Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Թեյի ճյուղը՝ ծաղիկներով
Թեյի տնկադաշտ
Թեյը պատկանում է թեյազգիների ընտանիքի մշտադալար բույսերի ցեղին: Վայրի վիճակում աճում է Հարավարևելյան Ասիայում: Մշակվում է արևադարձային և խոնավ մերձարևադարձային շրջաններում:
Թեյը ջերմասեր և խոնավասեր բույս է: Ծաղիկները սպիտակ են կամ վարդագույն: Փոշոտումը կատարվում է խաչաձև: Բազմանում է սերմերով, կտրոններով և բողբոջներով (աչքերով): Պտուղը տուփիկ է:
Հայտնի են թեյի չինական և հնդկական տեսակները: Չինական թեյը (չինական և ճապոնական տարատեսակները) մինչև 3մ բարձրության թուփ է, իսկ հնդկականը (նաև Շրի Լանկայում աճող տարատեսակը) 10–15 մ բարձրության ծառ է: Մինչև տեսակավորումը թեյի յուրաքանչյուր տերև ենթարկվում է մի շարք գործողությունների. այն թառամեցնում են, ոլորում, չորացնում, ապա տեսակավորում. թեյը լինում է սև ու կանաչ, սորուն և ձողաձև, աղյուսաձև ու սալիկաձև մամլած:
Պարունակում է արժեքավոր նյութեր՝ կոֆեին, տանին, եթերայուղեր և վիտամիններ: Կոֆեինն առաջացնում է առույգության զգացում, տանինը ըմպելիքին տալիս է տտիպ համ, եթերայուղերը՝ հաճելի բույր: 
   
   Թեյի մշակման հնագույն կենտրոնը Չինաստանն է, որտեղ այն հայտնվել է դեռևս մեր թվականությունից 2700 տարի առաջ, ավելի ուշ սկսել են մշակել Ճապոնիայում (IX դար), Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Շրի Լանկայում (XIX դար): Մշակվում է նաև Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում, իսկ Հայաստանի հարևան երկրներից՝ Թուրքիայում և Վրաստանում (XIX դարի վերջից):
   Թեյը Եվրոպա են ներմուծել հոլանդացիները (XVII դար): Հայաստանում թեյն օգտագործվում է XVII դարից: