Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
միապետություն
Մայրաքաղաքը՝  
Մասերու
Տարածքը՝  
30,355 հզ. կմ2
Բնակչությունը՝  
1,862 մլն
Պետական լեզուները՝  
սեսուտո, անգլերեն
Դրամական միավորը՝  
լոտի
Լեսոտոյի Թագավորություն
Լեսոտոն գտնվում է Հարավային Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկիրը բոլոր կողմերից շրջապատված է Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքով: Զբաղեցնում է Բասուտո սարավանդը, որն արևելքից և հարավից եզրավորված է Դրակոնյան լեռներով (առավելագույն բարձրությունը՝ 3482 մ՝ Տաբանա Նտլենյանա լեռ):
Խոշոր գետն Օրանժն է: Բուսածածկույթում գերակշռում են տափաստանները, Դրակոնյան լեռներում՝ թփուտներն ու մարգագետինները:
Լեսոտոյի բնիկները եղել են բուշմենները, որոնց XVII–XVIII դարերում դուրս են մղել հյուսիսից եկած բասուտոները: 1884 թ-ից երկիրը դարձել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ՝ Բասուտոլենդ անունով: Անկախություն է ձեռք բերել 1966 թ-ի հոկտեմբերի 4-ին: Երկրի բնակչության 98 %-ն աֆրիկացիներ են, որոք պատկանում են բանտու լեզվաընտանիքի բասուտո ժողովրդին: 
Աֆրիկայի թույլ զարգացած երկըրներից է: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են եգիպտացորեն, սորգո, ցորեն, բանջարեղեն: Կան մշակող արդյունաբերության ձեռնարկություններ:
Լեսոտոյում բնակվում են քարե կամ աղյուսե երկլանջ ծղոտե ծածկով խրճիթներում, որոնք տեղադրվում են շրջանաձև: Օգտագործում են երկրաչափական զարդանախշերով կահկարասի, պատրաստում են փայտի պարզունակ արձանիկներ, խեցեղեն, գունավոր ուլունքներից՝ մանյակներ: