Այբուբեն
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Հարարե
Տարածքը՝ 
390,2 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
13,2 մլն
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝
զիմբաբվեական դոլար
Զիմբաբվեի Հանրապետություն
Զիմբաբվեն գտնվում է Հարավային Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է:
Երկրի գրեթե ողջ տարածքը զբաղեցնում են 800–1500 մ բարձրության Մատաբելե և Մաշոնա սարավանդները: Առավել բարձրադիր է երկրի արևելյան մասը (Ինյանգան լեռ՝ 2596 մ):
Կլիման արևադարձային է: Խոշոր գետերն են Զամբեզին և Լիմպոպոն:
XIX դարի 80-ական թվականներից Զիմբաբվեն  գտնվում էր Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ: 1895 թ-ից կոչվել է Հարավային Ռոդեզիա (գաղութային զավթման կազմակերպիչ Ջոն Ռոդսի անունով), ապա՝ 1953– 1963 թթ-ին եղել է Ռոդեզիաների և Նյասալենդի Դաշնության կազմում: 1970 թ-ին անկախություն ձեռք բերելուց հետո կոչվեց Ռոդեզիայի Հանրապետություն, 1980 թ-ի փետրվարից՝ Զիմբաբվեի Հանրապետություն:
Երկրի բնակչության 97%-ը աֆրիկացիներ են (մաշոնաներ, մատաբելեներ և այլք):
Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեն
Զիմբաբվեի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են: Արդյունահանում են քրոմիտներ, ոսկի, երկաթ, պղինձ: Կան մետաղաձուլական, մեքենաշինական, սննդի, փայտամշակման ձեռնարկություններ: Մշակում են ծխախոտ, շաքարեղեգ, բամբակենի, եգիպտացորեն, գետնանուշ և այլն: