Այբուբեն
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
Արագ Որոնում


Թառափը պատկանում է կռճիկային գանոիդների (հունարեն՝ «գանոս» – փայլուն)  ձկնախմբի մեջ մտնող թառափազգիների ընտանիքին: Տարածված է Սիբիրի գետերում (սիբիրյան թառափ), Կասպից ծովում, Վոլգա և Կուր գետերի ստորին ավազաններում, Ազովի ու Սև ծովերի ավազաններում (ռուսական թառափ): Դունչը երկարացած է, ատամներ չունի, կրծքային լողակի առջևի ճառագայթը հաստ փշի տեսքով է: Թառափի մարմնի երկարությունը հասնում է մինչև 9 մ-ի: Բազմանում է միայն գետերում՝ քաղցրահամ ջրերում: Թառափը ձվադրում է գարնանը և ամռանը, ձկնկիթը դնում է ջրի հատակին: Նրանց մի մասն ապրում է քաղցրահամ ջրերում, մյուսը՝ կիսագաղթող կամ գաղթող է. ձվադրման համար մտնում է գետ, ապա նորից վերադառնում ծով: Թառափը սնվում է մանր ձկներով և հատակային անողնաշարավոր կենդանիներով: Արժեքավոր արդյունագործական ձուկ է, ունի համեղ միս և ձկնկիթ՝ սև խավիար:
Թառափի համաշխարհային որսի հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին: