Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Թուղթը բուսական թելերից բաղկացած բարակ թերթանման նյութ է:
Թղթի արտադրությունը բաղկացած է մի շարք հաջորդական փուլերից` թղթազանգվածի պատրաստում, սպիտակեցում, թուղթ պատրաստող մեքենայով մշակում և փաթաթում:
Թղթազանգված պատրաստելու համար փայտանյութը ենթարկում են մեխանիկական և քիմիական մշակման: Բարձրորակ մակերևույթով թուղթ ստանալու համար թղթազանգվածին ավելացնում են օսլա, հանքային նյութեր և կավ, թղթի վրա թանաքի ու ներկերի տարածումը կանխելու համար՝ սոսնձող նյութեր, թղթի ամրությունը մեծացնելու համար՝ սինթետիկ խեժեր, գունավորման համար՝ ներկանյութեր: Համասեռ և խոնավ թղթազանգվածը մշակվում է թուղթ պատրաստող մեքենայով. մանր անցքերով երկար ցանցի վրա փռված թղթազանգվածը ջրազրկվում է, մամլվում, արդուկվում ծանր ու տաք թմբուկներով և վերածվում ստվար ու հարթ թղթի:
Թուղթ կարելի է ստանալ նաև արդեն գործածված թղթից՝ թղթաթափոնից. ջրում թրջելիս այն տրոհվում է բաղկացուցիչ մանրաթելերի: Թղթաթափոնից ստացված թուղթը կարելի է վերամշակել մի քանի անգամ: 
Հայտնի է թղթի 600 տեսակ. տպագրական, գեղազարդիչ, զտիչ, կավճապատ, պարաֆինապատ, հիգիենային, կպչուն, պատճենահանման, տեխնիկական, լուսազգայուն և այլն:
Թուղթն օգտագործում են տպագրության, գրելու, նկարելու, փաթեթավորման, ջերմա- և էլեկտրամեկուսացման, տոպրակներ, պաստառներ, ստվարաթուղթ, պարաններ և նույնիսկ մեքենաների ատամնանիվներ պատրաստելու համար:

Թղթի ստացման պատմությունից
Ժամանակակից թղթի նախատիպը եղել է հին եգիպտացիների մ. թ. ա. III հազարամյակի սկզբին պապիրուսից պատրաստած նյութը: Նրանք պապիրուսի ցողունի միջուկից կտրած երկայնական շերտերը դասավորում էին իրար կողքի, սոսնձում, ստացված «թղթերը» հարթեցնում և չորացնում էին արևի տակ: 
Ասորեստանցիները գրում էին կավե սալիկների, հայերը՝ մագաղաթի, ռուսները՝ կեչու կեղևի վրա:
Թղթի պատրաստման եղանակը հայտնագործվել է Չինաստանում դեռևս մ.թ.ա. II դարում, որը երկար ժամանակ չինացիները գաղտնի էին պահում: Նրանք թուղթը պատրաստում էին հնդկեղեգի (բամբուկ) մանրաթելերից: Թուղթը Հայաստանում գործածվել է VIII–IX դարերից, Եվրոպայում՝ X դարից: XIII–XIV դարերում թղթի արտադրության տեխնոլոգիայի տարածման համաշխարհային կենտրոն դարձավ Սամարղանդը, որը գտնվում էր Չինաստանից Եվրոպա տանող ճանապարհին: Թղթի արտադրության առաջին ֆաբրիկան Ռուսաստանում կառուցվել է 1655 թ-ին: Թղթի ռուսերեն անվանումը (ոցՎՈչՈ) ծագել է իտալերեն bambagia (բամբակ) բառից, քանի որ սկզբում թուղթ պատրաստում էին բամբակի մանրաթելերից: Միայն XIX դարում մարդիկ սկսեցին թուղթ պատրաստել փայտից, որի հիմնական բաղադրամասը թաղանթանյութն է:
    
   Աշխարհում թղթի 25%-ը ստացվում է թղթաթափոնից: 1 տ թղթաթափոնի օգտագործումը հնարավորություն է տալիս պահպանելու նվազագույնը 2 ծառ:  
 
    
  • Մինչև թղթի գյուտը հայերը հիմնականում գրում էին մագաղաթի վրա:
  • Մագաղաթը կաշվից պատրաստված գրանյութ է: Ըստ հունական ավանդության` այն ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում և քաղաքի անունով կոչվել է պերգամենտ: Մագաղաթը պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն. գրվում էր երկու երեսին, և, ի տարբերություն պապիրոսի փաթեթի, նրանք իրար վրա դնելով՝ ստացվում էր այժմյան գրքի ձևը: Մագաղաթի պատրաստման տեխնոլոգիան բարձր զարգացման հասավ միջնադարյան Հայաստանում, և ստեղծվեցին բազմահազար մագաղաթե ձեռագրեր: