Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
միապետություն
Մայրաքաղաքը՝
Բանգկոկ
Տարածքը՝ 
513,1 հզ. կմ2
Բնակչությունը՝
64,8 մլն
Պետական լեզուն՝ 
թաի
Դրամական միավորը՝  
բատ
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկը
Գեղեցիկ ու յուրահատուկ է Թաիլանդի բնությունը:
Բանգկոկի հայկական  ավետարանական եկեղեցում` ժամերգության պահին
Թաիլանդի Թագավորություն
Թաիլանդը գտնվում է Հարավարեվելյան Ասիայում՝ Հնդկաչին թերակղզու կենտրոնում և Մալակկա թերակղզու հյուսիսային մասում՝ Մյանմայի, Լաոսի, Կամբոջայի, և հարավում՝ Մալայզիայի հարևանությամբ: Նրան են պատկանում նաև Հարավչինական ծովի մի քանի կղզիներ, որոնցից ամենախոշորներն են Սամույը, Պհանգանը, Չանգը՝ Սիամի ծոցում, և Սալանգը, Թորաթաոն, Պրաթոնգն ու Լանթան՝ Անդամանյան ծովում:
Թաիլանդի բնությանը հատկանշական է լեռների և հարթավայրերի, բարձրավանդակների և սարահարթերի հերթագայությունը: Երկիրն ընկած է արևադարձային մուսսոնային քամիների ազդեցության շրջանում: Այստեղ հորդառատ անձրևներին, որոնք տեվում են 200 օր, հաջորդում է չորային շրջանը (նոյեմբերից փետրվար): Գետերը հիմնականում սնվում են անձրևներից, այդ պատճառով էլ նրանց մակարդակը խիստ փոփոխական է տարվա տարբեր եղանակներին: Գլխավոր գետը Մենամ-Չաո-Պրայանն (Մենամ) է կամ «գետերի մայրը», ինչպես թայերն են ասում, որը տնտեսական կարևոր նշանակություն ունի երկրի կյանքում: Հյուսիսից հարավ այդ գետով փոխադրվում է անտառանյութը, իսկ հարավից դեպի հյուսիս լողում են գյուղատնտեսական ու արդյունաբերական ապրանքներով բեռնված նավերը:
Բազմազան է Թաիլանդի կենդանական աշխարհը. խոնավ անտառային գոտում հանդիպում են հնդկական փղեր, թեպետ դրանց թիվը գնալով նվազում է: Այդ կենդանիներին այստեղ օգտագործում են հյուսիսի փայտամթերման անտառամասերում: Հարավի ճահճուտային խուլ անտառներում և Մալակկա թերակղզում բնակվում է շատ հազվագյուտ մի կենդանի՝ հաստակաշի գետակինճը, որին կարելի է հանդիպել միայն Հնդկաչինում: Գիշատիչներից տարածված են վագրն ու ընձառյուծը, որոնք երկրի տարբեր մասերում տարբեր գույների մորթի ունեն: Բազմաթիվ ու բազմազան է նաև կապիկների ընտանիքը:
Թայերի պետությունը կազմավորվել է XIII–XIV դարերում: Բայց արդեն XIX դարի կեսերից Թաիլանդը դարձավ արևմտյան տերությունների ուշադրության առարկա: Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պարտադրած մի շարք անհավասար պայմանագրերի հետևանքով, որոնք իրենց ուժը պահպանեցին մինչև XX դարի 30-ական թվականները, Թաիլանդը գրեթե կիսագաղութ դարձավ, թեպետ ձևականորեն պահպանում էր անկախ պետության կարգավիճակը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որպես Ճապոնիայի դաշնակից, Թաիլանդը փաստորեն գրավվել էր նրա կողմից: Սկսած 1944 թ-ից` երկրում սկիզբ առավ ազգային-ազատագրական պայքարը, որը գլխավորում էր «Ազատ թայեր» ընդհատակյա կազմակերպությունը: Հետպատերազմյան շրջանում Թաիլանդում ուժեղացավ ԱՄՆ-ի ազդեցությունը, որն այժմ կրում է ավելի շատ առևտրատնտեսական բնույթ:
Թաիլանդը բազմազգ պետություն է. այստեղ ապրում է ավելի քան 30 ազգություն: Ամենաբազմաթիվը թայերն (սիամցիներ) են, որոնց անունով էլ կոչվում է երկիրը: Ի դեպ՝ մինչև 1939 թ. երկիրը կոչվել է Սիամ, որը սանսկրիտով (հին հնդկերենի գրական տարբերակն է) նշանակում է «թխամորթ»: Թաիլանդի բնակիչներն իրենց երկիրը կոչում էին Միանգթայ` «Ազատների երկիր»՝ դրանով կարծես ընդգծելով, որ իրենց երկիրը երբեք օտարի տիրապետության տակ չի եղել: Ուսուցումը տարվում է թաի գրական լեզվով:
Երկրի տնտեսության մեջ կարևոր նշանակություն ունի բրինձը: Թաիլանդցու համար բրինձը շատ ավելին է նշանակում, քան հացը՝ եվրոպացու համար: Դրանից բացի, Թաիլանդի արտահանության արժեքի 1/4-ը բաժին է ընկնում բրնձին: Վերջին տարիներին Թաիլանդն աշխարհում բրնձի գլխավոր արտահանողն է: Արտահանության կարևոր արտադրանք է նաև բնական կաուչուկը, շաքարեղեգը: Մշակում են նաև կենաֆ (կանեփի տեսակ), ջուտ, ծխախոտ, բամբակենի:
Այս հիմքի վրա էլ երկրում զարգացել է մշակող արդյունաբերությունը՝ փայտամշակման, թղթի, ջուտի, մանածագործական, շաքարի, ծխախոտի և այլն: Տնտեսության մեջ մեծ նշանակություն ունի հանքարդյունաբերությունը: Թաիլանդը աշխարհում երրորդն է անագի արտադրությամբ: Վերջին շրջանում արագորեն զարգանում են նաև էլեկտրոնիկան ու էլեկտրատեխնիկան, ինչպես նաև նավթամշակման, քիմիական և ավտոհավաքման արդյունաբերությունը:
Թաիլանդի պետական կրոնը բուդդայականությունն է, ավելի ճիշտ` նրա հարավային ճյուղը՝ թհերավադան: Կան նաև իսլամ դավանող ժողովուրդներ (մալայացիները): Գործում են կաթոլիկ ու բողոքական միսիոներներ: Թաիլանդում հաշվվում են ավելի քան 21 հզ. բուդդայական տաճարներ. առանձնահատուկ ճոխությամբ աչքի են ընկնում թագավորական տաճար-մենաստանները: Գյուղացիները տաճար են այցելում ոչ միայն աղոթելու, այլև վանականների հետ իրենց հոգսերի շուրջ խորհրդակցելու համար, հիվանդները՝ բուժվելու հույսով: Բուդդայի նստած կամ կանգնած դիրքով արձանների կարելի Է հանդիպել Թաիլանդի բոլոր անկյուններում: Բուդդայով ու նրա գաղափարախոսությամբ են համակված թաիլանդական մշակույթի բոլոր ոլորտները՝ ժողովրդական բանահյուսությունը, արվեստը, գրականությունը:

Հայերը Թաիլանդում
Թաիլանդում հայերի մասին առաջին հիշատակումները վերաբերում են XVII դարին: Ներկայումս այնտեղ բնակվում է 40–50 հայ, հիմնականում՝ Բանգկոկում: Նրանք շինարարներ են, ոսկերիչներ և տեքստիլ արդյունաբերության աշխատողներ: