Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Աշգաբադ
Տարածքը՝ 
88,1 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
4,9 մլն
Պետական լեզուն՝ 
թուրքմեներեն
Դրամական միավորը՝ 
մանաթ
Նախագահի պալատը մայրաքաղաք Աշգաբադում
Թուրքմենբաշիի հայկական եկեղեցին
Թուրքմենիայի Հանրապետություն
Թուրքմենստանը գտնվում է Միջին Ասիայի հարավ-արևմուտքում: Արևմուտքում նրա ափերը ողողում է Կասպից ծովը՝ առաջացնելով ծոցեր ու թերակղզիներ: Թուրքմենստանը միջինասիական հանրապետություններից ամենահարթավայրային երկիրն է: Գտնվում է Թուրանի դաշտավայրի հարավ-արևմուտքում: Երկիրը հարավից եզերում են Կոպետդաղի անտառազուրկ ոչ բարձր լեռնաշղթաներն ու դրանց ճյուղավորությունները: Այստեղ դեռևս չի ավարտվել լեռնակազմության շարժընթացը, և այդ պատճառով էլ հաճախակի են երկրաշարժերը: Ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1948 թ-ին, երբ գրեթե ամբողջովին կործանվեց Աշգաբադը:
Երկրի տարածքի 70%-ը զբաղեցնում է Կարակում (թուրքմեներեն՝ սև ավազ) ավազային անապատը, որի բլրավետ տարածքը հիշեցնում է ալեկոծ ծովի քարացած ալիքներ:
Թուրքմենստանը միջինասիական երկրներից ամենահարավայինն ու ամենաշոգն է (ստվերում գրանցվել է + 50օC): Այստեղ արևը տարեկան փայլում է ավելի քան 250 օր, տաք ժամանակաշրջանը տևում է 297 օր: Բայց ձմռանը նաև շատ ցուրտ է լինում:
Ամռանն ու աշնանը երկինքը գրեթե միշտ անամպ է, այդ ժամանակ այստեղ գերիշխում է 2 գույն՝ դեղինն ու վառ կապույտը՝ ավազի և երկնքի գույները: Գեղեցիկ են օազիսները՝ պտղատու և խաղողի այգիների հյութեղ կանաչով, բամբակենու՝ սպիտակին տվող դաշտերով: Ոռոգիչ համակարգը սնող գետերը հսկայական նշանակություն ունեն. այստեղ շատ են ջրանցքներն ու ջրամբարները, որոնց մեջ կարևոր է Կարակումի 1400 կմ-անոց ջրանցքը: Այն սկիզբ է առնում Ամուդարյայից, կտրում-անցնում Կենտրոնական Կարակումը, միացնում թուրքմենական Մուրղաբ և Թեջին գետերը, հասնում մինչև մայրաքաղաք Աշգաբադ: Ջրանցքի շինարարությունը, որն սկսվել է 40 տարի առաջ, տակավին շարունակվում է: 
Այստեղ` անապատներում, հայտնաբերվել են նավթի, գազի, ծծմբի, աղի մեծ պաշարներ: Կասպից ծովի Կարա Բողազ Գյոլ ծոցը քիմիական հումքի՝ գլաուբերյան աղի (միրաբիլիտ), մագնեզիում, կալիում, բրոմ և յոդ պարունակող ապարների վիթխարի շտեմարան է: Թուրքմենստանում անսպառ են արևի և քամու էներգիայի պաշարները: Այս ամենի հիման վրա էլ զարգացել են նավթի, գազի, էներգետիկայի, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերությունները: Թուրքմենական գազը հասնում է նաև Հայաստան:
Թուրքմենները հմուտ անասնապահներ են: Առաջատարը ոչխարաբուծությունն է: Արևելյան Կարակումում բուծում են կարակուլային, իսկ Արևմտյան Կարակումում՝ նրբագեղմ ոչխարներ: Երկրի համար բնորոշ են ուղտաբուծությունը, ձիաբուծությունը, շերամապահությունը: Իսկ Կասպից ծովում որսում են արժեքավոր ձկնատեսակներ՝ թառափ, զութխի և այլն:
Կար ժամանակ, երբ Թուրքմենստանի հիմնական փոխադրամիջոցը ուղտն էր: Այսօր երկրի երկաթուղիներով սլանում են հզոր ջերմաքարշերը, իսկ Կարակումի ջրանցքով բեռներ են փոխադրում նավերը: 
Մայրաքաղաք Աշգաբադը արդյունաբերական, գիտական ու մշակութային խոշոր կենտրոն է: Արդյունաբերական խոշոր քաղաք է նաև Չարջևը (նախկին Չարջոուն), որը գտնվում է Ամուդարյայի ափին: Ժամանակակից աշխույժ քաղաք է Թուրքմենբաշին (նախկին Կրասնովոդսկը), որը և համարվում Է Միջին Ասիայի ծովային դարպասը:
Թուրքմենստանը հին մշակույթ ունեցող երկիր է: Դեռևս մ. թ. ա. VI–IV դարերում մարդիկ արդեն բնակելի են դարձրել Կոպետդաղի նախալեռնային օազիսները: Տարբեր ժամանակներում երկիրը հաջորդաբար գտնվել է պարսիկների, մակեդոնացիների, արաբների, սելջուկների, թաթար-մոնղոլների տիրապետության տակ: Հնագույն ժամանակներից պահպանվել են բազմաթիվ հնագիտական հուշարձաններ: Օրինակ՝ Աշգաբադից ոչ հեռու պահպանվել են Պարթևական պետության մայրաքաղաքներից մեկի՝ Նիսի ավերակները: Երկրի հյուսիսում՝ Կուն-Ուրգենչի մոտ, վեր է  խոյանում 60 մ-անոց մինարե-աշտարակը, որ կառուցվել է դարեր առաջ: Թուրքմենստանի տարածքով էին անցնում Արևելքի և Արևմուտքի պետությունները միմյանց կապող հնագույն կարավանային ճանապարհները: 
XIX դարում Թուրքմենստանը միացել է Ռուսաստանին, ապա, որպես ինքնավար հանրապետություն, մտել է ՌԽՖՍՀ կազմի մեջ, վերակազմվել Թուրքմենական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության՝ ԽՍՀՄ կազմում, իսկ 1991 թ-ին անկախացել է: 
Թուրքմենստանը բազմազգ պետություն է: Երկրի բնակչության գերակշռող մասը թուրքմեններն են, բնակվում են նաև ուզբեկներ, ռուսներ, ղազախներ, թաթարներ, հայեր և այլք:
Թուրքմենական մշակույթի և գրականության զարգացման մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում ժողովրդական բանաստեղծ-երաժիշտները՝ բախշիները: Գրական հատուկ ժանր են հեքիաթները, առակներն ու ասացվածքները: Գեղարվեստական մշակույթի հուշարձաններից են երկրաչափական որմնազարդերը, խեցեղեն անոթները, քարից, ոսկրից, պղնձից, արծաթից ու ոսկուց պատրաստված առարկաները, գեղարվեստական գործիքները, արձանիկները, քանդակները:

Հայերը Թուրքմենստանում
Ժամանակակից Թուրքմենստանի տարածքում հայերը բնակություն են հաստատել դեռևս V–VI դարերում: Սակայն հայերի զանգվածային բնակությունն այդ երկրում սկսվել է XIX դարի 80-ական թվականներից, երբ Թուրքմենստանը և ամբողջ Միջին Ասիան միացվեցին Ռուսական կայսրությանը: Հայերը հիմնականում բնակվում էին Աշգաբադ, Թուրքմենբաշի, Ղզըլ Արվադ, Մերվ, Չարջև քաղաքներում: Զբաղվում էին առևտրով, սակայն նրանց տնտեսական գործունեության ոլորտը գնալով ընդարձակվեց` երկրամասի տնտեսական յուրացման, երկաթուղու շահագործման, հանքարդյունաբերության և բամբակագործության զարգացմանը զուգընթաց: Ներկայումս հայերի թիվը Թուրքմենստանում 20–22 հզ. է: Նրանց մեծ մասը կենտրոնացած է Աշգաբադում: Հայ բնակչությունը նշանակալի դեր է խաղում երկրի տնտեսական և մշակութային կյանքում: Վերջին տարիներին նկատվում է հայերի ազգամշակութային գործունեության աշխուժացում: 1990-ական թվականներից սկսած՝ Թուրքմենստանի հայերը ձեռնամուխ են եղել ազգային դպրոցների կազմակերպմանը: Կիրակնօրյա դպրոցներ են գործում Աշգաբադում և Թուրքմենբաշիում. դասավանդվում են հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն: