրվում է, որ մարդն աոաջին անգամ երկաթին ծանոթացել է երկնաքարի ձևով: Այդ են վկայում հնագույն ժողովուրդների լեզուներում պահպանված երկաթի անվանումները. հին եգիպտերեն այն նշանակում է «երկնային մետաղ», հին հունարենում և լատիներենում՝ «աստղային, երկնային մարմին» և այլն: 
  • Հանքաքարից երկաթի ստացման եղանակը մշակվել է դեռևս Հին Եգիպտոսում, Միջագետքում (Տիգրիս և Եփրատ գետերի ավազանում), Առաջավոր Ասիայում (Ասիայի հարավարևմտյան մասում), Հայկական լեռնաշխարհում` մ.թ.ա. II հազարամյակում: