Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լյարդի սխեմատիկ պատկերը.1. ստորին սիներակ, 
2. երիկամային պուճ, 3. աջ բիլթ, 4. լեղապարկ, 5. քառակուսի բիլթ, 6. լեղապարկի ծորան, 7. լյարդի կլոր կապան, 8. լեղածորան, 9. լյարդի ընդհանուր ծորան, 10. լյարդի սեփական զարկերակ, 
11. լյարդի ձախ բիլթ
Լյարդը մարսողական արտազատիչ ամենամեծ գեղձն է: Կշռում է 1,5–2 կգ: Գտնվում է որովայնի խոռոչի վերին մասում, մեծ մասը՝ աջում: Լյարդի վերին մակերևույթն ուռուցիկ է ու հարթ և կպչում է ստոծանուն, ստորինը գոգավոր ու խորդուբորդ է և 3 ակոսով բաժանվում է 4 բլթի (ձախ, անանուն, քառակուսի և պոչավոր), որոնք ուղղված են դեպի որովայնի խոռոչի օրգանները, որտեղ գտնվում է լյարդի դրունքը, որի միջով լյարդ են մտնում դռներակը, լյարդի սեփական զարկերակը, նյարդեր, և դուրս են գալիս ավշային անոթներն ու լյարդի ծորանը: Լյարդի դրունքի մոտ, հատուկ օթյակում, գտնվում է լեղապարկը: Լյարդի հիմնական մասը ծածկված է որովայնամզով, որի տակ գտնվում է բարակ շարակցահյուսվածքային պատիճը: Լյարդի հիմնական բջջային տարրը լյարդաբջիջն է կամ հեպատոցիտը: Լյարդաբջիջները հեծանների նման ճառագայթաձև դասավորված են կենտրոնից դեպի բլթի ծայրամասը և իրականացնում են կլանման ու արտազատման, փոխանակության, տարբեր նյութերի կուտակման շարժընթացները, որոնք ապահովվում են լյարդաբջիջների հատուկ ներառումների առաջացմամբ և բջջաթաղանթների առանձին մասերի մասնագիտացմամբ: Լյարդաբջիջներում տարբերում են 2 բևեռ. մեկում տեղի է ունենում փոխանակության նյութերի ներծծումը, մյուսում՝ լեղու և այլ նյութերի արտադրությունը: 
Լեղային խողովակիկներով լեղին հոսում է ներլյարդային լեղային անոթներ, որոնք, աստիճանաբար միաձուլվելով, գոյացնում են աջ և ձախ լյարդային ծորանները: Վերջիններս իրենց հերթին (սովորաբար` լյարդից դուրս) միաձուլվում են՝ կազմելով ընդհանուր լեղածորանը, որը բացվում է 12-մատնյա աղիքի լուսանցքում: 
Աղիքի պատի մեջ մտնելիս ընդհանուր լեղածորանը գոյացնում է հովհարաձև լայնացում՝ ոչ մեծ արտացցումով (այսպես կոչված ֆատերյան պտկիկ), որտեղ տեղադրված է 12-մատնյա աղիքի մեջ լեղու անցումը կարգավորող մկանային գոյացություն (սեղման): 
Լյարդը մասնակցում է մարսողության, նյութափոխանակության, արյան շրջանառության շարժընթացներին, կատարում է պաշտպանական գործառույթ՝ չեզոքացնում է սննդանյութերի հետ արյան մեջ ընկած վնասակար նյութերը, մասնակցում B12 վիտամինի, միզանյութի սինթեզներին: Լյարդը կենդանական օսլայի՝ գլիկոգենի պահեստ է, իսկ սաղմնային շրջանում՝ նաև արյունաստեղծ օրգան: