Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Զկեռենու ճյուղը՝ ծաղկով ու պտուղներով:
Զկեռենին վարդազգիների ընտանիքի տերևաթափ պտղատու թուփ է կամ ցածրաբուն ծառ: Հայտնի է զկեռենու 2 տեսակ՝ սովորական կամ գերմանական և մերձարևադարձային կամ ճապոնական: Սովորական կամ գերմանական զկեռենին աճում է Իրանում, Փոքր Ասիայում, Բալկանյան թերակղզում, Կովկասում, Ղրիմում, ՀՀ-ում՝ Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում՝ կաղնու-բոխու լուսավոր անտառներում, անտառեզրերին, թփուտներում: Բարձրությունը 3–6 մ է: Ճյուղերը կարմրամոխրագույն են կամ դարչնագույն՝ կարճ, ուղիղ, փոքրաքանակ փշերով: Տերևները ձվաձև են կամ նշտարաձև, մանր ատամնաեզր, վերևից՝ մուգ կանաչ, ներքևից՝ սպիտակ, խիտ խավոտ: Ծաղիկները մեկական են, խոշոր, սպիտակ: Ծաղկում է մայիսին: Պտուղը խնձորանման է, տանձանման, կլորավուն, գորշ, դեղնավուն կամ կարմրավուն: Պտղամիսը գորշ դարչնագույն է, տտիպ, թթվաշ: Տերևները, կեղևը և խակ պտուղները պարունակում են աղաղանյութեր: Հասուն պտուղները պարունակում են շաքարներ, խնձորաթթու, կարոտին (A-նախավիտամին),  C վիտամին և այլն: Օգտագործվում են թարմ և թթու դրած: Զկեռենու բնափայտը ծանր է և ամուր, օգտագործվում է ատաղձագործության մեջ: 
Բազմանում է սերմերով և արմատային մացառներով: Մեղրատու է:
Մերձարևադարձային կամ ճապոնական վայրի զկեռենին աճում է Չինաստանում և Հյուսիսային Հնդկաստանում: Մշակվում է Չինաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Կովկասի սևծովյան ափերին և Ղրիմի հարավում, Միջին Ասիայի որոշ շրջաններում: Բազմանում է սերմերով կամ պատվաստով: Բարձրությունը մինչև 6 մ է: Պտուղները դեղին են, խոշոր, հյութալի և համեղ: