Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


ԱՄՆ-ի Յուտա նահանգում կանիոնների ապարներն այսպես հողմահարվել են քամուց և անձրևներից:
Ծովափնյա ժայռերը, ջրի հետ շփվելով,  ենթարկվում են քերամաշման:

Լեռնալանջերի դարավանդներով  մշակումը հողի էրոզիայի կանխման լավագույն միջոցներից է:
Երկրի մեզ շրջապատող կարծր քարային շերտը միշտ փոփոխվում է, ժամանակի ընթացքում կորցնում նախկին տեսքը: Ռելիեֆի փոփոխման մեջ առանձնապես մեծ է հողմահարման դերը, որը տեղի է ունենում ջերմաստիճանի փոփոխության կամ ջրի մեխանիկական ազդեցության (ֆիզիկական հողմահարում), ջրի և օդի քիմիական ներգործության (քիմիական հողմահարում) և կենդանի օրգանիզմների գործունեության (օրգանական հողմահարում) հետևանքով: Հողմահարման շարժընթացը համամոլորակային է, միայն թե, ֆիզիկաաշխարհագրական պայմաններից կախված, տվյալ վայրում կարող են գերակշռել այս կամ այն գործոնները: Օրինակ՝ անապատներում օրական ջերմաստիճանի մեծ տատանումների հետևանքով գերակշռում է ֆիզիկական հողմահարումը, խոնավ կլիմայական շրջաններում՝ քիմիականը և այլն: 
Հողմահարման ժամանակ ապարները քայքայվում են՝ վերածվելով մանրացված (փուխր) նյութի: Մանրացված նյութի տեղափոխման շարժընթացը, որը կատարվում է օդի, ջրի, սառցադաշտերի շարժման միջոցով, կոչվում է էրոզիա: Նկատենք, որ հողմահարման և էրոզիայի սահմանը բավական անորոշ է. այս երկուսը միշտ միասին են հանդես գալիս:
Հողմահարված նյութի օդային տեղաշարժը երկրագնդի վրա շատ տարածված երևույթ է. օդով նյութերը տեղափոխվում են հազարավոր կիլոմետրեր, անապատներում քամին քշում տանում է մայր ապարներից քայքայված մանր մասնիկները, հատկապես ավազահատիկները, որոնք, շփվելով երկրի մակերևույթի հետ, քայքայում են այն, հղկում և պոկում ժայռերի մասնիկները: Քամու տեղափոխած նյութի միջոցով կատարվող քայքայումը կոչվում է կոռոզիա:
Վիթխարի է ջրի կատարած աշխատանքը: Տարբերում են հոսող ջրի քայքայիչ աշխատանքի 2 ձև՝ մակերևութային (հողի) և հունային (գետի) էրոզիա: Առաջինի դեպքում անձրևի կամ ձնհալի ջրերը հոսելով քշում տանում են հողմահարված նյութը: Հունային էրոզիան տեղի է ունենում մշտապես. հոսող ջուրը քայքայիչ աշխատանք է կատարում ակունքից մինչև գետաբերան: Տեղաշարժված ապարների քանակությունը կախված է ջրի հոսանքի արագությունից, ապարների կարծրությունից և այլն: Դրանց մի մասը գետը տանում է ջրի մեջ լուծված, մյուսը՝ կախված, իսկ երրորդ մասը՝ գլորելով: Օրինակ՝ Միսիսիպին ամեն տարի հսկայական քանակությամբ նյութ է տանում դեպի Մեքսիկական ծոց (լուծված՝ 136 մլն տ, կախված՝ 340 մլն տ, գլորելով՝ 40 մլն տ):
Գետերը, հոսանքի արագության փոքրացման հետ կապված, վերին հոսանքում հիմնականում կատարում են քայքայիչ աշխատանք՝ առաջացնելով խորը հովիտներ, կիրճեր, կանիոններ, միջինում՝ փոխադրող, իսկ ստորինում` կուտակման աշխատանք՝ առաջացնելով գալարներ, դելտաներ:
Ծովափնյա ժայռերը, շփվելով ջրի հետ, անընդհատ ենթարկվում են էրոզիայի` քերամաշման: 
Սառցադաշտերը նույնպես կատարում են քայքայիչ աշխատանք, որը կոչվում է էկզարացիա: Սառցադաշտը իր շարժման ընթացքում մաշում է գետներեսը: Սառույցը չի կարող անմիջկանորեն ապարներ քայքայել, որովհետև դրանք ավելի կարծր են, բայց սառցադաշտի հիմքում գտնվող քարաբեկորը, շարժվելով սառցի հետ, հղկում է հունը, միևնույն ժամանակ ինքն էլ է հղկվում: Սառցադաշտային բերվածքները՝ սառցաբերուկները, կոչվում են մորեններ, իսկ սառցադաշտի հալոցքային ջրերի բերվածքները՝ ջրասառցադաշտային (ֆլուվիոգլացիալ) նստվածքներ: Սրանք մեծ տարածում ունեն նախկինում սառցապատված լեռնային երկներում:
   
  Աշխարհի բոլոր գետերն օվկիանոս են տանում տարեկան 1,5 x1010 տ կախված, գլորվող և լուծված նյութեր: