Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Կիտո
Տարածքը՝   
283,6 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
13,4 մլն
Պետական լեզուները՝  
իսպաներեն, կեչուա
Դրամական միավորը՝  
սուկրե
Հյուրանոց Գալապագոս կղզու Մանտանիտա փոքր քաղաքում
Էկվադորի Հանրապետություն
Էկվադորը գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում: Նրան են պատկանում Գալապագոսի կղզիները (իսպաներեն գալապագո՝ կրիա), որոնք հարուստ են բնաշխարհիկ կենդանիներով, հատկապես կրիաներով, և 1965 թ-ից հայտարարվել է ազգային պարկ: Արևմտյան ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի ջրերով: Տարածքի մեծ մասն զբաղեցնում է Անդ-Սիեռայի բարձրավանդակը, որը կազմված է Արևմտյան և Արևելյան Կորդիլիերներից, միջլեռնային սարավանդներից ու գոգավորություններից: Կորդիլիերների ստորոտին՝ տեկտոնական իջվածքների ուղղությամբ բարձրանում են ավելի քան 30 հրաբխային կոներ՝ Չիմբորասո (6262 մ), Կայամբե (5796մ), Կոտապաքսի (5896մ), Սանգայ (5230մ, գործող): Հյուսիս-արևելքում մշտադալար անտառներով ծածկված Օրիենտե հարթավայրն է:
Կլիման հասարակածային է` շոգ և խոնավ, հարավ-արևմուտքում՝ մերձհասարակածային: Գետային ցանցը խիտ է, ջրառատ: Խոշոր գետերն են (Նապոն, Պաստասան, Դաուլեն, Վինսեսը: Կենդանիներից տարածված են կապիկները, գետակինճը, մրջնակերը, հովազը, լեռնային շրջաններում՝ ուղտայծերը:
Էկվադորի բնիկները հնդկացիներն էին, որոնց միավորումից I հազարամյակի վերջին ստեղծվել է Կիտուի թագավորությունը: Այն XV դարում նվաճեցին ինկերը: Էկվադորի տարածքն իսպանացիները հայտնագործել են 1526 թ-ին և միացրել իրենց գաղութներին: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1810–26 թթ-ի Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում: 1822–30 թթ-ին մտել է Մեծ Կոլումբիայի մեջ, որից անջատվելով՝ 1835 թ-ին կոչվել է Էկվադորի Հանրապետություն (իսպաներեն, նշանակում է Հասարակածի Հանրապետություն. հասարակածն անցնում է երկրի տարածքով):
Երկրի բնակչության 47%-ը էկվադորցիներ են (իսպանական գաղութարարների հետնորդներ, խառնածիններ), մնացածը՝ հնդկացիներ:
Էկվադորը գյուղատնտեսական երկիր է: Գլխավոր մշակաբույսերն են ադամաթուզը (արտահանման ծավալով առաջինն է աշխարհում), սուրճը, կակաոն, բրինձը, մշակում են նաև հացահատիկային բույսեր, բանջարեղեն, շաքարեղեգ, բամբակենի և այլն: Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնորսությամբ: Արդյունաբերության հիմքը նավթի արդյունահանումն է: Արդյունահանում են նաև պղինձ, կապար, ոսկի, արծաթ, ցինկ: Կան սննդի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ: