Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Մայրաքաղաքը՝
Վադուց
Տարածքը՝ 
160,4 կմ2
Բնակչությունը՝ 
33,31 հզ.
Պետական լեզուն՝ 
գերմաներեն
Դրամական միավորը՝ 
եվրո (մինչև 2004թ.՝ 
շվեյցարական ֆրանկ)
Լիխթենշթայնի Իշխանություն
Այս փոքրիկ պետությունը գտնվում է Եվրոպայի կենտրոնում՝ Ավստրիայի և Շվեյցարիայի միջև՝ Հռենոս գետի աջ ափին: Պետության տարածքի մեծ մասը զբաղեցնում են Ալպերի անտառապատ լեռնաճյուղերը: Արևմուտքում Հռենոսի հովիտն է: 
1699–1712 թթ-ին Վադուց կոմսության և Շելլենբերգ տիրույթի (Սրբազան հռոմեական կայսրության կազմում) հողերը ձեռք է բերել Լիխթենշթայն տոհմի ավստրիական իշխանը և 1719 թ-ին դրանք միավորել Լիխթենշթայնի իշխանության մեջ: Այն 1805 թ-ի դեկտեմբերի 26-ին հռչակել է   իր անկախությունն Ավստրիայից: Հետագայում եղել է տարբեր երկրների կազմերում: 1921 թ-ին, պաշտոնապես լինելով ինքնուրույն պետություն, անցել է Շվեյցարիայի հովանավորության տակ: Վերջինս էլ իրականացնում է Լիխթենշթայնի դիվանագիտական ներկայացուցչությունը: Պետության գլուխ կանգնած է Լիխթենշթայնի իշխանը: Երկրի բնակիչները ավստրիացիներ և գերմանա-շվեյցարացիներ են: Ունի բավական զարգացած արդյունաբերություն. արտադրվում են ժամանակակից հաշվողական տեխնիկա, քիմիական տարբեր նյութեր, դեղորայք: Արտադրանքը հիմնականում արտահանվում է հարևան Ավստրիա և Շվեյցարիա, որոնց հետ Լիխթենշթայնն ունի ավանդական ամուր տնտեսական կապեր: Երկրում զարգացած է անասնապահությունը, զբաղվում են նաև այգեգործությամբ և բանջարաբուծությամբ: