Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բնածին ոսկի
Կալցիտ, գիպս և քվարց պարունակող ապար
Գրանիտ
Ֆելզիտ
Շերտավոր մարմար «Չիպոլինո»
Երկրի ամբողջ մակերևույթը կազմված է ապարներից: Գետափի քարերը, կավիճը, որով դուք գրում եք գրատախտակին, ածուխը՝ այս բոլորն ապարներ են: Դրանք տարբերվում են իրենց ամրությամբ, գույնով, կազմով, հալման ջերմաստիճանով և այլն:
Մարդու համար օգտակար ապարները հենց այդպես էլ անվանում են՝ օգտակար հանածոներ: Ինչո՞ւ հանածոներ, որովհետև դրանցից շատերը գտնվում են գետնի տակ, դրանք պետք է դուրս բերել, «հանել» գետնի տակից: 
Ըստ ծագման՝ ապարները լինում են նստվածքային, մագմայական (հրաբխային), փոխակերպային:
Հարյուր հազարավոր ու միլիոնավոր տարիների ընթացքում օվկիանոսների ու ծովերի, լճերի հատակին կամ ցամաքում կուտակվել են գետերի բերած նստվածքների հսկայական շերտեր: Ժամանակի ընթացքում դրանք խտացել են և վերածվել անօրգանական նստվածքային ապարների՝ ավազաքարերի, խճաքարերի, կոպիճի: 
Ժամանակի ընթացքում ծովի հատակին կուտակվել են նաև հսկայական քանակությամբ ծովախեցգետինների և ծովախխունջների կմախքներ ու խեցիներ, որոնցից նույնպես առաջացել են նստվածքային ապարներ, օրինակ՝ կրաքար: Կավիճը հենց կրաքարն է, որը կազմված է վաղուց մահացած կենդանիների կմախքների ու խեցիների բազմաթիվ մանրագույն բեկորներից:
Միլիոնավոր տարիներ առաջ հնագույն ճահիճների ու լճերի հատակն անցած և ամբողջ այդ ժամանակ հողում մնացած ծառերից է առաջացել քարածուխը: Իսկ ոսկեդեղին թափանցիկ սաթը ասեղնատերև հնագույն ծառերի քարացած խեժն է: Մագմայական ապարներն առաջանում են Երկրի հրաբխային գործունեությունից: Հրաբխից դուրս է հորդում հրահեղուկը. Երկրի մակերևույթին այն սառչում է, և առաջանում են ապարներ, օրինակ՝ բազալտը, որը շատ ամուր է: Բայց շիկացած մագման միշտ չէ, որ մակերևույթ է հասնում: Շատ դեպքերում այն սառչում է երկրի ընդերքում, և դրանից գոյանում են գաբրո կամ գրանիտ ապարները: Դրանք այն առաջնային՝ նախասկզբնական նյութերն են, որից կազմավորվել է Երկրի մակերևույթը:
Վանակատը (օբսիդիան), օրինակ, բնական ապակի է, առաջանում է շատ արագ սառչող մագմայից, որը չի հասցնում բյուրեղանալ: Ֆելզիտի խոշոր բյուրեղներն առաջանում են քվարցի և դաշտային սպաթի դանդաղ սառչելու հետևանքով (նախքան ժայթքումը), իսկ մանր բյուրեղները ժայթքման ընթացքում արագ սառչելու հետևանք են: Գրանիտն ավելի դանդաղ է առաջանում: Վանակատը, ֆելզիտը և գրանիտն առաջանում են մոտավորապես նույն քիմիական բաղադրության մագմայից, տարբերությունը միայն նրանց սառչելու արագությունն է:
Գրանիտի բեկորը կազմված է մի քանի միներալից՝ թափանցիկ քվարցից, փայլարից, դաշտային սպաթից և փայլարի մուգ թեփուկներից: 
Երկրի ընդերքում, բացի գրանիտից, գոյանում են նաև մարդուն շատ անհրաժեշտ օգտակար հանածոներ՝ տարբեր մետաղների հանքաքարեր: Մի տեսակի հանքաքարից ստանում են երկաթ, մյուսից՝ կապար, երրորդից՝ անագ: Երկրի ընդերքում տեղի ունեցող շարժընթացների և բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ մագմայական և նստվածքային ապարները փոփոխվում են, որի հետեվանքով առաջանում են փոխակերպային ապարներ: Օրինակ՝ կրաքարը վերածվում է բյուրեղային ապարի՝ մարմարի, կավը՝ բյուրեղային թերթաքարի, փխրուն ավազաքարը՝ կարծր քվարցիտի, գրանիտը՝ գնեյսի, և այլն:
Նշված ապարների մեծ մասը, հատկապես մագմայական ապարները, լայնորեն տարածված են ՀՀ-ում: Դրանք կիրառվում են որպես շինանյութ (գրանիտ,
մարմար, տուֆ) և զանազան արտադրությունների հումք:
Պինդ ապարներից բացի, կան նաև հեղուկ (օրինակ՝ նավթը) և գազանման (օրինակ՝ բնական գազը) հանածոներ, որոնք լայն կիրառություն ունեն համաշխարհային տնտեսության և արդյունաբերության մեջ: