Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Աշխարհի հայտնի թենիսիստներից է հայազգի Անդրե Աղասին (ԱՄՆ):
Բադմինթոնն արագ կողմնորոշում պահանջող խաղ է:
Գոյություն ունեն մարզաձևեր, որտեղ խաղի հիմնական նպատակը հարվածաթիով գնդակը (կամ փետրագնդակը) հետ մղելն է և այն ցանցի վրայով հակառակորդի կիսադաշտ ուղարկելը: Այդ խաղերից ամենատարածվածը թենիսն է: Միլիոնավոր մարդիկ թենիս են խաղում պրոֆեսիոնալ մակարդակով կամ սեփական հաճույքի համար:
Թենիս խաղում են 2-ով (անհատական) կամ 4-ով (զուգախաղ)՝ խոտածածկ, ավազակավային, արհեստական կամ փայտե ծածկույթով փակ կամ բաց խաղադաշտում՝ կորտում:
Խաղն սկսվում է սկզբնահարվածով՝ գնդակի մատուցումով: Մարզիկը կարող է 2 անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը: Այնուհետև խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև մարզիկներից մեկը սխալվի և չկարողանա գնդակը վերադարձնել հակառակորդի կիսադաշտ:
Առաջին և երկրորդ գնդակները շահելիս մարզիկին տրվում է 15-ական միավոր, երրորդի դեպքում՝ 10 միավոր, իսկ չորրորդ գնդակը (10 միավոր) շահելիս մարզիկը շահում է գեյմը: Մեկ գեյմի ընթացքում սկզբնահարվածը կատարում է նույն խաղացողը, հաջորդ գեյմում՝ մյուսը: Խաղափուլը շահելու համար պետք է խաղալ ոչ պակաս, քան 6 գեյմ և մրցակցի նկատմամբ հասնել ոչ պակաս, քան 2 գեյմի առավելության: Գեյմերի 6 : 6 հաշվի դեպքում խաղացվում է լրացուցիչ գեյմ՝ թայ-բրեյկ: Հանդիպման ժամանակ 3-ից 2 և 5-ից 3 խաղափուլերում հաղթողը շահում է մրցախաղը:
Թենիսի տարատեսակ է սեղանի թենիսը, որը խաղում են 2,7 մ երկարությամբ և 1,5 մ լայնությամբ սեղանի վրա:
Բադմինթոնը նույնպես խաղում են 2-ով (մենախաղ) կամ 4-ով (զուգախաղ): Խաղի նպատակն է փետրագընդակը (վոլան) հարվածաթիով այնպես անցկացնել ցանցի վրայով, որ հակառակորդը չկարողանա այն հետ մղել, ինչպես նաև թույլ չտալ, որ պատասխան հարվածից հետո այն ընկնի սեփական կիսադաշտում: Փետրագնդակը շատ թեթև է և գետնից վեր չի ցատկում, ուստի, ի տարբերություն թենիսի գնդակի, դրան հարվածում են միայն թռիչքի ժամանակ: Բադմինթոնն արագ կողմնորոշում և ճշգրիտ հաշվարկ պահանջող չափազանց շարժունակ խաղ է: Հմուտ խաղացողը կարողանում է այնպես հարվածել փետրագնդակին, որ այն մերթ սահուն, ցած է իջնում, մերթ հանկարծակի ընկնում այնտեղ, որտեղ երբեք չէիր սպասի: Խաղում են 3 կամ 5 խաղափուլ, յուրաքանչուրում՝ 15 միավոր:
Հարվածաթիով և գնդակով խաղի մեկ այլ տարատեսակ է սկվոշը: Այն խաղում են հատուկ դահլիճում: 
    
Թենիսի պատմությունից
   Առաջին անգամ իսկական (թագավորական) թենիս սկսել են խաղալ XIX դարի կեսերին՝ ֆրանսիական մենաստաններում: Բրիտանիայում XIX դարի 60-ական թվականների կեսերին թենիսը լայն տարածում ստացավ: Այդպես հայտնվեց լաուն-թենիսը (անգլերեն «լաուն»՝ մարգագետին):
   Ներկայումս աշխարհի ուժեղագույն թենիսիստների մեծ մասը պրոֆեսիոնալներ են: Ողջ աշխարհում անցկացվում են խոշոր մրցանակային ֆոնդով մրցախաղեր: Թենիսի գլխավոր մրցաշարերն են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ավստրիայի բաց առաջնությունները, ինչպես նաև Ուիմբլդոնի մրցախաղը: Այս առաջնությունները միասին կազմում են «Մեծ սաղավարտի» մրցաշարը:
   Թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից է Դևիսի գավաթի ամենամյա առաջնությունը, որն աշխարհի առաջնության համարում ունի և հիմնադրվել է 1900 թ-ին: 
   Հայաստանում առաջին անգամ թենիսի պաշտոնական մրցումներ են անցկացվել 1924 թ-ին: Ներկայումս ՀՀ-ում կան թենիսի մի քանի մասնագիտացված դպրոցներ, գործում են «Մաստեր կլաս», «Արարատ» ակումբները: 
    
   Բադմինթոն խաղն իր անունն ստացել է անգլիական Բադմինթոն քաղաքի անունից, որի մերձակայքում գտնվող իր կալվածքում անգլիացի մի դուքս Հնդկաստանից բերված այդ խաղով էր անցկացնում ողջ ազատ ժամանակը: