Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լու
Փետրակեր
Ոջիլ
Լվերը, փետրակերները և ոջիլներն անթև արյունածուծ միջատներ են, որոնք կենդանիների մակաբույծներ են և, սնվելով ուրիշ օրգանիզմի (տիրոջ) հաշվին, նրան վնաս են պատճառում:
Լվերն ապրում են թռչունների և կաթնասունների վրա: Հայտնի է լվերի մոտ 1750 տեսակ: Լվի մարմինը կողքերից տափակած է, գունավորումը՝ բաց դեղնավունից մուգ դարչնագույն՝ ծածկված դեպի հետ աճող մազիկներով: Հետին զույգ ոտքերն ավելի ուժեղ են զարգացած և ծառայում են թռչելու համար, թաթերը զինված են սուր եղնգիկներով: Լավ հարմարված է կենդանու բրդի ու թռչունի փետուրների մեջ ակտիվ շարժվելուն, և նրանց դժվար է հեռացնելը: Լվերը սնվում են խայթոցի տեղից հոսող չմակարդված արյունով. դա տեղի է ունենում այն պատճառով, որ միջատի թուքը պարունակում է արյան մակարդումը խոչընդոտող հատուկ նյութ: Լվերը ձվադրում են բներում կամ տիրոջ ցամքարի վրա: Հասուն անհատը (օրինակ՝ մարդու լուն) իր կյանքի ընթացքում կարող է դնել 400 ձու: Ձվերից դուրս եկած թրթուրները նման են մանր որդերի:
Լվերը կարող են երկար ժամանակ (ավելի քան 1 տարի) ապրել առանց սննդի: 
Սնվելով կրծողների (առնետներ, մկներ, ավազամկներ, գետնասկյուռներ և այլն) արյունով՝ լվերը կարող են մարդուն փոխանցել վտանգավոր հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա և այլն) հարուցիչներ: Լվերի դեմ պայքարում են՝ նրանց բազմացումը խոչընդոտող պայմաններ ստեղծելով և դրանց կուտակման վայրերը ոչնչացնելով: Շինություններում լվերը ոչնչացնում են պիրեթրումով, քլորոֆոսով և այլ միջատասպաններով, իսկ վախեցնելու համար շինության անկյուններում դնում են օշինդրի փնջեր կամ դրանցով ավլում հատակը:
Փետրակերների հիմնական մասն ապրում է թռչունների (հիմնականում հավերի) վրա (սնվում է փետրանյութով) կամ կաթնասունների (ձի, շուն, ոչխար) մազերի մեջ (սրանց անվանում են մազակերներ, սակայն մազերով չեն սնվում):
Հայտնի է փետրակերների մոտ 260 տեսակ:
Փետրակերները մանր, դեղնավուն կամ դարչնագույն միջատներ են: Մարմինը (երկարությունը՝ 1–10մմ) տափակ է՝ խիտ խոզաններով պատված: Գլուխը եռանկյունաձև է կամ քառակուսի: Բերանը կրծող տիպի է, ոտքերը՝ վազող: Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ. թրթուրը նման է հասունին: Զարգացումը (ձվից մինչև հասուն միջատը) տևում է 3–4 շաբաթ: Փետրակերները պատճառ են դառնում կենդանիների մթերատվության և քաշի նվազման, բրդաթափության, մազաթափության, մաշկաբորբային փետրաթափության:
Փետրակերների դեմ պայքարում են՝ վարակված կենդանիներին մշակելով միջատասպան պատրաստուկներով:
Ոջիլները սնվում են մարդու և կաթնասունների (տավար, ձի, խոզ, ոչխար, ճագար) արյունով: Հայտնի են մարդու ոջիլի 2 կայուն ձևեր՝ գլխի և հագուստի ոջիլներ: Գոյություն ունեն նաև ցայլքի ոջիլներ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով և տարածում են մի շարք վարակիչ հիվանդություններ:
Ոջիլների մարմնի երկարությունը 1,5–4 մմ է: Գլուխը սահմանազատված է կրծքից, վերջինիս հատվածները միաձույլ են: Մեծամասնությունն աչքեր չունի: Բերանային օրգանները ծակող-ծծող են: Արուները փոքր են էգերից: Արյուն ծծելիս ոջիլի թուքն անցնում է տիրոջ մարմնի մեջ և առաջացնում քոր: Ձվերը (անիծներ) էգի սեռական գեղձերի արտազատուկով կպչում են տիրոջ մազերին կամ հագուստին:
Ոջիլներն ապրում են 1–2 ամիս՝ օրական արտազատելով 1–2 ձու: 18 օր անց ձվից դուրս է գալիս թրթուրը, որը, 3 շաբաթվա ընթացքում կատարելով 3 մաշկափոխություն, վերածվում է սեռահասուն միջատի:
Ախտահարված կենդանիները նիհարում են, նկատվում են մազաթափություն, բրդաթափություն, քոր, մաշկաբորբ և այլն: 
   
   Լվերը կարող են ցատկել ավելի քան 30 սմ, որը նրանց մարմնի երկարությունից մեծ է գրեթե 200 անգամ: 
   
    
   Ոջիլների դեմ պայքարում են անձնական հիգիենայի կանոնները (հատուկ օճառների, շամպունների օգտագործում) պահպանելով: Խորհուրդ է տրվում ոջլի խայթոցից ախտահարված հատվածներին քսել 10%-անոց սնդիկային քսուք: Վարակված կենդանիներին մշակում են մակցիդալի, նեոցիդոլի, քլորոֆոսի ջրային լուծույթներով: