Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արևածաղկի կյանքը սկսվում է սերմից. նախ ծլում է արմատից (1), ապա հողի վրա ի հայտ է գալիս ընձյուղը (2), այնուհետև գոյանում են առանձին տերևները (3), որոնցից առաջանում է ծաղկաբույլը (4): 
Մարդու աճման փուլերը
Բոլոր կենդանի օրգանիզմների բնորոշ հատկություններից է աճման ունակությունը: Աճման համար նրանք պետք է ստանան բավարար քանակությամբ սնունդ, որը տարբեր կենդանիների համար տարբեր է: Բույսերի աճման համար անհրաժեշտ է ածխաթթու գազ, որը բույսն ստանում է մթնոլորտից, ջուր և հանքային նյութեր, որոնք ներծծվում են հողից, և արևի լույսի էներգիան: Կենդանիներն ունեն և՜ ջրի, և՜ բազմաթիվ այլ բարդ օրգանական նյութերի (օսլա, սպիտակուցներ, ճարպեր և վիտամիններ) պահանջ: Նրանք այս բոլորը ստանում են բուսական և կենդանական սննդի միջոցով:
Թեև կենդանիների և բույսերի սննդի տեսակները խիստ տարբերվում են, նրանց աճման օրինաչափությունները միատեսակ են: Բջիջների բազմացման և շատացման հաշվին մեծանում են նրանց չափերը: Բջիջների թիվն ավելանում է բջջի բաժանման արդյունքում, երբ գոյություն ունեցող 1 բջջից առաջանում են 2 նոր բջիջներ, որոնց կառուցման համար օգտագործվում են ընդունած սննդանյութերը: Որքան արագ է տեղի ունենում կիսումը, այնքան արագ է աճում օրգանիզմը: Բույսերի բջջային կիսումն իրականանում է աճման հատուկ կետերում, որոնք հաճախ տեղադրվում են ընձյուղների կամ արմատների ծայրերին: Բողբոջներում նոր բջիջներից ձևավորվում են փոքրիկ տերևներ, ցողունի որոշակի հատվածների վրա նույնպես գոյանում են նոր բջիջներ, այնուհետև երիտասարդ տերևները և ցողունի հատվածները չափերով մեծանում են բջիջների հետագա կիսման և խոշորացման շնորհիվ: Այդ շարժընթացը տեղի է ունենում մոտավորապես այնպես, ինչպես օդապարիկը փչելիս:
Կենդանիների աճումը օրգանիզմի կամ առանձին օրգանների քաշի և ծավալի ավելացումն է նրանց անհատական զարգացման՝ օնտոգենեզի ընթացքում: Աճումը կատարվում է բջիջների թվի, չափսերի և արտաբջջային գոյացությունների զանգվածի ավելացման միջոցով:

Մարդու աճումը
Բեղմնավորման պահից սկսած՝ մարդու օրգանիզմը սկսում է աճել, և աճը շարունակվում է մինչև 20 տարեկանը: Այդ ընթացքում ամենից առաջ ավելանում են մարմնի չափերն ու զանգվածը: Այն 9 ամիսների ընթացքում, երբ երեխան անցկացնում է մոր արգանդում, նրա մարմինը մեծանում է՝ մանրադիտակային բջջից հասնելով 50 սմ երկարության: Այդպիսի բուռն զարգացումը շարունակվում է կյանքի առաջին 2 տարիների ընթացքում՝ տարեկան աճելով 15–20 սմ՝ չնայած նրա մարմնի առանձին մասեր մեծանում են անհամաչափ: 2–12 տարեկանում աճն արդեն այնքան էլ արագ չէ: Մինչ այդ տարիքը տղաներն աճում են մինչև 155 սմ, իսկ աղջիկները՝ մինչև 152 սմ: 12 տարեկանից հետո սկսվում է արագ աճի (այսպես կոչված արբունքի կամ սեռական հասունացման) շրջանը, որը շարունակվում է մինչև 14–15 տարեկանը՝ աճելով յուրաքանչյուր տարի 8–10 սմ-ով: Փոխվում են նաև մարմնի համամասնություններն ու ձևերը: Հենց այդ շրջանում էլ օրգանիզմը կրում է ամենաուժեղ փոփոխությունները, թեպետ նա շարունակում է փոփոխվել ամբողջ կյանքի ընթացքում (նույնիսկ ծերության շրջանում): Աղջիկների սեռական հասունացումն սկսվում է ավելի շուտ, քան տղաներինը: Հաշվի առնելով ակցելերացիան՝ ընդունված է աղջիկների սեռական հասունացման սկիզբը բնականոն համարել 10–12, ավարտը՝ 16–18 տարեկանում, տղաներինը՝ համապատասխանաբար՝ 12–14 և 18–20 տարեկանում: Սակայն սեռական հասունացման ժամկետները, ինչպես նաև նրա ուժգնությունը, բավականաչափ տատանվում են՝ կախված տարբեր գործոններից (ժառանգական առանձնահատկություններ, կենցաղային և սոցիալ-տնտեսական պայմաններ, առողջական վիճակ, սնունդ, կլիմա և այլն):
Մարմնի չափերի մեծացմանը հետևում են ֆիզիկական ու ֆիզիոլոգիական մյուս փոփոխությունները, որոնք վերահսկվում են հորմոններով` օրգանիզմում արտադրվող հատուկ քիմիական նյութերով: Այդ շրջանում մեծանում են աղջիկների կաթնագեղձերը, ցայլքի վրա աճում են մազեր, մարմնի ուրվագծերը կլորանում են, ձայնը դառնում է կանացի: Սկսվում է կանոնավոր դաշտանը: Տղաների ձայնը կոպտանում է, դեմքի, աճուկների և մարմնի այլ հատվածների վրա մազեր են աճում, ավելանում է մկանային զանգվածը: Փոխվում են նաև դեռահասի ճաշակը, հետաքրքրությունների շրջանակը, մտքերը և զգացմունքները, ուստի դեռահասության տարիքը շատ կարևոր փուլ է անհատի ձևավորման համար, և ծնողներից ու մանկավարժներից պահանջվում է ճիշտ ու նրբազգաց վերաբերմունք: 18–20 տարեկանում հասունացման և մարդու օրգանիզմում տեղի ունեցող բուռն փոփոխությունների շրջանն ավարտվում է, և աճը գործնականում դադարում է: Մարդն արդեն օժտված է լինում մտավոր կարողությամբ և զինված է բավարար քանակի գիտելիքներով: Նա կարողանում է կշռադատել իր արարքները, դառնում է ավելի պատասխանատու: Հասուն մարդը ընդունակ է ինքնուրույն վաստակելու և անկախ ապրելու:

Ծերացում և մահ
Հասուն մարդկանց մկաններն աստիճանաբար փոքրանում են, և ուժն սկսում է պակասել: Դաշտանադադարից հետո (40–50 տարեկանում) կանայք կորցնում են մանկածնության ունակությունը: Այդ ժամանակ նրանց ձվարաններում արդեն ձվաբջիջներ չեն հասունանում: Ծերացման ժամանակ սննդանյութերից էներգիայի մշակման արագությունը նվազում է, իսկ կմախքի ոսկրերը դառնում են փխրուն: Օրգանիզմը մահանում է, երբ սիրտը կանգ է առնում, շնչառությունը, ապա նաև գլխուղեղի աշխատանքը դադարում են: 
Մահը կյանքի բնական ավարտն է, իսկ նոր ծնունդներն ապահովում են կյանքի շարունակական  բնականոն ընթացքը: