Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Թթենու ճյուղը՝ ծաղիկներով և պտուղներով
Թթենին (շերամածառ) պատկանում է թթազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղին: Թթենու հայրենիքը Չինաստանն է: Տարածված է նաև Հնդկաստանում, Աֆրիկայում, Ղրիմում, Միջին Ասիայում, Անդրկովկասում: Հայաստանում տարածվել է XVI դարից: Հայտնի է մոտ 20 տեսակ, ՀՀ-ում (Արարատյան դաշտում, հարավային, հյուսիսարևելյան գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի մարզերում և այլն) մշակվում են սպիտակ և սև թթենիները: Մեծ թթաստաններ կան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի, Հադրութի և Մարտունու շրջաններում:
Բունը մուգ է՝ խոր ճեղքվածքներով, սաղարթը՝ լայն, բրգաձև, բարձրությունը՝ 12-20 մ: Տերևները մուգ կանաչ են, հերթադիր, սրտաձև, ձվաձև, ամբողջական կամ ատամնաեզր, երբեմն՝ թույլ բլթակավոր: Ծաղկաբույլը կատվիկանման է, գլանաձև, կախ ընկած: Ծաղիկները միասեռ են, երկտուն կամ միատուն: Ծաղկում է վաղ գարնանը: Պտուղը չոր ընկույզ է, պտղաբույլը՝ խոշոր, սպիտակ, վարդագույն, կարմիր, հյութալի, քաղցր, կիսաքաղցր և այլն: Պտուղը պարունակում է մի շարք արժեքավոր նյութեր (շաքարներ, թթուներ, C վիտամին և այլն): Օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, մուրաբա, հյութ, չիր), ստանում են նաև օղի, սպիրտ, գինի: Հնուց հայտնի է նաև թթի բուժիչ հատկությունը:
Արժեքավոր է թթենու ամուր և ճկուն բնափայտը, որը կիրառվում է հիմնականում ատաղձագործության, երաժըշտական գործիքների արտադրության մեջ: Ծերացած ծառերի կեղևից պարաններ են պատրաստում, իսկ երիտասարդ ծառերի կեղևից՝ նուրբ մանվածք և թուղթ: Տերևներից բարձրորակ դեղին ներկ են ստանում. դրանք նաև շերամորդի հիմնական կերն են: Թթենին բավական չորադիմացկուն և աղադիմացկուն է: Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ստվերասեր է: Բազմանում է կտրոններով, պատվաստներով և սերմերով: Մեղրատու է: