Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


1707 թ., Բազել, Շվեյցարիա
1783թ., Սանկտ Պետերբուրգ

Լեոնարդ Էյլերը մշակել է մաթեմատիկական անալիզի հիմունքները, ստեղծել վարիացիոն հաշիվը: 
Լեոնարդ Էյլերը 1720–24 թթ-ին ուսանել է Բազելի համալսարանում: 1727 թ-ից նա աշխատել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայում, 1741 թ-ին տեղափոխվել է Բեռլին, 1766 թ-ին կրկին վերադարձել Սանկտ Պետերբուրգ:
Էյլերը Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի և Փարիզի գիտությունների ակադեմիաների և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ էր. նրա հետազոտություններն ընդգրկել են իր ժամանակի մաթեմատիկայի, ֆիզիկայի և մեխանիկայի բոլոր բաժինները: Նա շարադրել է դիֆերենցիալ հավասարումների տեսության հիմունքները, մշակել է պինդ մարմնի կինեմատիկան և դինամիկան, տվել անշարժ կետի շուրջը դրա պտտման հավասարումը, հիմնադրել գիրոսկոպի տեսությունը: Նավաշինության մասին իր աշխատանքներով նա մեծ ավանդ է ներդրել կանգունության տեսությունում: Նշանակալի են Էյլերի հայտնագործությունները հոծ միջավայրերի և երկնային մեխանիկայի ոլորտներում: Էյլերը զբաղվել է նաև կիրառական խնդիրներով. մշակել է տուրբինների տեսությունը, զգալի ներդրում կատարել նյութերի դիմադրության տեսությունում և օպտիկական տեխնիկայում: