Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ամբարձիչների տարբեր տեսակներ
Ամբարձիչներն օգտագործում են բեռներ բարձրացնելու և տեղափոխելու համար: Դրանք տեղակայվում են նավահանգիստներում և նավանորոգարաններում, շինարարական հրապարակներում ու նավերում: Ավտոամբարձիչ-բեռնատարներն ունեն սլաքով հանդերձված հատուկ խցիկ: Ամբարձիչ-կռունկները բեռներ են տեղափոխում նաև ձեռնարկություններում: Էլեկտրամագնիսներով հանդերձված ամբարձիչները խոշոր աղբանոցներում տեղափոխում են մետաղե ջարդոն, օրինակ՝ հին, ոչ պիտանի ավտոմոբիլներ և այլն:
Ամբարձիչներում սովորաբար գործածվում են հատուկ անիվների՝ հոլովակների միջով անցնող պողպատաճոպան: Պարզ ճախարակը (սլաքով անցնող պողպատաճոպան) և կարապիկը (վերհան) հնարավորություն են տալիս բարձրացնել ծանր բեռները:
Ամբարձիչի սլաքը երկարավուն կառուցվածք է, որն իր վրա է պահում մետաղաճոպանները: Դրանցից կախված կեռը սահուն վայր է իջնում թմբուկի վրա փաթաթված մետաղաճոպանների օգնությամբ: Բեռի զանգվածին հակակշիռ ստեղծելու նպատակով սլաքի մյուս ծայրին ամրացվում է մետաղե ծանր սալ: Ամբարձիչի սլաքը և աշտարակը սովորաբար պատրաստում են եռանկյունաձև մետաղական տարրերից: 
Շինարարական ամբարձիչը բետոնե ծանր սալեր, հեծաններ, աղյուս, ցեմենտի շաղախ է բարձրացնում գետնից և սլաքով մոտեցնում շինարարներին: Օրեցօր ավելի է բարձրանում շենքը, «հասակ է առնում» նաև աշտարակավոր ամբարձիչը, ավելի ու ավելի վեր է բարձրանում նրա աշտարակը: 
Բազմապիսի ծանր աշխատանքներ է կատարում ամբարձիչ կռունկը: Մեկ հարկավոր է նոր տեղում մեծ ծառ տնկել, մեկ՝ խրամուղու մեջ տեղադրել հաստ խողովակներ: Այդ գործը կատարում է ավտոամբարձիչ-բեռնատարը. այն գալիս է, «թաթերով» հենվում գետնին և անցնում աշխատանքի: Այնտեղ, որտեղ ճանապարհներ դեռևս չկան, աշխատում են թրթուրավոր ամբարձիչները, որոնց համար սարսափելի չեն ո՜չ փոսերը, ո՜չ ցեխը, ո՜չ ավազը: Իսկ եթե անհրաժեշտ է ծովափն ամրացնել բետոնե մեծ սալերով, ապա քարշիչն աշխատանքի վայր է քարշ տալիս լողացող ամբարձիչ կռունկը:
Տարբեր երկրներից բազմաթիվ նավեր են գալիս նավահանգիստներ: Մարդատար նավերի բեռը թեթև է. դրանք բեռնաթափում են հենց նավամատույցում՝ տախտակամածին տեղադրված ամբարձիչներով: Իսկ բեռնատար նավերը մտնում են հատուկ նավահանգիստ: Այստեղ նավահանգստային ամբարձիչների սլաքներն անընդմեջ խոնարհվում են նավին, որպեսզի նրա ամբարներից դուրս բերեն ծանր բեռնարկղերն ու տեղադրեն երկաթուղային բաց վագոնների կամ ավտոմեքենաների վրա:
Գործարաններում և ֆաբրիկաներում նույնպես հնարավոր չէ աշխատել առանց ամբարձիչների: Մեքենաների մասերը շատ ծանր են, ձեռքով չես բարձրացնի: Դրա կարիքը չկա էլ, քանի որ կան և՜ հզոր ամբարձիչ հեծաններ, որոնք տեղափոխում են ամենածանր բեռները, և՜ ձեռքի էլեկտրական բազմաճախարակներ:
Ամբարձիչները կարող են տեղափոխել նաև բազմատոննա բեռներ: Մեկ ընթացքի ժամանակ կատարած բեռնափոխադրման ռեկորդ է սահմանել «Գոտվալդ Մկ-100» ամբարձիչը, որը Նոր Զելանդիայի մաքրման գործարանում բարձրացրել և տեղափոխել է 742 տ քաշով ռեակտորը: